«Աքքայի Պաշարում (1189-1191)» խմբագրումներու միջեւ տարբերութիւն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 47. Տող 47.


== Պատմութիւն ==
== Պատմութիւն ==
[[4 յուլիս|4 Յուլիս]] [[1187]]-ի [[Հաթթինի ճակատամարտ]]<nowiki/>էն ետք [[Սալահ ալ-Տին]]<nowiki/>ը առանց մարտի կարղութիւնը ունեցաւ գրաւել [[Աքքա]] քաղաքը։ Թերեւս [[խաչակիրներ]]<nowiki/>ը կը վերահսկէին` [[Տիւրոս]]<nowiki/>ը, [[Տրիպոլի]]<nowiki/>ն եւ [[Անտիոք]]<nowiki/>ը վերջիններս նոյնպէս պաշարուած էին Սալահ ալ-Տինի կողմէն սակայն անյաջող։ [[Մերձաւոր Արեւելք]]<nowiki/>էն հասած լուրերը մեծ խառնաշփոթի մէջ դրին եւրոպացիներուն, իսկ [[Հռոմի Պապ]] [[Գրիգոր VIII]]-ը կոչեց 3-րդ խաչակրաց արշաւանքի։
4 Յուլիս 1187-ի [[Հաթթինի ճակատամարտ]]<nowiki/>էն ետք [[Սալահ ալ-Տին]] առանց մարտի կը յաջողի գրաւել [[Աքքա]] քաղաքը։ Այդ օրերուն [[խաչակիրներ]]<nowiki/>ը կը վերահսկէին` [[Տիւրոս]]<nowiki/>ը (Սուր), Թրիփոլին եւ [[Անտիոք]]<nowiki/>ը, որոնք նոյնպէս պաշարուած էին Սալահ ալ-Տինի կողմէն։ [[Մերձաւոր Արեւելք]]<nowiki/>էն հասած լուրերը մեծ խառնաշփոթի կը մատնեն եւրոպացիները, իսկ [[Հռոմի Պապ]] Գրիգոր Ը. կոչ կ'ուղղէ 3-րդ խաչակրաց արշաւանքի։


== Իրավիճակը Տիւրոսի մէջ ==
== Իրավիճակը Տիւրոսի մէջ ==
[[Կոնրադ Մոնֆերացի]]<nowiki/>ն կ'ամրապնդուի [[Տիւրոս]]<nowiki/>ի ու [[Տիւրոսի Պաշարում (1187)|դիմադրում պաշարմանը]]<ref>René Grousset, 1936. P. 47-51.</ref> [[Հաթթինի ճակատամարտ]]<nowiki/>ի ընթացքին ջախջախուած եւ գերեվարուած [[Գի դը Լուզինեան]]<nowiki/>ին: Վերջինս կնոջ՝ [[Սիպիլ Անժուացի]]<nowiki/>ի հետ կ՛իշխէր [[Երուսաղէմի Թագաւորութիւն|Երուսաղէմի գահ]]<nowiki/>ին: Արդիւնքը այն էր, որ անոնց միջեւ առկայ վէճ սկսաւ։
[[Կոնրադ Մոնֆերացի|Կոնրադ Մոնֆերացին]] ամրապնդուելով [[Տիւրոսի Պաշարում (1187)|Տիւրոսի]] մէջ կը դիմադրէ պաշարման՝<ref>René Grousset, 1936. P. 47-51.</ref> [[Հաթթինի Ճակատամարտ|Հաթթինի ճակատամարտ]]<nowiki/>ի ընթացքին ջախջախուած եւ գերեվարված Կի տը Լուզինեանին: Վերջինս կնոջ՝ [[Սիբիլ Անժուացի|Սիպիլ Անժուաց]]<nowiki/>իին հետ կ'իշխէր [[Երուսաղէմի Պաշարում (1187)|Երուսաղէմ]]<nowiki/>ի գահին: Իբրեւ հետեւանք՝ իրենց միջեւ տեղի ունեցած խռովութիւնները կը շարունակուին:


