«Սիմոն Գըլճեան» խմբագրումներու միջեւ տարբերութիւն
Չ վերջակետների ուղղում, փոխարինվեց: ւ: → ւ։ (13) oգտվելով ԱՎԲ |
Չ clean up, փոխարինվեց: | բնօրինակ անուն = → | բնագիր անուն =, | ի ծնե տրված անունը = → | ծննդյան անուն =, | ծննդյան ամսաթիվ = oգտվելով [[Վիքիպեդիա:ԱվտոՎ... |
||
Տող 3. | Տող 3. | ||
{{Տեղեկաքարտ Բժիշկ |
{{Տեղեկաքարտ Բժիշկ |
||
| անուն = Սիմոն Գըլճեան |
| անուն = Սիմոն Գըլճեան |
||
| |
| բնագիր անուն = |
||
| պատկեր = |
| պատկեր = |
||
| պատկերի լայնություն = 240px |
| պատկերի լայնություն = 240px |
||
| նկարագրություն = |
| նկարագրություն = |
||
| ծննդյան անուն = |
|||
| ի ծնե տրված անունը = |
|||
| |
| ծնվել է = [[16 Փետրուար]] [[1848]] |
||
| ծննդավայր = Եւդոկիա |
| ծննդավայր = Եւդոկիա |
||
| |
| վախճանվել է = [[14 Մարտ]] [[1922]] |
||
| |
| վախճանի վայր = <!-- {{դրոշավորում| XXX}} --> |
||
| մահվան պատճառը = Հայոց Ցեղասպանութեան զոհ |
| մահվան պատճառը = Հայոց Ցեղասպանութեան զոհ |
||
| ազգություն = Հայ |
| ազգություն = Հայ |
||
Տող 28. | Տող 28. | ||
| ընկերություն = |
| ընկերություն = |
||
| գիտաշխատող = |
| գիտաշխատող = |
||
| |
| ամուսին = |
||
| |
| զավակներ = |
||
| |
| ծնողներ = |
||
| պարգևներ = |
| պարգևներ = |
||
| ծանոթագրություն = |
| ծանոթագրություն = |
13:13, 31 Յունուար 2016-ի տարբերակ
Ծնած է | 16 Փետրուար 1848 |
---|---|
Ծննդավայր | Եւդոկիա |
Մահացած է | 14 Մարտ 1922 (74 տարեկանին) |
Մահուան պատճառ | Հայոց ցեղասպանութիւն |
Մասնագիտութիւն | բժիշկ |
Սիմոն Գըլճեան (16 Փետրուար 1848, Եւդոկիա - 14 Մարտ 1922) , հայ բժիշկ։
Կենսագրութիւն
Գրուած է նաեւ Գըլըճեան տարբերակով։ Ծնած է 1848 թուականի Փետրուար 16-ին, Սեբաստիա նահանգի Եւդոկիա գաւառի կեդրոն՝ Եւդոկիա քաղաքին մէջ։ Մանուկ հասակէն զրկուած է հօրն ու մօր հոգատարութեամբ դաստիարակուելէ։ Մայրը՝ ամերիկացի միսիոներ, վերապատուելի դոկտոր Հենրի Ճոն Վան Լեննեփի քարոզներու ազդեցութեան տակ հարած է աւետարանականութեան, կարդալ սորված, սակայն ան եւս վաղաժամ մահացած է։ Երկու որբերը մնացած են քեռիին խնամքին։ Շուտով Սիմոնը Վան Լեննեփի խորհուրդով սորված է ամերիկացի միսիոներներու Մարզուանի Անատոլիա գոլէճէն ներս, այնուհետեւ` նոյն գոլէճի աստուածաբանական բաժինէն ներս։
Աւարտելէ ետք դարձած է քարոզիչ եւ մի քանի տարի ձիով գիւղէ գիւղ ճամբորդելով ծառայած է աւետարանականութեան քարոզչութեան։
Մի քանի տարի ետք, դարձեալ դոկտոր Հենրի Ճոն Վան Լեննեփի օժանդակութեամբ, մեկնած է ԱՄՆ` բարձրագոյն կրթութիւն ստանալու։
