«Ծիրան» խմբագրումներու միջեւ տարբերութիւն
նոր թարգմանություն oգտվելով ԱՎԲ |
նոր թարգմանություն oգտվելով ԱՎԲ |
||
Տող 1. | Տող 1. | ||
{{ԱՀ}} |
|||
{{Արևելահայերեն|Ծիրան}} |
{{Արևելահայերեն|Ծիրան}} |
||
{{Տաքսոտուփ |
{{Տաքսոտուփ |
16:12, 22 Դեկտեմբեր 2014-ի տարբերակ
Ծիրան (լատիներէն՝ Prunus armeniaca կամ Armenian plum, հոմանիշ՝ Armeniaca vulgaris Կաղապար:Լսել), Հայաստանի բնիկ պտուղներէն մին։ Ծիրանը դէպի Եւրոպա տարածուած է Հայաստանի միջոցով։
Ծիրանենի
Արդիւնաւէտ ծառ է միջին չափի հասակով (2,3 մ.), բայց տարիքոտ ծառերուն հասակը կը հասնի 8 մ. եւ աւելի։ Տերեւները սրտաձեւ են, տերեւներուն հասակը 10 ս․մ. կ՛ըլլայ, իսկ լայնքը՝ 3,4 ս․մ.։ Աշնան ծառերը տերեւաթափ կ'ըլլան եւ կը բուսնին Գարնան, իսկ Ամրան պտուղները կը հասուննան։ Ծաղիկներուն գոյնը կ՛ըլլայ ճերմակ՝ վարդագոյնի մօտ։
Համառօտ պատմութիւն
Ծիրանին բուն բնավայրը Չինաստանն է, ուր կ'աճէր Ռուսիոյ սահմանի ցամաքաին։ Չինաստանի մէջ յայտնուեցաւ 3000 Ք.Ա., ապա փոխադրուեցաւ Հայաստան եւ ուրիշ երկրներ. Եւրոպա մտաւ Քրիստոսի ծնունդին հետ։ Ծիրանի մշակումը տարածուեցաւ աշխարհի մէջ։ Սուրիոյ եւ Թուրքիոյ մէջ շատ մեծ քանակով ծիրան կը ցանուի: Այս օրերուս Թուրքիան կՙարտահանէ չոր ծիրանի 85% տոկոսը։
Ծիրանը կը գտնուի պաղ եւ միջին պաղութեամբ կլիմայ ունեցող քաղաքներու մէջ, բայց զայն ցանելու ամենալաւ վայրը չոր կլիմայ ունեցող երկիրներն են։
Արտադրութիւնը
Ամենաշատ 10 երկիրները ծիրանի արդյունավետ կողմից— 2009 (1,000 Դունա) | |
---|---|
Կաղապար:TUR | 695 |
Կաղապար:IRN | 398 |
Կաղապար:UZB | 290 |
Կաղապար:ITA | 234 |
Կաղապար:ALG | 203 |
Կաղապար:PAK | 194 |
Կաղապար:FRA | 190 |
Կաղապար:MAR | 123 |
Կաղապար:UKR | 116 |
Կաղապար:JPN | 115 |
Կաղապար:EGY | 100 |
Կաղապար:SYR | 99 |
Համաշխարհային արտադրությունը | 3800 |
Ցանքի աճման պայմանները
Ծիրանի ծառը կ'ազդուի օդէն, մանաւանդ՝ ծաղկած ժամանակ։ Ծառը կը վնասուի, երբ տաքութիւնը կը բարձրանայ եւ բացասական ազդեցութիւն կ՛ունենայ բերքին։ Ինչպէս նաեւ խոնաւութեան բարձրացումով կը շատնան սնկային հիւանդութիւնները։
Բժշկական գործառութիւններու մէջ
Ծիրանը հարուստ է վիթամիններով։ Ան կը պարունակէ վիթամին A, որ մարդու կ՛ապահովէ մէկ օրուայ անհրաժեշտ նկատուող 18%-ն, վիթամին C, երկաթ եւ քալսիոմ։ Ծիրանը թարմ վիճակով երկար ժամանակ չի դիմանար, այդ պատճառով զայն չորցնելով կը պահեն, ինչպէս՝ Սուրիոյ մէջ։
Չոր ծիրանը աւելի հարուստ է վիթամիններով՝ քան թարմը։ Ծիրանը կը լաւացնէ տեսողութիւնը, կ'աշխուժացնէ լեարդը. օգտակար է [[Սակավարյունություն|արեան տկարութեան բուժման եւ կը նուազեցնէ քոլեստերոլի մակարդակը արեան մեջ, ինչպէս նաեւ կը պաշտպանէ սիրտն ու երակները զանազան հիւանդութիւններէ։
Օգուտները
Ծիրանը կը պարունակէ հետեւեալ վիթամինները.-վիթամին A,վիթամին B1,վիթամին B2 եւ վիթամին C, որոնք կ'օգնեն մարսողութեան, կը նպաստեն անքնութեան վերացման եւ ախորժակի բարելաւման. ծիրանի օգտագործումը կը զօրացնէ մարմնի դիմադրողականութիւնը, անհրաժեշտ է երեխաներու աճման ընթացքին։ Անոր սպառումը անհրաժեշտ է յղիներուն։
քաղցկեղի դէմ պայքար
Նոր գիտութիւնը Չինաստանի մէջ փաստեց, որ վիթամիններով հարուստ ուտելիքներ սպառելը կը պաշտպանէ լեարդը քաղցկեղի դէմ։
Մորթ
Նոր գիտութիւնը կը հաստատէ, որ չոր ծիրանը կը պաշտպանէ մորթը կնճիռներէ, իր մէջ պարունակած մեծ քանակով վիթամին C-ի շնորհիւ ։
Սննդային տեղեկութիւն
Իւրաքանչիւր ծիրան (35 կ.) կը պարունակէ հետեւալները.
- Քալորի-17
- Ճարպեր-0.14
- Գարպոհիտրադ-3.89
- Թաղանթանիւթ-0.7
- Սպիտակուց-0.49
- քոլեստերոլ-0
Ծիրանի հիւթ
Կարելի է խառնել ծիրանը շաքարով եւ ջուրով՝ հիւթաքամիչի մէջ, եւ ստանալ ծիրանի հիւթ։ Ծիրանի հիւթը հարուստ է վիթամիններով եւ սպիտակուցներով, որոնք կը նպաստեն մարսողութեան։
Գրականութիւն
- Loudon, J.C. (1838). Arboretum Et Fruticetum Britannicum. Vol. II. London։ Longman, Orme, Brown, Green and Longmans. pp. 681–684.
Կատեգորիա:Պտուղներ Կատեգորիա:Վիքիպեդիա:Արևմտահայերեն հոդվածներ