== Պաշարում ==
== Պաշարում ==

16:23, 9 Փետրուար 2021-ի տարբերակ

Աքքայի Պաշարում
Երրորդ խաչակրաց արշաւանք
Աքքայի պաշարումը
Թուական 28 օգոստոս 1189 - 12 յուլիս 1191
Վայր Աքքա, Պաղեստին
Արդիւնք Խաչակիրներու յաղթանակ
Հակառակորդներ
Անգլիոյ թագաւորութիւն

Կաղապար:Country data Ֆրանսիայի թագավորություն Ֆրանսայի թագաւորութիւն
Կաղապար:Country data Երուսաղեմի թագավորություն Երուսաղէմի թագաւորութիւն
Կաղապար:Country data Հիվանդախնամների միաբանություն Հիւանդախնամներու միաբանութիւն
Կաղապար:Country data Տաճարականների միաբանություն Տաճարականներու միաբանութիւն
Կաղապար:Country data Սրբազան Հռոմեական կայսրություն Սրբազան Հռոմէական կայսրութիւն
Կաղապար:Country data Կիլիկյան Հայաստան Կիլիկիոյ հայկական թագաւորութիւն

Կաղապար:Country data Այյուբյան սուլթանություն Այյուպեան սուլթանութիւն
Հրամանատարներ
Ռիչարդ I Առիւծասիրտ

Կաղապար:Country data Ֆրանսիայի թագավորություն Ֆիլիբ II Օգոստոս
Կաղապար:Country data Երուսաղեմի թագավորություն Կի դը Լուզինեան
Կաղապար:Country data Տաճարականների միաբանություն Ժերար դը Ռիդֆոր
Կաղապար:Country data Տաճարականների միաբանություն Կոնրադ Մոնֆերացի
Կաղապար:Country data Սրբազան Հռոմեական կայսրություն Ֆրիդրիխ VI †
Կաղապար:Country data Ավստրիայի դքսություն Լեոպոլդ V
Կաղապար:Country data Չեխիայի իշխանություն Դեպոլտ II

Կաղապար:Country data Այյուբյան սուլթանություն Սալահ ալ-Տին

Կաղապար:Country data Այյուբյան սուլթանություն Ամիր Մոջիլի †
Կաղապար:Country data Այյուբյան սուլթանություն Այբեք այ-Աքրաշ †
Կաղապար:Country data Այյուբյան սուլթանություն իբն ալ-Բեսարաու †
Կաղապար:Country data Այյուբյան սուլթանություն Իմադ ալ-Տին Սինջարի
Կաղապար:Country data Այյուբյան սուլթանություն Հուսամ ալ-Տին Լուլու
Կաղապար:Country data Այյուբյան սուլթանություն Գյոքբորի
Կաղապար:Country data Այյուբյան սուլթանություն Մուիզզ ալ-Տին
Կաղապար:Country data Այյուբյան սուլթանություն ալ-Ադիլ I
Կաղապար:Country data Այյուբյան սուլթանություն Ասադ ալ-Տին
Կաղապար:Country data Այյուբյան սուլթանություն Բահա ալ-Տին Քարաքուշ
Կաղապար:Country data Այյուբյան սուլթանություն Աբու ալ-Հեյջա
Կաղապար:Country data Այյուբյան սուլթանություն իբն Բարիք †
Կաղապար:Country data Այյուբյան սուլթանություն Սայֆ ալ-Տին Մաշթուբ
Կաղապար:Country data Այյուբյան սուլթանություն Շիրկուխ իբն Բախել

Կողմերու ուժեր
մոտ 25 000 + 11 տրեբուշեթ քաղաքի կայազօրը մօտ 6 000 + 8 000 Սալահ ալ-Տինի բանակը
Կորուստներ
2500 բացի մարտական կորուստներէն քաղաքի կայազօրի 2.700 զինուոր մահապատԺի ենթարկուեցան

Աքքայի պաշարում (28 Օգոստոս 1189 - 21 Յուլիս 1191, խաչակրաց երրորդ արշաւանքի ընթացքին տեղի ունեցած ռազմական բախում։ Երկամեայ պաշարումէն ետք[1], խաչակիրները կը յաջողին գրաւել Աքքան, քաղաքը հետագայ 100 տարիներու ընթացքին կը մնայ խաչակիրներու գլխաւոր յենարանը, մինչեւ 1291-ին վերանուաճումը։

