«Հայկական Լեռնաշխարհ» խմբագրումներու միջեւ տարբերութիւն

Content deleted Content added
Հետ է շրջվում 3927633 խմբագրումը, որի հեղինակն է՝ Shahen books (քննարկում) մասնակիցը
No edit summary
Տող 3. Տող 3.
'''Հայկական Լեռնաշխարհ''' կամ '''Հայկական Բարձրավանդակ''', պատմաաշխարհագրական տարածք, հայ ժողովուրդի բնօրրան։ Կը գտնուի [[Առաջաւոր Ասիա|Առաջաւոր Ասիոյ]] տարածքին՝ [[Իրան (արեւմտահայերէն)|իրան]]ական եւ փոքրասիական բարձրավանդակներուն միջեւ։ Հիւսիսէն [[Կովկաս (արեւմտահայերէն)|Կովկաս]]եան լեռներն են եւ [[Սեւ Ծով (արեւմտահայերէն)|Սեւ ծով]]ը, հարաւէն՝ [[Միջագետք (արեւմտահայերէն)|Միջագետք]]ի դաշտավայրը։
'''Հայկական Լեռնաշխարհ''' կամ '''Հայկական Բարձրավանդակ''', պատմաաշխարհագրական տարածք, հայ ժողովուրդի բնօրրան։ Կը գտնուի [[Առաջաւոր Ասիա|Առաջաւոր Ասիոյ]] տարածքին՝ [[Իրան (արեւմտահայերէն)|իրան]]ական եւ փոքրասիական բարձրավանդակներուն միջեւ։ Հիւսիսէն [[Կովկաս (արեւմտահայերէն)|Կովկաս]]եան լեռներն են եւ [[Սեւ Ծով (արեւմտահայերէն)|Սեւ ծով]]ը, հարաւէն՝ [[Միջագետք (արեւմտահայերէն)|Միջագետք]]ի դաշտավայրը։


Հայկական բարձրավանդակը նկատելիօրէն կը տարբերի շրջակայ տարածքներէն. այն ունի 1 500 - 1 800 մեթր միջին բարձրութիւն, իսկ առանձին գագաթները ունին աւելի քան 3 000 - 4 000 մեթր բացարձակ բարձրութիւն։ [[Գերմանիա (արեւմտահայերէն)|Գերմանացի]] աշխարհագէտ Քարլ Ռիթթերը (Carl Ritter) Հայկական լեռնաշխարհն անուանած է օդով եւ ջուրով հարուստ «լեռնային կղզի»։ Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր կէտը [[Մեծ Մասիս (արեւմտահայերէն)|Մեծ Մասիս]]ն է (Արարատ, 5 165 մ)։ Բարձրութեամբ լեռնաշխարհի երկրորդն է [[Սաւալան]]ը (Հայկական կամ Ղարատաղի լեռները, Իրան, բարձրութիւնը՝ 4 811 մեթր), երրորդը՝ [[Սիփան (արեւմտահայերէն)|Սիփան]]ը ([[Վանայ լիճ (արեւմտահայերէն)|Վանայ լիճ]]ի արեւմտեան ափին մօտ, բարձրութիւնը՝ 4 434 մ), չորրորդը՝ Ճիլոն ([[Կորդուաց Լեռներ|Կորդուաց լեռներ]], 4 168 մ), հինգերորդը՝ [[Արագած (արեւմտահայերէն)|Արագած]]ը (Հայաստանի Հանրապետութիւն, 4 090 մ)։
Հայկական բարձրավանդակը նկատելիօրէն կը տարբերի շրջակայ տարածքներէն. այն ունի 1 500 - 1 800 մեթր միջին բարձրութիւն, իսկ առանձին գագաթները ունին աւելի քան 3 000 - 4 000 մեթր բացարձակ բարձրութիւն։ [[Գերմանիա (արեւմտահայերէն)|Գերմանացի]] աշխարհագէտ Քարլ Ռիթթերը (Carl Ritter) Հայկական լեռնաշխարհը անուանած է օդով եւ ջուրով հարուստ «լեռնային կղզի»։ Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր կէտը [[Մեծ Մասիս (արեւմտահայերէն)|Մեծ Մասիս]]ն է (Արարատ, 5 165 մ)։ Բարձրութեամբ լեռնաշխարհի երկրորդն է [[Սաւալան]]ը (Հայկական կամ Ղարատաղի լեռները, Իրան, բարձրութիւնը՝ 4 811 մեթր), երրորդը՝ [[Սիփան (արեւմտահայերէն)|Սիփան]]ը ([[Վանայ լիճ (արեւմտահայերէն)|Վանայ լիճ]]ի արեւմտեան ափին մօտ, բարձրութիւնը՝ 4 434 մ), չորրորդը՝ Ճիլոն ([[Կորդուաց Լեռներ|Կորդուաց լեռներ]], 4 168 մ), հինգերորդը՝ [[Արագած (արեւմտահայերէն)|Արագած]]ը (Հայաստանի Հանրապետութիւն, 4 090 մ)։


