«Աքաքի Ծերեթելիի Անուան Պետական Համալսարան» խմբագրումներու միջեւ տարբերութիւն

Content deleted Content added
Չ →‎Պատմութիւն: կետադրություն և բացատներ, փոխարինվեց: ն ,կ → ն, կ oգտվելով ԱՎԲ
Տող 28. Տող 28.
== Արտաքին Յղումներ ==
== Արտաքին Յղումներ ==
* [http://www.oc.atsu.ac.ge Պաշտօնական կայքը]
* [http://www.oc.atsu.ac.ge Պաշտօնական կայքը]

[[Կատեգորիա:Կրթական հաստատութիւններ]]

17:54, 24 Մարտ 2016-ի տարբերակ

Կաղապար:ԱՀ

Աքաքի Ծերեթելիի անուան պետական համալսարան (վրաց.՝ აკაკი წერეთლის სახელობის სახელმწიფო უნივერსიტეტი), յայտնի է նաեւ իբրեւ՝ Քութայիսի համալսարան (վրաց.՝ ქუთაისის უნივერსიტეტი), 1930ի՝ Յուլիսին Թիֆլիսի մէջ հիմնադրուած համալսարան, որ այժմ տեղակայուած է՝ Քութայիսի մէջ։

Պատմութիւն

Համալսարանը հիմնադրուած է Թիֆլիսի պետական համալսարանի հենքին վրայ։ Թիֆլիսի պետական համալսարանը հիմնադրուած է 1918՝ վրացի պատմաբան Իվանէ Ջավախիշուիլիի ղեկավարութեամբ։ 1930 Յհուլիսին՝, երբ Վրաստան արդէն կը գտնուէր ԽՍՀՄ կազմին մէջ, իշխանութիւնները Թիֆլիսի պետական համալսարանի հենքին վրայ կը ստեղծեն չորս առանձին համալսարաններ։ Ատոնցմէ մեկն ալ՝ Մանկավարժական պետական հիմնարկն է։

1933,Յունուարի 8-ին, կը վերակազմաւորուի Թիֆլիսի պետական համալսարանը ու Մանկավարժական պետական համալսարանը կը տեղափոխուի՝ Քութայիս։ Այժմ ան կը կոչուի Քութայիսի համալսարան եւ կը գտնուի քաղաքին կեդրոնը։ Համալսրանը սկսած է գործել 1933, Փետրուարի 13-ին։ Աւելի քան 700 ուսանողներ՝ Թիֆլիսէն տեղափոխուած են Քութայիս՝ շարունակելու իրենց կրթութիւնը համալսարանի մէջ։

1990 թուականին, համալսարանը կը կոչուի՝ Աքաքի Ծերեթելիի անուան պետական համալսարան. ան կոչուած է վրացի բանաստեղծ ու ազգային-ազատագրական շարժման գործիչ Աքաքի Ծերեթելիի անուամբ։ 2006, Փետրուար 23-ին, կառավարութիւնը համալսարանը կը միացնէ Քութայիսի Ն. Մուշկելիշուիլիի անուան ճարտարագիտական հիմնարկին հետ, որ հիմնադրուած էր 1974, Սեպտեմբեր 1-ին, որուն շնորհիւ կ'աւելցնեն տեխնիկական ոլորտի ֆակուլտետներն ու այդ գիտակարգերին նուիրուած դասաժամերը[1]։

Տարբեր տարիներու Աքակի Ծերեթելիի անուան պետական համալսարանին մէջ, աշխատա են Գէորգ Ախվլեդիանին (1887–1973), Իվան Բերիթաշուիլին (1885-1974), Նիկոլոզ Բերձենիշուիլին (1895–1965), Լեւան Գոկիյէլին (1901—1975), Գոռնելի Կեկելիձէն (1879-1962) եւ այլեր։

Ֆակուլտետներ

2011 թուականի տուեալներով՝ Աքաքի Ծերեթելիի անուան պետական համալսարանը՝ ունի հետեւեալ ֆակուլտետները՝

  • Արուեստներու ֆակուլտետ,
  • Հասարակական գիտութիւններու ֆակուլտետ,
  • Ճշգրիտ եւ բնական գիտութիւններու ֆակուլտետ,
  • Մանկավարժութեան ֆակուլտետ,
  • Բժշկութեան ֆակուլտետ,
  • Տեխնիկական ճարտարագիտութեան ֆակուլտետ,
  • Ծովային տեղափոխութեան ֆակուլտետ,
  • Գիւղատնտեսութեան ֆակուլտետ։

Ծաօոթագրութիւններ

Արտաքին Յղումներ

Կատեգորիա:Կրթական հաստատութիւններ