Պատմութիւն

4 Յուլիս 1187-ի Հաթթինի ճակատամարտէն ետք Սալահ ալ-Տին առանց մարտի կը յաջողի գրաւել Աքքա քաղաքը։ Այդ օրերուն խաչակիրները կը վերահսկէին` Տիւրոսը (Սուր), Թրիփոլին եւ Անտիոքը, որոնք նոյնպէս պաշարուած էին Սալահ ալ-Տինի կողմէն։ Մերձաւոր Արեւելքէն հասած լուրերը մեծ խառնաշփոթի կը մատնեն եւրոպացիները, իսկ Հռոմի Պապ Գրիգոր Ը. կոչ կ'ուղղէ 3-րդ խաչակրաց արշաւանքի։

Իրավիճակը Տիւրոսի մէջ

Կոնրադ Մոնֆերացին ամրապնդուելով Տիւրոսի մէջ կը դիմադրէ պաշարման՝[2] Հաթթինի ճակատամարտի ընթացքին ջախջախուած եւ գերեվարված Կի տը Լուզինեանին: Վերջինս կնոջ՝ Սիպիլ Անժուացիին հետ կ'իշխէր Երուսաղէմի գահին: Իբրեւ հետեւանք՝ իրենց միջեւ տեղի ունեցած խռովութիւնները կը շարունակուին:

Պաշարում

Գի դը Լուզինեանը, չստանալով Կոնրադի աջակցութիւնը, գնաց եւ իր զօրքերով պաշարեց քաղաքը։ Թագաւորին զօրքերը 2 անգամ աւելի քիչ էին, քան պաշարուածներինը։ Ան յոյսը դրած էր անսպասելի գրոհի վրայ, սակայն, հասկանալով, որ կարողութիւնը չունի յաջողութեան հասնելու իր փոքրաթիւ ուժերով դիրքաւորուելով, սպասեց օգնական զօրքերուն։ Շուտով քաղաքի մատոյցներուն մէջ յայտնուեցան ֆրանսական եւ գերմանական զօրքերը։ Արքեպիսկոպոսները յաջողեցան մտափոխել Կոնրադին, որուն իբրեւ արդիւնք՝ օգնական ջոկատներ ժամանեցին նաեւ Տիւրոսէն։

Սալահ ալ-Տինը, տեղեկանելով իրադարձութիւններու մասին, 15 Սեպտեմբեր 1189-ին յարձակեցաւ Կի դը Լուզինեանի զօրքի վրայ։ Խաչակիրները բոլոր զօրքերը՝ ներառեալ տաճարականներուն, ուղղեցին դէպի Սալահ ալ-Տինի զօրքերու աջ թևը։ Սալահ ալ-Տինը ստիպուած բոլոր ուժերը կեդրոնացուց աջ կողմը, սակայն զօրքերը փախուստի մատնուեցան։ Վերջինս զօրքերը փրկելու նպատակով ձախ կողմը ինչպէս նաեւ թեթեւ հեծելազօրը նետեց մարտի։ Կին ստիպուած մարտի դաշտ ուղարկեց պահեստազօրայիններուն. Սալահ ալ-Տինն իր հերթին մարտի քաղաքի կայազօրայիններուն (5000 զինուոր) ուղղեց դէպի խաչակիրները։

Քրիստոնեաները տուին մօտ 5 հազար զոհ[3][4], սակայն Սալահ ալ-Տինը կարողութիւնը չունեցաւ հասնիլ գլխաւոր նպատակին՝ ետ շպրտել քաղաքին մօտ դիրքաւորուած խաչակիրներուն։ Մարտի արդիւնքը այն էր, որ զոհուեցաւ տաճարականներու միաբանութեան առաջնորդ Ժերար տը Ռիտֆորը, իսկ Կի տը Լուզինեանի եւ Կոնրադի միջեւ դարձեալ տարաձայնութիւն տեղի ունեցաւ։

