«Էրզրում» խմբագրումներու միջեւ տարբերութիւն

Content deleted Content added
Տող 14. Տող 14.
== Տնտեսութիւն ==
== Տնտեսութիւն ==
Իբրեւ առեւտրական գլխաւոր մայրուղիներուն վրայ գտնուող քաղաք, Կարին պատմական բոլոր ժամանակներուն ալ ունեցած է տնտեսական կարեւորագոյն նշանակութիւն։ Առեւտրական սերտ կապեր ունէր [[Պոլիս|Կոստանդնուպոլսոյ]], [[Տրապիզոն]]<nowiki/>ի, [[Թաւրիզ]]<nowiki/>ի, [[Երեւան]]<nowiki/>ի եւ [[Թիֆլիս]]<nowiki/>ի հետ։ 1856 - 1871 թուականներուն կառուցուած [[Տրապիզոն]]-[[Բաբերդ]]-[[Կարին]] շուրջ 300 քմ երկար խճուղին ա՛լ ավելի կ'աշխուժացնէ կապը արտաքին աշխարհին հետ։ Անկէ ետք կ'աւարտի նաեւ Կարին-Հասանկալա ճանապարհին կառուցումը։ 1915-ին Կարին երկաթուղային հաղորդակցութիւն ունէր Սարիղամիշի հետ։ Այդ ճամբաներով քաղաք կը հասնէին մետաքս, բամպակէ նուրբ հիւսուածքներ, համեմներ, ապակեղէն, դեղորայք, բուսական իւղ, սուրճ, արդուզարդի առարկաներ եւ այլ ապրանքներ։ Ներքին ու արտաքին առեւտուրով եւ արհեստագործութեամբ գլխաւորաբար կը զբաղէին հայերը։ Ի. դարու սկիզբը քաղաքը ունէր քանի մը շուկայ, 12 հրապարակ, 32 կարաւանատուն եւ իջեւան, 18 բաղնիք, 150 պանդոկ, 180 հացի փուռ։ 1909-ին աւելի քան 3000 արհեստանոցներու, խանութներու եւ առեւտրական կրպակներու գրեթէ կէսը կը պատկանէր հայերուն։
Իբրեւ առեւտրական գլխաւոր մայրուղիներուն վրայ գտնուող քաղաք, Կարին պատմական բոլոր ժամանակներուն ալ ունեցած է տնտեսական կարեւորագոյն նշանակութիւն։ Առեւտրական սերտ կապեր ունէր [[Պոլիս|Կոստանդնուպոլսոյ]], [[Տրապիզոն]]<nowiki/>ի, [[Թաւրիզ]]<nowiki/>ի, [[Երեւան]]<nowiki/>ի եւ [[Թիֆլիս]]<nowiki/>ի հետ։ 1856 - 1871 թուականներուն կառուցուած [[Տրապիզոն]]-[[Բաբերդ]]-[[Կարին]] շուրջ 300 քմ երկար խճուղին ա՛լ ավելի կ'աշխուժացնէ կապը արտաքին աշխարհին հետ։ Անկէ ետք կ'աւարտի նաեւ Կարին-Հասանկալա ճանապարհին կառուցումը։ 1915-ին Կարին երկաթուղային հաղորդակցութիւն ունէր Սարիղամիշի հետ։ Այդ ճամբաներով քաղաք կը հասնէին մետաքս, բամպակէ նուրբ հիւսուածքներ, համեմներ, ապակեղէն, դեղորայք, բուսական իւղ, սուրճ, արդուզարդի առարկաներ եւ այլ ապրանքներ։ Ներքին ու արտաքին առեւտուրով եւ արհեստագործութեամբ գլխաւորաբար կը զբաղէին հայերը։ Ի. դարու սկիզբը քաղաքը ունէր քանի մը շուկայ, 12 հրապարակ, 32 կարաւանատուն եւ իջեւան, 18 բաղնիք, 150 պանդոկ, 180 հացի փուռ։ 1909-ին աւելի քան 3000 արհեստանոցներու, խանութներու եւ առեւտրական կրպակներու գրեթէ կէսը կը պատկանէր հայերուն։
Կ - ի հայ արհեստավորները հռչակված էին հատկապես ոսկերչության, դերձակության, դարբնության, զինագործության, որմնադրության, կաշեգործության, մուշտակագործության, պղնձազործության մեջ։ Կարնեցի կանանց ձեռքով գործված գունագեղ ու նրբաճաշակ գորգերն ու արհեստագործական մյուս ապրանքները մեծ հռչակ ունեին Հայաստանի ու դրսի շուկաներում։ 1870 - ական թթ Կարինում կար ապուխտի (բաստուրմա) եւ մսի սուջուխի 4 տնայնագործական ձեռնարկութիւն, որոնք պատկանում էին հայերին։ Այդ Ժամանակ քաղաքում տարեկան մորթվում էր 5000 միայն խոշոր եղջերավոր անասուն։ 19 - րդ դ կեսերին Կարինում գործում էին նաեւ 6 կաշեգործական, մի քանի օղեթորման, ներկարարական եւ այլ ձեռնարկութիւններ։

