«Զահրատ» խմբագրումներու միջեւ տարբերութիւն
հեռացվել է Կատեգորիա:Բանաստեղծներ (արւմտ․) ՀոթՔաթ գործիքով |
հեռացվել է Կատեգորիա:Գրողներ (արւմտ․) ՀոթՔաթ գործիքով |
||
Տող 84. | Տող 84. | ||
[[Կատեգորիա:Պոլիս ծնածներ]] |
[[Կատեգորիա:Պոլիս ծնածներ]] |
||
[[Կատեգորիա:Պոլիս մահացածներ]] |
[[Կատեգորիա:Պոլիս մահացածներ]] |
||
[[Կատեգորիա:Գրողներ (արւմտ․)]] |
|||
[[Կատեգորիա:Հայ գրողներ (արւմտ․)]] |
[[Կատեգորիա:Հայ գրողներ (արւմտ․)]] |
||
[[Կատեգորիա:Հայ բանաստեղծներ (արւմտ․)]] |
[[Կատեգորիա:Հայ բանաստեղծներ (արւմտ․)]] |
11:38, 16 Փետրուար 2017-ի տարբերակ
Կաղապար:Տեղեկաքարտ Անձ (արեւմտահայերէն) Զահրատ (Զարեհ Եալտըզճեան, 10 Մայիս, 924, Պոլիս - 20 Փետրուար, 2007, Պոլիս), սփիւռքահայ բանաստեղծ։
Կենսագրութիւն
Բուն անունով Զարեհ Եալտըզճեան, ծնած է 10 Մայիս, 1924-ին, կ.Պոլիս, Նշանթաշ թաղամասը։1942-ին աւարտած է Փանկալթըի Վիեննական Մխիթարեան վարժարանը եւ յաճախած Իսթանպուլի համալսարանի դեղագործութեան ու բժշկութեան ֆաքիւլթէները։ Երեք տարի միայն ուսանելէ ետք, կիսարաւարտ թողած է իր ուսումը եւ նետուած է գործի ասպարէզ։
1940-ականներուն սկսած է գրել բանաստեղծութիւններ։ Իր տպագրեալ առաջին բանաստեղծութիւնը եղած է «Աստղ մը»ն, լոյս տեսած «Ժամանակ» օրաթերթի 5 Սեպտեմբեր, 1943-ի թիւին վրայ։ Աշխատակցած է զանազան թերթերու եւ պարբերականներու։ Այնուհետեւ մէկ տարի ուսանած է դեղագործական վարժարանի մը մէջ: Երեք տարի յաճախած է բժշկական համալսարան, սակայն կիսատ ձգելով, իբրեւ սպայ մտած է զինուորական ծառայութեան[1]: Ուսման տարիներուն, ան միաժամանակ աշխատած է տարբեր բնոյթի գործեր: Զահրատ եղած է Մխիթարեան սանուց միութեան հիմնադիր անդամը (1946-ին), ինչպէս նաեւ խմբագիր միութեան «Սան» հանդէսին։ 1956-ին խումբ մը ընկերներով վարած է «Մարմարա» օրաթերթի կիսամսեայ գրական էջերը։
Ունի բանաստեղծական ութ ժողովածներ, որոնք 2006-ին «Արաս» հրատարակչատան կողմէ ամփոփուած են երկու հատորներու մէջ։ Իսկ իններորդ հատորը՝ «Դդումի համ»ը հրատարակուած է յետմահու։ Իր գործերէն պատրաստուած են ընտրանիներ՝ հայերէն եւ օտար լեզուներով։ Իր քերթուածները թարգմանուած են 22 լեզուներու, արժանացած է զանազան շքանշաններու, պատուագիրերու եւ մրցանակներու։
Մահացած է 20 Փետրուար 2007-ին։ Մարմինը ամփոփուած է Շիշլիի ազգային գերեզմանատան մէջ։