Երկկողմանի պաշարում

Աշնան ընթացքին Կին ստացաւ օգնական ուժեր Եւրոոպայէն։ Այսպիսով Կին արդէն կտրեց Աքքան ցամաքէն եւ կը շարունակէր կտրած պահել քաղաքը ջրային ճանապարհներէն նաւատորմի միջոցով այսպիսով քաղաքը պաշարուած էր։ Միաժամանակ հասան տեղեկութիւններ, որ Գերմանիոյ կայսր Ֆրիդրիխ I Շիկամօրուսը մեծ զօրքերով միացած է խաչակրաց արշաւանքին եւ կը շարժէր դէպի Սրբազան երկիր։ Այդ լուրերը բարձրացուցին պաշարողներու մարտական ոգին։ Դէպքերէն անտեղեակ չէր մնացած նաեւ Սալահ ալ-Տինը։ Ան ուղարկեց նոր ուժեր՝ քրիստոնեաներու օղակը շրջափակելու նպատակով։

31 Հոկտեմբերին 15 եգիպտական նաւեր կարողութիւնը ունեցան ճեղքել քրիստոնեաներու ծովային շրջափակումը եւ մթերքներ հասցուցին քաղաք։ 26 Դեկտեմբերին եգիպտական նաւատորմը վերականգնեց քաղաքի ծովային մուտքը։ 1190-ին Կոնրադ Մոնֆերացին իր նաւերով գնաց Տիւրոս եւ վերադարձաւ նոր ուժերով, որ պէտք է օգնէր իրենց շրջափակած իսուլմաններուն յաղթելու համար։

Աքքայի պաշարում

Կոնրադը նաեւ շինանիւթեր բերաւ՝ պաշարային մեքենաներ կառուցելու համար, որ օգտագործեցին քաղաքի վրայ հերթական յարձակման ժամանակ (5 Մայիս):

19 Մայիսին Սալահ ալ-Տինը յարձակեցաւ քրիստոնեաներու վրայ։ Ամբողջ ամրան ընթացքին ֆրանսական զօրքերը ծովէն կը ժամանէին եւ կը միանային պաշարողներուն, ինչպէս նաեւ օգնական ուժերով միացան Կիլիկիոյ մէջ Սելիֆ գետին մէջ խեղդուած Ֆրիդրիխ I Շիկամօրուսի որդին՝ Ֆրիդրիխ VI-ը։ Օգնական ուժերը գրաւեցին Հայֆա քաղաքը, որուն միջոցով կարողացան մթերքներ ուղարկել Կիի ճամբար։ Կի տը Լուզինեանը զրկուեցաւ Երուսաղէմի արքայի գահէն քանի, որ մահացաւ իր կինը՝ Սիպիլը եւ դուստրերը։ Սիպիլիոյ քոյր Իզապելլան եւ Կոնրադ Մոնֆերացին ամուսնացան։ Այսպիսով գահը փոխանցուեցաւ Կոնրադին։

Մինչ խաչակիրները կը կիսէին գահը, Սալահ ալ-Տինը կը հզօրացնէր բանակը։ 1190-ին աւստրիական իշխան Լեոպոլդ V-ը միացաւ պաշարողներուն։ 31 Դեկտեմբերին միացեալ ուժերը փորձեցին անցնել պատերը։ Իսկ 6 Յունուարին պատի մասնակի քանդման արդիւնքը այն էր, որ քրիստոնեաները փորձեցին գրաւել քաղաքի կայազօրը։ 13 Յունուարին Սալահ ալ-Տինը կարողացաւ ճեղքել խաչակիրներու շրջափակումը եւ քաղաք մտցուց նոր կայազօր։ Ցուրտ եղանակը Սալահ ալ-Տինի փոխարէն կը խանգարէր խաչակիրներուն։