Քաղաքի մոտակայքում արղյունահանվում Էր կերակրի աղ։ 1880-ական թթ իտալացի կոմս Քոնտ դը Բիրզանին Կ - ում հիմնեց ծխախոտի մշակման ձեռնարկութիւն, որի հումքի մի մասը բերվում Էր Տրապիզոնից։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին գերմանացի կապիտալիստները իրավունք էին ստացել Կարինի շրջակայքում նավթի պաշարներ որոնելու։ Կարինի հայերը մինչեւ 1880-ական թթ համեմատաբար ապրում էին տնտեսապես ապահով պայմաններում։ Նրանք աչքի Էին ընկնում ջերմ հայրենասիրությամբ, ընտանեկան հարաբերութիւնների ավանդապահությամբ։

Կարինը 19-րդ դարում եւ 20-րդ դարի սկզբներին սովորական ասիական քաղաք էր, սակայն ուներ համեմատաբար լայն սալահատակված փողոցներ, հրապարակներ։ Մեկ-երկու հարկանի քարաշեն ու կավաշեն տները զուրկ էին ամենատարրական կոմունալ հարմարութիւններից, որի պատճառով էլ հաճախ բռնկվում էին համաճարակներ։ Քաղաքում մեծ ավերածութիւններ են եղել 728, 1659, 1791, 1843, 1850 - 52, 1861, 1901-02 թթ. երկրաշարժերի ժամանակ։ 1861 թ. [[երկրաշարժ]]ից զոհվել է 3000 մարդ։

Կարինը ջրառատ քաղաք է, այնտեղ բխում են շուրջ 500 հորդառատ ու սառնորակ աղբյուրներ։ Աղբյուրներ կային փողոցներում, հրապարակներում եւ նույնիսկ մասնավոր տների բակերում։ Ջրի մի մասն էլ քաղաք էր բերվում խողովակաշարով Այծպտկունք լեռան լանջերից։ Կլիմայի խստության պատճառով քաղաքում եւ շրջակայքի բանջարանոցներում մշակում էին միայն կարտոֆիլ, կաղամբ, գազար եւ կանաչիների մի քանի տեսակներ։