Այստեղ աւարտած է Պոսթընի բարձրագոյն վարժարանը եւ Ֆիլատելֆիոյ համալսարանի բժշկական բաժինը։ Այնուհետեւ տեղափոխուած է Անգլիա եւ 9 ամիս աշխատած է Լոնտոնի հիւանդանոցներուն մէջ։
Վերադառնալով Կ. Պոլիս, Օսմանեան կայսերական բժշկական վարժարանէն ներս յանձնած է քննութիւն եւ ստացած՝ բժիշկի վկայական։ Կ. Պոլսոյ մէջ ամուսնացած է զմիւռնիացի Լուսի Կարապետեանին հետ եւ վերադարձած իր ծննդավայր Եւդոկիա։ 1880-ական թուականներէն սկսեալ Եւդոկիոյ մէջ բժշկութեամբ զբաղած է։
Ըլլալով գաղափարական մարդ, այստեղ եւս շարունակած է զբաղիլ հոգեւոր կեանքով, մեծահասակներու համար ներկայացուցած է կիրակնօրեայ դասախօսութիւններ։
Իր արժանի տեղն ունեցած է Եւդոկիոյ Աւետարանական եկեղեցւոյ պատմութեան մէջ։ Եղած է սիրուած եւ յարգուած բժիշկ, ինչպէ՛ս քրիստոնեաներու, այնպէ՛ս ալ մահմետականներու ու հրեաներու շրջանակէն ներս։ Պատմած են, որ աղքատներուն բուժած է ձրի, յաճախ դեղերը անոնց տուած է անվճար, երբեմն ալ նոյնիսկ սնունդի փող տուած է։ Օր մը յեղափոխականներն առեւանգած են զինք։ Կինը, փրկագին վճարելով, ազատած է։ Այդ դէպքէն ետք բժիշկն անմիջապէս հեռացած է Եւդոկիայէն` կառավարութեան հայերու անուններ յայտնելու պարտաւորուած չըլլալու եւ անոնց ձերբակալութեան պատճառ չդառնալու համար։
Տեղափոխուած է ԱՄՆ եւ մի քանի տարի բժշկութեամբ զբաղելէ ետք կրկին վերադարձած է Եւդոկիա։
1903 թուականի Հոկտեմբերին ընտանիքով վերջնականապէս տեղափոխուած է ԱՄՆ եւ հաստատուած՝ Ֆրեզնօ քաղաքէն 5 մղոն հեռու գտնուող ագարակի մը մէջ։ Ծառայած է՝ Ֆրեզնոյի Հայ Երիցական եկեղեցւոյ, հոգեւոր հովիւ։
Մահացած է 1922 թուականի Մարտ 14-ին` 74 տարեկան հասակին։
Գրականութիւն
- Մեզպուրեան Արթօ, Հայ եւ ծագումով հայ բժիշկներ։ Այբուբենական համառօտ անուանացանկ (16881940), Սթանպուլ, 1940։
- Ալպօյաճեան Ա., Պատմութիւն Եւդոկիոյ հայոց, Գահիրէ, 1952։
- Յարման Արսէն, Հայերը Օսմանեան առողջապահութեան ծառայութեան մէջ եւ պատմութիւն սուրբ Փրկիչ հայոց հիւանդանոցի (թուրքերէն), Սթամպուլ, 2001։
Աղբիւրներ
- Յարութիւն Մինասեան, Օսմանեան կայսրութիւնում Թուրքիայի Հանրապետութիւնում բռնաճնշումների եւ ցեղասպանութեան ենթարկուած հայ բժիշկներ, Երեւան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։
Կատեգորիա:Հայ բժիշկներ (արւմտ․)
Կատեգորիա:1848 ծնունդներ (արւմտ․)
Կատեգորիա:16 Փետրուարի ծնածներ
Կատեգորիա:Եւդոկիա ծնածներ
Կատեգորիա:1922 մահեր (արւմտ․)
Կատեգորիա:14 Մարտի մահացածներ
Կատեգորիա:Հայոց Ցեղասպանութեան զոհեր