Մարտին եղանակը լաւացաւ եւ Եւրոպայէն ժամանեցին նոր ուժեր, ինչպէս նաեւ Ռիչարտ Առիւծասիրտը եւ Ֆիլիբ Օգոստոսը. Սալահ ալ-Տինի յաղթելու հաւանականութիւնը կտրուկ նուազեցան։ 3 Յուլիսին քաղաքը յանձնուեցաւ, Ռիչարտը հրամայեց մահապատժի ենթարկել քաղաքի կայազօրայիններուն։ Անգլօ-ֆրանսական ուժերով համալրուած խաչակիրները շարժեցան ափով՝ դէպի հարաւ նոյնկերպ վարուեցան նաեւ իսլամները։ 7 Սեպտեմբերին Եաֆֆա քաղաքէն փոքր ինչ հիւսիս տեղի ունեցաւ Արսուֆի ճակատամարտը: Ճակատամարտի ընթացքին Ռիչարտը փայլուն յաղթանակ տարաւ։ Սալահ ալ-Տինը խաչակիրներու յաղթանակը պարզաբանեց ըսելով, որ անգլիացիներու կարգապահութիւնը եւ զրահները անյաղթելի էին։

Խաչակրաց պետութիւնները 1190-ին

Արսուֆի եւ Եաֆֆայի ճակատամարտերու ընթացքին կրած պարտութիւններէն ետք պատերազմը աւարտեցաւ։ Եաֆֆայի ճակատամարտը դարձաւ Երրորդ խաչակրաց արշաւանքի վերջին նշանակալի առճակատումը։ Ճակատամարտէն ետք Ռիչարտը Սալահ ալ-Տինի հետ սկսաւ բանակցիլ եւ 2 Սեպտեմբեր 1192-ին ստորագրուեցաւ 3-ամեայ հաշտութեան պայմանագիր։ Քրիստոնեաներուն թոյլ կը տրուէր անխափան այցելել սրբազան վայրեր։ Սալահ ալ-Տինի ետեւը կը մնար Երուսաղէմը, իսկ խաչակիրներուն նեղ ցամաքային ուղի՝ Եաֆֆայէն մինչեւ Տիւրոս։

Հետեւանքներ

Այսպիսով Ռիչարտը չկրցաւ հասնիլ իր գերագոյն նպատակին՝ գրաւել Երուսաղէմը: Իսկ տունդարձի ճամբուն վրայ գերի ինկաւ աւստրիացի հերցոգ Լեոպոլտի կողմէ։ Հետագային ազատ արձակուեցաւ փրկագնի դիմաց։ Աքքան դարձաւ Երուսաղէմի թագաւորութեան մայրաքաղաքը եւ մնաց խաչակիրներու հիմնական յենակէտը մինչեւ 1291-ի անոր վերանուաճումը իսուլմաններու կողմէ։

Գրականութիւն

  • James Jr Reston: Warriors of God. Richard the Lionheart and Saladin in the Third Crusade. Random House, New York 2001. ISBN 0-385-49561-7
  • Kenneth M. Setton / Robert L. Wolff / Harry W. Hazard: The later Crusades, 1189-1311. University of Wisconsin Press, Madison 2006, ISBN 0-299-04844-6, S. 51 ff.
  • Itinerarium Peregrinorum et Gesta Regis Ricardi, ed. William Stubbs, Rolls Series, (London: Longmans, 1864) III, 1, 5, 13, 17-18 (pp. 210–11, 214-17, 224-26, 231-34), translated by James Brundage, The Crusades: A Documentary History, (Milwaukee, WI: Marquette University Press, 1962), 175-81 [1]
  • René Grousset, Histoire des croisades et du royaume franc de Jérusalem - III. 1188-1291 L’anarchie franque, Paris, Perrin, 1936 (réimpr. 2006), 902 p., ISBN 2-262-01569-4

Ծանօթագրութիւններ

  1. Rickard, J (12 November 2001). «Siege of Acre, August 1189-12 July 1191», Accessed October 12, 2007.
  2. René Grousset, 1936. P. 47-51.
  3. Ibn Al-Athir, XII, 20-6; Chapter four in Arab Historians of the Crusades, ed. and trans. by Francesco Gabrieli
  4. Christopher Tyerman, God’s War A New History of the Crusades, p.416. Belknap Press, 2008.

Կաղապար:Խաչակիրներու ճակատամարտները Մերձաւոր Արեւելքի մէջ