Լեռնաշխարհի տարածքը մօտ 400 000 քառակուսի քիլոմեթր է։ Այդ տարածքին գոյութիւն ունին հայկական երկու պետութիւններ՝ Հայաստանի եւ Լեռնային [[Ղարաբաղ (արեւմտահայերէն)|Ղարաբաղ]]ի հանրապետութիւնները<ref group="Ն">Համաձայն Արցախի Հանրապետության Սահմանադրության [http://www.president.nkr.am/am/constitution/fullText/#chapter1 Գլուխ 1–ի հոդված 1. կետ 2.–ի՝] «Արցախի Հանրապետություն և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն անվանումները նույնական են»:</ref>, որոնք միասին (մօտ 42 000 քմ²) կը կազմեն լեռնաշխարհի տարածքի մօտ 11 տոկոսը։ Գրեթէ նոյնքան տարածք կը զբաղեցնէ լեռնաշխարհի այն հատուածը, որ կը պատկանի Իրանի Իսլամական Հանրապետութեան։ Ազրպէյճանի տարածքին կը գտնուին լեռնաշխարհի գաւառներէն Գարդմանը եւ Գողթանը ([[Նախիջեւան]]), Վրաստանէն՝ [[Ջաւախք]]ը։ Հայկական բարձրավանդակի մօտ երկու երրորդը այժմ կը գտնուի [[Թուրքիա (արեւմտահայերէն)|Թուրքիոյ]] Հանրապետութեան կազմին մէջ։
Լեռնաշխարհի տարածքը մօտ 400 000 քառակուսի քիլոմեթր է։ Այդ տարածքին գոյութիւն ունին հայկական երկու պետութիւններ՝ Հայաստանի եւ Լեռնային [[Ղարաբաղ (արեւմտահայերէն)|Ղարաբաղ]]ի հանրապետութիւնները<ref group="Ն">Համաձայն Արցախի Հանրապետության Սահմանադրության [http://www.president.nkr.am/am/constitution/fullText/#chapter1 Գլուխ 1–ի հոդված 1. կետ 2.–ի՝] «Արցախի Հանրապետություն և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն անվանումները նույնական են»:</ref>, որոնք միասին (մօտ 42 000 քմ²) կը կազմեն լեռնաշխարհի տարածքի մօտ 11 տոկոսը։ Գրեթէ նոյնքան տարածք կը զբաղեցնէ լեռնաշխարհի այն հատուածը, որ կը պատկանի Իրանի Իսլամական Հանրապետութեան։ Ազրպէյճանի տարածքին կը գտնուին լեռնաշխարհի գաւառներէն Գարդմանը եւ Գողթանը ([[Նախիջեւան]]), Վրաստանէն՝ [[Ջաւախք]]ը։ Հայկական բարձրավանդակի մօտ երկու երրորդը այժմ կը գտնուի [[Թուրքիա (արեւմտահայերէն)|Թուրքիոյ]] Հանրապետութեան կազմին մէջ։

15:29, 8 Փետրուար 2016-ի տարբերակ

Կաղապար:ԱՀ

Հայկական Լեռնաշխարհ կամ Հայկական Բարձրավանդակ, պատմաաշխարհագրական տարածք, հայ ժողովուրդի բնօրրան։ Կը գտնուի Առաջաւոր Ասիոյ տարածքին՝ իրանական եւ փոքրասիական բարձրավանդակներուն միջեւ։ Հիւսիսէն Կովկասեան լեռներն են եւ Սեւ ծովը, հարաւէն՝ Միջագետքի դաշտավայրը։