Կարինը հայ մշակույթի ու լուսավորության խոշոր կենտրոն էր։ Նրա ամենահին կրթական հաստատութիւնը Կենտրոնական մայր վարժարանն էր, որը հիմնադրել էր Կարապետ արքեպիսկոպոս Բագրատունին 1811 թ։ Հետագայում այդ կրթարանը վերանվանվեց Արծնյան եռամյա երկսեռ վարժարան։ 1909 թ այն ուներ 334 աշակերտ, 9 ուսուցիչ։ 19 - րդ դ վերջերին ու 20-րդ դ սկզբներին Կարինում գործում էին նաեւ Աղաբալյան, Արծնյան (երկրորդ), Գալֆայան, Հռիփսիմյան, Մսրյան, Մսրյան հնգամյա եւ Տեր–Ազարյան դպրոցները։ Կրթական գործում իր առանձնահատուկ տեղն ուներ Սանասարյան իննամյա արական վարժարանը (1881 - 1916 թթ)։ Մասնավոր դպրոցներում սովորողների հետ միասին, 1909 թ. Կարնո հայ աշակերտների թիվը անցնում էր 2800 - ից։ 1878 թ Կարինում հիմնվել էր թատերական միութիւն։ Մշակութային ընկերութիւններից հայտնի էին՝ ուսումնասիրաց, Անձնվեր, Վարդանանց, Ընկերասիրաց, Սիսական, Կրթական, Ազքատասիրաց եւ այլն։ Այդ ժամանակ Կարինում կար նաեւ 3 մանկապարտեզ։ Մինչեւ առաջին Համաշխարհային պատերազմը Կ - ում լույս էին տեսնում «Հառաջ», «Սիրտ», «Ալիքտ, «Երկիր», «Լույս» պարբերականներրը։ 1870-ական թթ ք-ում լույս էր տեսնում նաեւ «Էնվարե շարգիե» 4 էջանոց թերթը, որի 2 էջը տպվում էր հայերեն, երկուսը թուրքերեն։ 1878 թ Բեռլինի կոնգրեսից հետո Թուրքիայում Աբդուլ Համիդի սկսած հայահալած քաղաքականութիւնը պայքարի կոչեց նաեւ Կարինի հայությանը։ 1881 թ. Խ. Կետեկցյանի, Հ. Աստուրյանի, Բ. Նավասարդյանի, Կ. Նշկյանի ջանքերով այստեղ ստեղծվեց «Պաշտպան հայրենյաց» խմբակը, որը հետապնդում էր ազգային-ազատագրական նպատակներ։ 1890-ական թթ. կեսերին Արեւմտյան Հայաստանում եւ [[Թուրքիա]]յի հայաբնակ շրջաններում սկսված հայկական կոտորածների ալիքները հասան նաեւ Կարին։ Այստեղ կոտորածն սկսվեց 1895 թ հոկտեմբերի 18-ին։ Մի քանի օրվա ընթացքում ավերվեցին, հրկիզվեցին ու կողոպտվեցին հայերի տները, արհեստանոցներն ու խանութները։ Դաժանորեն սպանված հայերի թիվը 1000 մարդուց ավելի էր։ Գերվեցին կամ առեւանգվեցին հարյուրավոր կանայք ու երեխաներ։



== Պատկերասրահ ==
== Պատկերասրահ ==

13:41, 6 Նոյեմբեր 2020-ի տարբերակ

Էրզրում կամ Կարին, Թուրքիոյ Էրզրում մարզի վարչական կեդրոնն է։

Անուանում

Անաստասուպոլիս, Առզըռում, Առզռում, Արգիրոն, Արդուրում, Արզ, Արզան, Արզան ար-Ռում, Արզան էր Ռում, Արզարում, Արզերում, Արզը Ռում, Արզն ար ռում, Արզնե էլ-Ռում, Արծն Հոռոմոց, Արզն Ռում, Արզրում, Արտը Ռում, Բարանդիս, Կարիկալա, Գալիգուլա, Գարանիգիս, Գարանիտիդե, Էրեզ Էրում, Էրզեն Էլ-Ռում, Էրզենէրում, Էրզեն Էրում, Էրզենիռում, Էրզերում, էրզ էր-Ռում, Էրզին էրում, էրզիռում, էրզիրում, էրզյուրյում, էրզրում, էրզունիրում, էրզուրում, Թէոդոպոլիս, Թէոդոսիպոլ, Թէոդոսիոպոլիս, Թէոդոսիպոլիս, Թէոդոսիուպոլիս, Թէոդոսոպոլիս, Թէոդոսպոլիս, Թէոդոսուպոլ, Թէոդոսուպոլիս, Թէոդուպոլիս, Թվուլուս, Կալիկալա, Կալիքալա, Կարախպոլիս, Կարանա, Կարանատիդէ, Կարանիտիդէ, Կարանիտիս, Կարէն, Կարէնտիս, Կարինի, Կարինիտէս, Կարինիտիս, Կարնային քաղաք, Կարնա քաղաքի, Կարնոյ քաղաք, Կարնու քալաքի, Կարնու քաղաք, Կարունս քաղաք, Կարուց քաղաք, Քալիքալա, Քարին քաղաք):

