«Աքքայի Պաշարում (1189-1191)» խմբագրումներու միջեւ տարբերութիւն
No edit summary |
No edit summary |

Տող 10. | Տող 10. | ||
{{դրօշաւորում|Ֆրանսայի թագաւորութիւն}}

{{դրօշաւորում|Ֆրանսայի թագաւորութիւն}}

{{դրօշաւորում|Երուսաղեմի թագաւորութիւն}}

{{դրօշաւորում|Երուսաղեմի թագաւորութիւն}}

{{դրօշաւորում|Հիւանդախնամներու միաբանութիւն}}

{{դրօշ|Հիվանդախնամների միաբանություն}} [[Հիւանդախնամներու միաբանութիւն]]

{{դրօշաւորում|Տաճարականների միաբանություն}} [[Տաճարականներու միաբանութիւն]]

{{դրօշաւորում|Սրբազան Հռոմեական կայսրություն}} [[Սրբազան Հռոմէական կայսրութիւն]]

{{դրօշաւորում|Կիլիկյան Հայաստան}} [[Կիլիկիոյ հայկական թագաւորութիւն]]

|Հակառակորդ2 = {{ |
|Հակառակորդ2 = {{դրօշաւորում|Այյուբյան սուլթանություն}} [[Այյուպեան սուլթանութիւն]] |

|Հրամանատար1 = [[Պատկեր:England COA.svg|20px]] [[Ռիչարտ Ա. Առիւծասիրտ]]

|Հրամանատար1 = [[Պատկեր:England COA.svg|20px]] [[Ռիչարտ Ա. Առիւծասիրտ]]

{{դրօշաւորում|Ֆրանսիայի թագավորություն}} [[Ֆիլիփ Բ. Օգոստոս]]

{{դրօշաւորում|Երուսաղեմի թագավորություն}} [[Կի տը Լուզինեան]]

{{դրօշաւորում|Տաճարականների միաբանություն}} [[Ժերար տը Ռիտֆոր]] †

{{դրօշաւորում|Տաճարականների միաբանություն}} [[Քոնրատ Մոնֆերացի]]

{{դրօշաւորում|Սրբազան Հռոմեական կայսրություն}} Ֆրետերիք Ե. †

{{դրօշաւորում|Ավստրիայի դքսություն}} [[Լեոպոլդ V (Աւստրիոյ դուքս)|Լեոպոլտ Ե.]]

{{դրօշաւորում|Չեխիայի իշխանություն}} Տեպոլտ Բ. |

|Հրամանատար2 = {{ |
|Հրամանատար2 = {{դրօշաւորում|Այյուբյան սուլթանություն}} [[Սալահ ալ-Տին]] |

{{դրօշաւորում|Այյուբյան սուլթանություն}} Ամիր Մոժիլի †

{{դրօշաւորում|Այյուբյան սուլթանություն}} Այպեք այ-Աքրաշ †

{{դրօշաւորում|Այյուբյան սուլթանություն}} իպն ալ-Պեսարաու †

{{դրօշաւորում|Այյուբյան սուլթանություն}} Իմատ ալ-Տին Սինժարի

{{դրօշաւորում|Այյուբյան սուլթանություն}} Հուսամ ալ-Տին Լուլու

{{դրօշաւորում|Այյուբյան սուլթանություն}} Գյոքբորի

{{դրօշաւորում|Այյուբյան սուլթանություն}} Մուիզզ ալ-Տին

{{դրօշաւորում|Այյուբյան սուլթանություն}} [[ալ-Ատիլ Ա.]]