Հայկական բարձրավանդակը նկատելիօրէն կը տարբերի շրջակայ տարածքներէն. այն ունի 1 500 - 1 800 մեթր միջին բարձրութիւն, իսկ առանձին գագաթները ունին աւելի քան 3 000 - 4 000 մեթր բացարձակ բարձրութիւն։ Գերմանացի աշխարհագէտ Քարլ Ռիթթերը (Carl Ritter) Հայկական լեռնաշխարհը անուանած է օդով եւ ջուրով հարուստ «լեռնային կղզի»։ Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր կէտը Մեծ Մասիսն է (Արարատ, 5 165 մ)։ Բարձրութեամբ լեռնաշխարհի երկրորդն է Սաւալանը (Հայկական կամ Ղարատաղի լեռները, Իրան, բարձրութիւնը՝ 4 811 մեթր), երրորդը՝ Սիփանը (Վանայ լիճի արեւմտեան ափին մօտ, բարձրութիւնը՝ 4 434 մ), չորրորդը՝ Ճիլոն (Կորդուաց լեռներ, 4 168 մ), հինգերորդը՝ Արագածը (Հայաստանի Հանրապետութիւն, 4 090 մ)։

Լեռնաշխարհի տարածքը մօտ 400 000 քառակուսի քիլոմեթր է։ Այդ տարածքին գոյութիւն ունին հայկական երկու պետութիւններ՝ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետութիւնները[Ն 1], որոնք միասին (մօտ 42 000 քմ²) կը կազմեն լեռնաշխարհի տարածքի մօտ 11 տոկոսը։ Գրեթէ նոյնքան տարածք կը զբաղեցնէ լեռնաշխարհի այն հատուածը, որ կը պատկանի Իրանի Իսլամական Հանրապետութեան։ Ազրպէյճանի տարածքին կը գտնուին լեռնաշխարհի գաւառներէն Գարդմանը եւ Գողթանը (Նախիջեւան), Վրաստանէն՝ Ջաւախքը։ Հայկական բարձրավանդակի մօտ երկու երրորդը այժմ կը գտնուի Թուրքիոյ Հանրապետութեան կազմին մէջ։

Լեռնագրութիւն

Հայկական լեռնաշխարհի արբանեակային քարտէսը

Հայկական լեռնաշխարհը ընդարձակ երկիր է՝ շուրջ 400 հազար քմ² տարածքով։ Անոր կեդրոնական մասը կը զբաղեցնէ Հայկական հրաբխային բարձրավանդակը։ Տարածքը կտրտուած է բազմաթիւ լեռնաշղթաներով, որոնց միջեւ ինկած են արգաւանդ հարթավայրերն ու սարահարթերը։ Հայկական լեռնաշխարհի կեդրոնական շրջանները (Այրարատ, Վասպուրական, Տուրուբերան) ստացած են «Միջնաշխարհ» անունը։

Հայկական լեռնաշխարհը երկրաշարժի գօտի է։ Այստեղ յաճախ կան ցնցումներ։ 1988 թուականի Դեկտեմբեր 7-ին՝ առաւօտեան ժամը 11։41, տեղի ունեցաւ ամենախոշոր՝ Սպիտակի երկրաշարժը, որուն պաճառաւ մեր ՀԽՍՀ–ն ունեցաւ մարդկային եւ նիւթական մեծ կորուստ։

Կան նաեւ բազմաթիւ մարած հրաբուխներ։ Այստեղ է Առաջաւոր Ասիոյ միակ գործող հրաբուխը՝ Թոնդրակը կամ Թոնդուրեկը՝ Ծաղկանց լեռներուն։ Հրաբխային աշխուժութիւնը, սակայն, տարածուած է շատ լեռներով։ Օրինակ՝ Վանայ լիճի արեւմտեան ափին բարձրացող Նեմրութ լերան վերջին ժայթքումը տեղի ունեցած է 1441 թուականին։ Այժմ անոր խառնարանին մէջ լիճ գոյացած է, որ իր մեծութեամբ աշխարհի ամենամեծ խառնարանային լիճերէն կը համարուի։

Երկրի լեռնային ելեւէջքի տեղագրութեան (relief and topography) եւ արտաքին ազդակներու հետեւանքով Հայկական լեռնաշխարհի բնական պայմանները՝ կլիման, հողերը, բոյսերը, կենդանիները, բազմազան են։ Այդ բոլորը ենթարկուած են ուղղաձիգ գօտեւորման օրէնքին։ Այստեղ առկայ են կիսաանապատներէն մինչեւ լեռնային բաց դաշտ (ռուս.՝ թունտրէ այսինքն բաց դաշտ) եւ նոյնիսկ լեռնային-բեւեռային բնական բոլոր գօտիները։ Եւ այդ բոլորը իրարու յաջորդած են ընդամէնը 75—200 մեթրի վրայ։ Բնական պայմաններուն այդպիսի խառնաշփոթութիւնն ալ պայմանաւորուած է երկրի առանձին շրջաններուն տարբեր զբաղմունքներու առաջացմանն ու զարգացման։