Աշխարհագրական դիրք

Քաղաք Մեծ Հայքի Բարձր Հայք աշխարհի Կարին գաւառին մէջ, Կարնոյ սարահարթին մէջ, Եփրատ գետի ձախ կողմը, Այծպտկունք լերան հիւսիս արեւմտեան լանջերուն, ծովու մակերեւոյթէն շուրջ 2000 մ բարձրութեան վրայ։ Քաղաքէն հարաւ կ'երեւին Հաւատամք լերան բլրաշարերը։ Արեւելքէն կ'երկարի Դավաբոյնի լեռնաշղթան, իսկ հիւսիսէն եւ արեւմուտքէն քաղաքին մօտերը կը տարածուի Կարնոյ դաշտը։ Ունի զով ու առողջարար կլիմայ, առատ եւ սառնորակ խմելու ջուր։ Ձմեռը հոս երկարատեւ ու խստաշունչ է, ամառը՝ զով, կարճատեւ[1]։

Պատմութիւն

Կարինը Հայկական լեռնաշխարհի հնագոյն բնակավայրերէն է։ Անոր հիմնադրումը կը վերագրուի Ք.ա. 2 - րդ հազարամեակի Բ. կէսին ապրած հայոց (Հայասական) թագաւոր Կարաննիին, որմէ ալ յառաջացած է «Կարին» անունը։ Քաղաքին անուան ծագումնաբանութիւնը կը կապուի նաեւ Կարինիտես անձնանունին կամ նոյնանուն ցեղանունին հետ։ Կարնոյ մասին պատմական հաւաստի տեղեկութիւնները պահպանուած են յունահռոմէական (Ա. դարուն) եւ հետագայի հայ պատմիչներու գործերուն մէջ։ Երուանդունի, Արտաշիսեան եւ Արշակունի թագաւորական հարստութիւններուն ատեն, Կարինը Կարնոյ գաւառին կեդրոնն էր։ Անոր դերն ու նշանակութիւնը կը սկսի մեծնալ յատկապէս 387-ին Հայաստանի առաջին բաժանումէն ետք, իբրեւ բիւզանդական մասի սահմանային կարեւորագոյն բերդաքաղաք։ Բիւզանդիոնի Թէոդոս Բ. կայսեր (408 - 450) յանձնարարութեամբ, Անատոլ զօրավարը, 431-ին Կարինի մէջ կը կառուցէ նոր ամրութիւններ եւ կայսեր անունով քաղաքը կը կոչէ Թէոդոսուպոլիս։ Քաղաքին ամրութիւններն ու պաշտպանական կառոյցները կ'ընդարձակուին, կը վերակառուցուին նաեւ Անաստաս Ա.-ի (491-518) եւ յատկապէս՝ Յուստինիանոս Ա.-ի (527-565) ատեն։ Է.-Թ. դարերուն Կարինը մերթ բիւզանդական, մերթ արաբական մասին մէջ կը գտնուէր։ Այդ շրջանին Կարինը Կալիկալա եւ այլ անուններով շատ յաճախ կը յիշուի նաեւ արաբական աղբիւրներուն մէջ։ 885-ին Հայաստանի մէջ Բագրատունիներիու թագաւորութեան հաստատումէն ետք, Կարինը նոյնպէս կ'անցնի հայկական պետութեան կազմին մէջ։ 949-ին, սակայն, բիւզանդացիները զայն դարձեալ կը խլեն հայերէն, 1049-ին, երբ սելճուք-թուրքերը հիմնայատակ կը կործանեն Արծն քաղաքը, անոր ողջ մնացած բնակիչները կու գան ու կը հաստատուին Կարինի մէջ եւ զայն իրենց հայրենի քաղաքին անունով կը կոչեն նաեւ Արծն, որմէ կը յառաջանան Կարինի թուրք-արաբական