«Արաբկիր» խմբագրումներու միջեւ տարբերութիւն

Content deleted Content added
Նոր էջ «{{Արևմտյան Հայաստանի բնակավայրեր |հայերեն անվանում = Արաբկիր |բնագիր անվանում = |ենթարկում = |երկի...»:
 
Տող 105. Տող 105.
[[Կատեգորիա:Մալաթիայի նահանգ]]
[[Կատեգորիա:Մալաթիայի նահանգ]]
[[Կատեգորիա:Թուրքիայի քաղաքներ]]
[[Կատեգորիա:Թուրքիայի քաղաքներ]]
[[Կատեգորիա:Վիքիպեդիա:Արևմտահայերեն հոդվածներ]]

04:46, 22 Օգոստոս 2014-ի տարբերակ

Կաղապար:Արևմտյան Հայաստանի բնակավայրեր

Արաբկիր (թրք.՝ Arapgir, քրտ.՝ Arabkîr), քաղաք Արեւմտեան Հայաստանի մէջ, Մալաթիայի նահանգի մէջ, Եփրատի վտակ Արաբկիր գետակի ափին, Խարբերդի և Ակնի միջեւ, Մալաթիա քաղաքեն 70 կմ. հիւսիս։ Արաբկիրը աչքի կ՛ինայ որպես վաճառաշահ քաղաք, շրջապատուած էր մշակուած արգավանդ դաշտերով։

Մինչեւ 1915 թուականի ապրիլեան եղեռնը Արաբկիրը իր արվարձաններով ունէր քսան հազար բնակչութիւն։ Քաղաքի մէջ կը գործէին հինգ եկեղեցի (Ս. Աստվածացին, Ս. Հակոբ, Ս. Գևորգ, Ս. Լուսավորիչ և կաթոլիկ Ս. Փրկիչը) և 12 հայկական դպրոց։

Արեւմտահայ միւս հայաբնակ վայրերու նման Արաբկիրն ալ ենթարկուեց ցեղասպանութեան արհավիրքին։ Կենդանի մնացածները ստիպուած եղան աքսորի ճամփան բռնել, իհարկե, առանց գիտնալու, թե ուր կ՛երթան։ Կենդանի մնացածներեն մի մասը տարբեր կողմերեն գաղթեց Հայաստան, իսկ մի մասն ալ՝ արտասահմանի մէջ բնակութիւն հաստատեց։ 1925 թուականին, Երևան քաղաքի հիւսիսային մասին մէջ հիմնադրուեցաւ Նոր-Արաբկիր թաղամասը։

1928 թ. Նոր-Արաբկիրի բնակչութեան թիւը կը հասնի 762 մարդու։ Նոյն տարվա հունվար ամսին կը բացուի Արաբկիրի առաջին դպրոցը 40 աշակերտներով և կը կրէ Ալեքսանդր Շիրվանզադեի անունը։ 1933 թ. Նոր-Արաբկիրն ունէր 1800 բնակիչ, որի մեծագոյն մասը գաղթել էր հին Արաբկիրեն։ 1936 թ. Նոր-Արաբկիրի մէջ արդէն կը գործէր հանրային բաղնիք, խանութ, հացի փուռ, մարմնամարզական խումբ, հրշեջ կայան, 70 հոգանոց պարի խումբ, գրադարան նաեւ ռադիոակումբ, տուրիսատական գրասենյակ և այլն։ 1937 թ. Արաբկիրի բնակչութեան թիւը կըհասնում է 2500 մարդու։

Տարիներ անց ավանը աճելով՝ կը միանայ Երեւանին տարածքով կը մեծանայ, արաբկիրցիներու անձնվեր աշխատանքի և օժանդակութեան շնորհիվ կը բարեկարգուի, կը վերափոխուի և այդպիսով կը դառնայ մայրաքաղաքի ամենաբազմամարդ թաղամասերեն մէկը։

Հետագային՝ 1991 թ. օգոստոսի 8-ին, ՀՀ գերագոյն խորհրդի որոշմամբ նախկին 26 Կոմիսարների շրջանը վերանվանվում է Արաբկիրի շրջան։ 1996 թ. կը ստեղծուի Երեւան քաղաքի Արաբկիր համայնքը (այժմ արդէն՝ վարչական շրջանը)։

Արաբկիր վարչական շրջանի ներկայիս ղեկավարն է Հրայր Անտոնեանը։ Բնակչութեան թիւը այժմ կը կազմէ մօտ 132 525 մարդ, տարածքը՝ 1320 հա։

Աղբյուրներ

  • «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն

Տես նաև

Կաղապար:Արաբկիրի գավառ

Այս յօդուածի նախնական տարբերակը կամ անկէ մաս մը վերցուած է Հայկական Սովետական Հանրագիտարանէն, որուն նիւթերը հրատարակուած են` Քրիէյթիվ Քամմընզ Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թոյլատրագրի ներքոյ։ 

Կատեգորիա:Աշխարհագրական տեղանուններ այբբենական կարգով Կատեգորիա:Բազմիմաստ և այլ կիրառումներով հոդվածանուններ Կատեգորիա:Պատմական Հայաստանի քաղաքներ Կատեգորիա:Արևմտյան Հայաստանի քաղաքներ Կատեգորիա:Մալաթիայի նահանգ Կատեգորիա:Թուրքիայի քաղաքներ Կատեգորիա:Վիքիպեդիա:Արևմտահայերեն հոդվածներ