{{դրօշաւորում|Այյուբյան սուլթանություն}} Ասատ ալ-Տին

{{դրօշաւորում|Այյուբյան սուլթանություն}} Պահա ալ-Տին Քարաքուշ

{{դրօշաւորում|Այյուբյան սուլթանություն}} Ապու ալ-Հեյժա

{{դրօշաւորում|Այյուբյան սուլթանություն}} իպն Պարիք †

{{դրօշաւորում|Այյուբյան սուլթանություն}} Սայֆ ալ-Տին Մաշտուպ

{{դրօշաւորում|Այյուբյան սուլթանություն}} Շիրկուխ իպն Պախել

|Ուժեր1 = շուրջ 25 000 + 11 տրեբուշեթ |
|Ուժեր1 = շուրջ 25 000 + 11 տրեբուշեթ |

|Ուժեր2 = քաղաքին կայազօրը շուրջ 6.000 + 8.000 [[Սալահ ալ-Տին]]ի բանակը |
|Ուժեր2 = քաղաքին կայազօրը շուրջ 6.000 + 8.000 [[Սալահ ալ-Տին]]ի բանակը |
20:10, 10 Փետրուար 2021-ի տարբերակ
Աքքայի պաշարում (28 Օգոստոս 1189 - 21 Յուլիս 1191, Խաչակիրներու երրորդ արշաւանքին ընթացքին տեղի ունեցած ռազմական բախում։ Երկամեայ պաշարումէն ետք[1], խաչակիրները կը յաջողին գրաւել Աքքան, քաղաքը հետագայ 100 տարիներու ընթացքին կը մնայ խաչակիրներու գլխաւոր յենարանը, մինչեւ 1291-ին վերանուաճումը։
Պատմութիւն
4 Յուլիս 1187-ի Հաթթինի ճակատամարտէն ետք Սալահ ալ-Տին առանց մարտի կը յաջողի գրաւել Աքքա քաղաքը։ Այդ օրերուն խաչակիրները կը վերահսկէին` Տիւրոսը (Սուր), Թրիփոլին եւ Անտիոքը, որոնք նոյնպէս պաշարուած էին Սալահ Ալ-Տինի կողմէն։ Մերձաւոր Արեւելքէն հասած լուրերը մեծ խառնաշփոթի կը մատնեն եւրոպացիները, իսկ Հռոմի Պապ Գրիգոր Ը. կոչ կ'ուղղէ 3-րդ Խաչակիրներու արշաւանքի։
Իրավիճակը Տիւրոսի մէջ
1187-ի վերջը Քոնրատ Մոնֆերացի (Conrad of Montferrat) ամրապնդուելով Տիւրոսի մէջ կը դիմադրէ Սալահ Ալ-Տինի յարձակումներուն[2] : 1188-ի կէսերուն պայմանագիր մը կը կնքեն, ըստ որուն Սալահ Ալ-Տին, ի միջի այլոց Հաթթինի ճակատամարտի ընթացքին ջախջախուած եւ գերեվարուած Կի տը Լուզինեանը ազատ կ'արձակէ: Վերջինս կնոջ՝ Սիպիլ Անժուացիին հետ կ'իշխէր Երուսաղէմի գահին: Իբրեւ հետեւանք՝ Կիի եւ Քոնրատի միջեւ բախումը կը սաստկանայ, որովհետեւ վերջինս կը մեղադրէր Կին՝ Հաթթինի աղէտին իբրեւ պատասխանատու, մինչ ինք կը պարծենար, թէ յաջողութեամբ պաշտպանած էր Տիւրոսը հետագայ արշաւանքներէ:
Պաշարում
Կի տը Լուզինեան, Քոնրատի աջակցութիւնը չստանալով, կ'երթայ եւ իր զօրքերով կը պաշարէ քաղաքը։ Թագաւորին զօրքերը 2 անգամ աւելի քիչ էին, քան պաշարուածներունը։ Ան գիտէր, որ իր փոքրաթիւ բանակով չէր կրնար յաղթանակ տանիլ, ուստի, կը սպասէ Եւրոպայէն ժամանելիք զօրքերուն։ Շուտով քաղաքի մատոյցներուն կը յայտնուին ֆրանսական եւ գերմանական զօրքեր։ Արքեպիսկոպոսները կը յաջողին համոզել Քոնրատը, որուն իբրեւ արդիւնք՝ օգնական ջոկատներ կը ժամանեն նաեւ Տիւրոսէն։
Սալահ ալ-Տին, իրազեկ ըլլալով տեղի ունեցած իրադարձութիւններուն, 15 Սեպտեմբեր 1189-ին կը յարձակի Կի տը Լուզինեանի զօրքին վրայ։ Խաչակիրներուն բոլոր զօրքերը՝ ներառեալ տաճարականներունը, կ'ուղղեն դէպի Սալահ Ալ-Տինի զօրքերուն աջ թեւը։ Սալահ ալ-Տին ստիպուած բոլոր ուժերը կը կեդրոնացնէ աջ կողմը, սակայն զօրքերը փախուստի կը դիմեն։ Վերջինս զօրքերը փրկելու նպատակով ձախ կողմը ինչպէս նաեւ թեթեւ հեծելազօրը մարտի կը մղէ։ Կի, ստիպուած, մարտի դաշտ կ'ուղարկէ պահեստազօրայինները. Սալահ ալ-Տին, իր հերթին, քաղաքին կայազօրայինները (5000 զինուոր) խաչակիրներուն դէմ կ'ուղարկէ։