Զահրատ հազուադէպօրէն գործածած է հետեւեալ ծածկանունները՝ Զարեկ, Իշխանաձուկ, Միքայէլ Թորոսեան, «Յ», «Զ» եւ Լուսարձակ։
Գիրքեր
- «Մեծ քաղաքը», հրատ․ Կեդրոնական սանուց միութեան, Պոլիս, 1960, 161 էջ
- «Գունաւոր սահմաններ», Պայքար տպարան, Պոլիս, 1968, 16 էջ
- «Բարի երկինք», 25-ամեակի յոբելենական բացառիկ հրատ․ Մխիթարեան սանուց միութեան, Պոլիս, 1971, 112 էջ
- «Կանանչ հող», հրատ․ Հայ արուեստի զարգացման միութեան (ՔԱԹՐԱ), Փարիզ, 1976, 30 էջ
- «Մէկ քարով երկու գարուն», հրատ․ Ալեք Մանուկեան մշակութային հիմնարկի, Պոլիս, 1989, 192 էջ
- «Ծուռ նստինք Կիկօ խօսինք», հրատ․ Մխիթարեան սանուց միութեան, 1994, 48 էջ
- «Մաղ մը ջուր», հրատ․ Ալեք եւ Մարի Մանուկեան մշակութային հիմնադրամի, Պոլիս, 1995, 160 էջ
- «Ծայրը ծայրին», Պոլիս, 2001, 96 էջ
- «Ջուրը պատէն վեր», Պոլիս, 2004, 95 էջ
- «Դդումի համ», «Արաս» հրատարակչութիւն, Պոլիս, Փետրուար 2009, 160 էջ
- «Անտիպ թերթս», «Արաս» հրատարակչութիւն, Պոլիս, Ապրիլ 2012, 432 էջ
Թարգմանութիւններ
- Gigo Poems (A Brief Biography of Gigo), թարգմանիչ՝ Յակոբ Խաչիկեան, The Giligia Press, Քալիֆորնիա, 1968, 28 էջ
- Zahrad: Selected Poems, թարգմանիչ՝ Ռաֆֆի Սեթեան, Manna Publishing, Քանատա, 1974, 48 էջ
- Yağ Damlası, թարգմանիչ՝ Յովհաննէս Շաշքալ, İyi Şeyler Yayıncılık, Պոլիս, 1993, 44 էջ
- Ferah Tut Yüreğini, թարգմանիչ՝ Յովհաննէս Շաշքալ, «Արաս» հրատարակչութիւն, Պոլիս, Մայիս 2015, 240 էջ
Իր մասին
- «Եկեր եմ կ՚երթամ այսպէս - որու ինչ», կազմող՝ Անայիս Եալտըզճեան, խմբագիր՝ Սեւան Տէյիրմենճեան, Պոլիս, 2012, 401 էջ
Աղբիւրներ
- Համայնապատկեր հանրապետական շրջանի իսթանպուլահայ գրականութեան, հրատ. Արամեան սանուց միութեան, Պոլիս, 1957
- Զահրատ, «Անտիպ թերթս», հրատ. «Արաս» հրատարակչատան, Պոլիս, Ապրիլ 2012
- «Զահրատ 75 տարեկան», հրատ․ Սահակեան սանուց միութեան, Պոլիս, 1999
Ծանօթագրութիւններ
Արտաքին յղումներ
- Զահրատի վերջին հարցազրոյցը «Ազգին»։
- Զահրատի ստեղծագործութիւնները։
- Զահրատի մասին:
- Բանաստեղծ Զահրատի 90ամեակի Նշում Նիւ Եորքի Մէջ:
Այս յօդուածը ընտրուած է Արեւմտահայերէն Ուիքիփետիայի օրուան յօդուած: |
Կատեգորիա:1924 ծնունդներ (արւմտ․) Կատեգորիա:2007 մահեր (արւմտ․) Կատեգորիա:10 Մայիսի ծնածներ Կատեգորիա:20 Փետրուարի մահացածներ Կատեգորիա:Պոլիս ծնածներ Կատեգորիա:Պոլիս մահացածներ Կատեգորիա:Հայ գրողներ (արւմտ․) Կատեգորիա:Հայ բանաստեղծներ (արւմտ․)