Սահմաններ

Հայկական լեռնաշխարհին մէջ ապրած ու իր բազմադարեան պատմութիւնը կերտած է հայ ժողովուրդը։ Այն բնական պայմաններու իւրօրինակ համալիր է, բնագիտաաշխարհագրական առանձին միաւոր։ Բարձրավանդակը ուշագրաւ է իր մակերեւոյթի ինքնատիպ երիտասարդ հրաբխային դաշտային բնավայրերով եւ միջլեռնային գոգաւորութիւններով, բարձր լեռնային լիճերով եւ արագահոս գետերով, ցայտուն արտայայտուած յառաջընթաց գօտիականութեամբ։ Այստեղ կը հանդիպին երկրագունդի գրեթէ բոլոր բնական գօտիները նաեւ մերձարեւադարձային գօտին (tropical zone) մինչեւ ձիւնամերձ գօտի։ Ամենաբարձր կէտը Մասիս (Արարատ) լեռն է, որ ունի 5 165 մեթր բարձրութիւն։

Պատկեր:Great Armenian world.jpg
Արարատ

Լեռնաշխարհի հիւսիսային սահմանը Փոքր Կովկասի եւ Արեւելապոնտական լեռնային համակարգերն են։ Արեւելքի սահմանը Փոքր Կովկասով կը հասնի մինչեւ Ղարատաղի լեռները եւ Սոհունտ լեռ։ Թեքուելով դէպի Ուրմիոյ լիճին կողմը՝ կը ներառէ լիճի ափամերձ գաւառները եւ կը հասնի Հայկական Տաւրոսի շարունակութիւնը համարուող Կորդուաց լեռնաշղթային։ Լեռնաշխարհի հարաւային սահմանը կը հասնի Մարտինի կամ Մասիոս լեռներ եւ Հայկական (Արեւելեան) Տաւրոս։ Հասնելով Եփրատ գետին՝ արեւմտեան սահմանը Անտիտաւրոս լեռներով կը հասնի Սեւ ծովին ու Արեւելապոնտական լեռներուն։ Հարեւան երկրներէն՝ Փոքրասիական բարձրավանդակէն եւ Իրանական լեռնաշխարհէն բարձրադիր ըլլալուն պատճառով գերմանացի արեւելագէտները այն կոչեր են «լեռնային կղզի»։ Լեռնաշխարհը ունի ծովիու մակերեւոյթէն 1500-1800 մեթր միջին բարձրութիւն։ Ընդհանուր տարածքը մօտ 400 000 քմ² է։

Տարբեր ուղղութեամբ երկարող լեռնաշղթաները միմեանց միջով կտրելով երկիրը վերածած են բազմաթիւ փակ շրջաններու։ Լեռնաշղթաներու միջեւ ինկած են ձորեր, հովիտներ եւ դաշտեր։ Երկիրին վրայ հիմնականօրէն տարածուած են հրաբուխային սարահարթեր եւ առանձին լեռնազանգուածներ, բեկորային ու ծալքաւոր լեռներ, կերտուածական tectonic իջուածքներ։ Հայկական լեռնաշխարհը կը մտնէ երկրաշարժներու գօտիին մէջ։ Այստեղ կը գտնուի Առաջաւոր Ասիոյ միակ գործող հրաբուխը՝ Թոնդուրեկը (Մասիսէն հարաւ-արեւմուտք), որուն խառնարանէն դուրս կու գան ջրային գոլորշիներ, ծծմբային ու ածխածնային կազեր եւ մանր քարակտորներ, իսկ ստորոտէն կը բխին հանքային տաք աղբիւրներ։


Այս յօդուածի նախնական տարբերակը կամ անկէ մաս մը վերցուած է Հայկական Սովետական Հանրագիտարանէն, որուն նիւթերը հրատարակուած են` Քրիէյթիվ Քամմընզ Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թոյլատրագրի ներքոյ։ 
Այս յօդուածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցուած է «Հայաստանի բնաշխարհ» հանրագիտարանէն, որի նիւթերը թողարկուած են` Քրիեյթիւ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թոյլատրագրի ներքոյ։ 
Այս յօդուածի նախնական տարբերակը կամ անկէ մասը վերցուած է Հայկական համառօտ հանրագիտարանէն, որու նիւթերը թողարկուած են` Քրիեյթիւ Քոմմընզ Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թոյլատրագրի մէջ։

Ծանօթագրութիւններ

Կատեգորիա:Հայկական լեռնաշխարհ (արւմտ․)
Մէջբերման սխալ՝ <ref> tags exist for a group named "Ն", but no corresponding <references group="Ն"/> tag was found