Քրիստոնեաները կու տան շուրջ 5 հազար զոհ[3][4], սակայն Սալահ ալ-Տին չի յաջողիր ետ մղել քաղաքին մօտ դիրքաւորուած խաչակիրները։ Մարտի ընթացքին կը զոհուի տաճարականներու միաբանութեան առաջնորդ Ժերար տը Ռիտֆոր, իսկ Կի տը Լուզինեանի եւ Քոնրատի միջեւ հակամարտութիւնը կը շարունակուի։
Երկկողմանի պաշարում
Աշնան ընթացքին Կի օգնութիւն կը ստանայ Եւրոպայէն։ Այսպիսով ան Աքքան կը պաշարէ ցամաքէն, իսկ նաւատորմի միջոցով՝ ծովէն։ Տեղեկութիւններ կը հասնին, որ Գերմանիոյ կայսր Ֆրետերիք Ա. Շիկամօրուս մեծ զօրքերով միացած է Խաչակիրներու արշաւանքին եւ կը շարժէր դէպի Սրբազան երկիր։ Այդ լուրերը կը բարձրացնեն պաշարողներուն մարտական ոգին։ Դէպքերէն քաջատեղեակ էր նաեւ Սալահ ալ-Տին։ Ան նոր ուժեր կ'ուղարկէ՝ քրիստոնեաներու օղակը շրջափակելու նպատակով։
31 Հոկտեմբերին 15 եգիպտական նաւեր կը ճեղքեն քրիստոնեաներու ծովային շրջափակումը եւ մթերքներ կը հասցնեն քաղաք։ 26 Դեկտեմբերին եգիպտական նաւատորմը կը վերականգնէ քաղաքին ծովային մուտքը։ 1190-ին Քոնրատ Մոնֆերացի իր նաւերով կ'երթայ Տիւրոս եւ նոր ուժերով կը վերադառնայ, որպէսզի յաղթէր զիրենք շրջափակող իսլամաներուն։
Քոնրատ նաեւ շինանիւթեր կը բերէ՝ մեքենաներ կառուցելու համար, զորս կ'օգտագործեն քաղաքին վրայ հերթական յարձակման ատեն (5 Մայիս):
19 Մայիսին Սալահ Ալ-Տին կը յարձակի քրիստոնեաներուն վրայ։ Ամրան ընթացքին ֆրանսական զօրքերը ծովէն կը ժամանեն եւ կը միանան պաշարողներուն, ինչպէս նաեւ օգնական ուժերով Կիլիկիա կը հասնին Սելիֆ գետին մէջ խեղդուած Ֆրետերիք Ա. Շիկամօրուսի որդին՝ Ֆրետերիք Զ.։ Օգնական ուժերը կը գրաւեն Հայֆա քաղաքը, որուն միջոցով կը յաջողին մթերքներ ուղարկել Կիի ճամբարը։ Կի տը Լուզինեան կը զրկուի Երուսաղէմի արքայի գահէն, որովհետեւ կը մահանան իր կինը՝ Սիպիլն ու դուստրերը։ Սիպիլին քոյրը՝ Իզապելլան եւ Քոնրատ Մոնֆերացի կ'ամուսնանան։ Այսպիսով գահը կը փոխանցուի Քոնրատի։
Մինչ խաչակիրները կը կիսէին գահը, Սալահ Ալ-Տին կ'ուժեղացնէր իր բանակը։ 1190-ին աւստրիական իշխան Լեոպոլդ Ե. կը միանայ պաշարողներուն։ 31 Դեկտեմբերին միացեալ ուժերը կը փորձեն քանդել պատերը։ Իսկ 6 Յունուարին պատին մասնակի քանդման իբրեւ արդիւնք՝ քրիստոնեաները կը փորձեն գրաւել քաղաքին կայազօրը։ 13 Յունուարին Սալահ ալ-Տին կը յաջողի ճեղքել խաչակիրներուն շրջափակումը եւ քաղաք կը մտցնէ նոր կայազօր մը։ Ցուրտ եղանակը կը խանգարէր խաչակիրները։
Մարտին, երբ եղանակը նպաստաւոր կը դառնայ, Եւրոպայէն նոր ուժեր կը ժամանեն, ինչպէս նաեւ Ռիչարտ Առիւծասիրտեւ Ֆիլիփ Օգոստոս: Սալահ Ալ-Տինի յաղթելու հաւանականութիւնը կտրուկ կը նուազի։ 3 Յուլիսին քաղաքը կը յանձնուի, Ռիչարտ կը հրամայէ մահապատժի ենթարկել քաղաքին կայազօրայինները։ Անգլօ-ֆրանսական ուժերով համալրուած խաչակիրները ծովու ճամբով կը յառաջանան դէպի հարաւ, նոյնը կ'ընեն իսլամները։ 7 Սեպտեմբերին Եաֆֆա քաղաքէն դէպի հիւսիս տեղի կ'ունենայ Արսուֆի ճակատամարտը: Ճակատամարտի ընթացքին Ռիչարտ փայլուն յաղթանակ կը տանի։ Սալահ ալ-Տին խաչակիրներու յաղթանակը կը գնահատէ ըսելով, որ անգլիացիներուն կարգապահութիւնը եւ զրահները անյաղթելի էին։
Արսուֆի եւ Եաֆֆայի ճակատամարտերուն ընթացքին կրած պարտութիւններէն ետք պատերազմը վերջ կը գտնէ։ Եաֆֆայի ճակատամարտը կը դառնայ Խաչակիրներու երրորդ արշաւանքին վերջին նշանակալի առճակատումը։ Ճակատամարտէն ետք Ռիչարտ Սալահ Ալ-Տինի հետ կը սկսի բանակցիլ եւ 2 Սեպտեմբեր 1192-ին կը ստորագրուի երամեայ հաշտութեան պայմանագիր մը, ըստ որուն Քրիստոնեաներուն թոյլ կը տրուէր անխափան այցելել սրբազան վայրեր։ Սալահ Ալ-Տինի ետին կը մնար Երուսաղէմը, իսկ խաչակիրներուն համար՝ նեղ ցամաքային ուղի մը, Եաֆֆայէն մինչեւ Տիւրոս։
Հետեւանքներ
Ռիչարտ չի կրնար հասնիլ իր գերագոյն նպատակին՝ գրաւել Երուսաղէմը: Իսկ տունդարձի ճամբուն վրայ գերի կ'իյնայ աւստրիացի հերցոգ Լեոպոլտի կողմէ։ Հետագային ազատ կ'արձակուի փրկագնի փոխարէն։ Աքքա կը դառնայ Երուսաղէմի թագաւորութեան մայրաքաղաքը եւ կը մնայ խաչակիրներու հիմնական յենակէտը մինչեւ 1291-ի անոր վերանուաճումը իսլամաներուն կողմէ։
Գրականութիւն
- James Jr Reston: Warriors of God. Richard the Lionheart and Saladin in the Third Crusade. Random House, New York 2001. ISBN 0-385-49561-7
- Kenneth M. Setton / Robert L. Wolff / Harry W. Hazard: The later Crusades, 1189-1311. University of Wisconsin Press, Madison 2006, ISBN 0-299-04844-6, S. 51 ff.
- Itinerarium Peregrinorum et Gesta Regis Ricardi, ed. William Stubbs, Rolls Series, (London: Longmans, 1864) III, 1, 5, 13, 17-18 (pp. 210–11, 214-17, 224-26, 231-34), translated by James Brundage, The Crusades: A Documentary History, (Milwaukee, WI: Marquette University Press, 1962), 175-81 [1]
- René Grousset, Histoire des croisades et du royaume franc de Jérusalem - III. 1188-1291 L’anarchie franque, Paris, Perrin, 1936 (réimpr. 2006), 902 p., ISBN 2-262-01569-4
Ծանօթագրութիւններ
- ↑ Rickard, J (12 November 2001). «Siege of Acre, August 1189-12 July 1191», Accessed October 12, 2007.
- ↑ René Grousset, 1936. P. 47-51.
- ↑ Ibn Al-Athir, XII, 20-6; Chapter four in Arab Historians of the Crusades, ed. and trans. by Francesco Gabrieli
- ↑ Christopher Tyerman, God’s War A New History of the Crusades, p.416. Belknap Press, 2008.
- Ճակատամարտեր այբբենական կարգով
- 1189 ճակատամարտեր
- 1190 ճակատամարտեր
- 1191 ճակատամարտեր
- Խաչակիրներու երրորդ արշաւանքի ճակատամարտեր
- Խաչակիրներու պաշարումեր
- Անգլիոյ ճակատամարտեր
- Ֆրանսայի ճակատամարտեր
- Սրբազան Հռոմէական կայսրութեան ճակատամարտեր
- Երուսաղէմի թագաւորության ճակատամարտեր
- Կիլիկեան Հայաստանի ճակատամարտեր
- Այյուպեան սուլթանութեան ճակատամարտեր
- Հիւանդախնամներու միաբանութեան ճակատամարտեր
- Տաճարականներու միաբանութեան ճակատամարտեր
- Սալահ ալ-Տինի ճակատամարտեր
- Pages using ISBN magic links