Արզն Ռում (այսինքն՝ բիւզանդացիներու Արծն), Արզրում եւ Էրզրում անունները։ Սելճուք-թուրքերը կարճ տեւողութեամբ հոսկէ կը վռնտեն Զաքարեանները, իսկ 1242-ին քաղաքը կ'անցնի մոնկոլ-թաթարներու իշխանութեան տակ։ ԺԵ. դարուն Կարինին յաջորդաբար կը տիրեն Քարաքոյունլու եւ աղքոյունլու վաչկատուն ցեղերը, իսկ 1514- ին զայն կը գրաւէ օսմանցի սուլթան Սելիմ Ա.-ը։ ԺԹ.-Ի. դարերուն ռուսական զօրքերը երեք անգամ կ'ազատագրեն քաղաքը թուրքերէն եւ երեք անգամ ալ՝ կը վերադարձնեն։ 1829-ին Ատրիանապոլսոյ դաշնագիրով, երբ Կարինը կը վերադարձուի թուրքերուն, ռուսական զօրքերուն հետ քաղաքէն կը հեռանան աւելի քան 20.000 հայեր, որոնք բնակութիւն կը հաստատեն Ախալցխայի, Ախալքալաքի, Լոռիի եւ Փամբակի շրջաններուն մէջ։ Կարնեցիները իրենց նոր բնակավայրերէն մէկ քանին կը վերանուանեն Կարին գաւառի գիւղերուն անուններով։ 1877-1878 թուականներուն ռուս-թրքական պատերազմէն ետք, 7 Սեպտեմբերին, հոնկէ Անդրկովկաս կը գաղթէ 2000 ընտանիք։ Առաջին համաշխարհային պատերազմին Կարինի հայ բնակչութեան զգալի մասը զոհ կ'երթայ թրքական եաթաղանին։ 26 Փետրուար 1918-ին քաղաքը դարձեալ կ'անցնի թուրքերուն ձեռքը։ Կարինը միշտ ալ եղած է Հայաստանի կարեւոր կեդրոններէն մէկը, Կարնոյ վարչաքաղաքական, Յուստինիանոս Ա.-ին վերակազմած Առաջին Հայք ծայրագաւառին, հետագային էրզրումի էմիրութեան, իսկ թրքական տիրապետութեան ողջ ընթացքին Արեւմտեան Հայասատանի ամենաընդարձակ Էրզրումի նահանգի (վիլայեթի) կեդրոնը։ Կարինը նախ բերդաքաղաք եղած է։ Թէեւ հին հայկական եւ վաղ միջնադարեան պաշտպանական կառոյցներէն հոս քիչ բան պահպանուած է, սակայն ուշ ժամանակներուն թուրքերու կառուցած բերդն ու քաղաքամերձ ամրութիւնները (Մէճիտիէ, Նիխախ, Սեւիշլի) կանգուն էին մինչեւ Ա. Համաշխարհային պատերազմը եւ կը պահպանէին իրենց ռազմական նշանակութիւնը։ Քաղաքին միջնաբերդը կը գտնուի կեդրոնը, երեք բլուրներու վրայ շրջապատուած կրկնակի պարիսպներով։ Անիկա ունէր նաեւ խրամ, որ անհրաժեշտութեան պարագային, կը լեցուէր Մուրտառ գետակին ջուրերով։ Հոս կային գաղտնի գետնուղիներ, զինանոցներ, պահեստներ ու զօրանոցներ։ Միջնաբերդէն բացի, քաղաքը նոյնպէս ունէր շրջապարիսպներ, որոնց կը վերահսկէին 72 աշտարակներ։ Պարսպաշարին համալիրին մէջ կը մտնէին Ախալցխայի (կամ Վրացական), Երզնկայի, Թաւրիզի եւ Խարբերդի քաղաքային 4 գլխաւոր դարպասները։

Բնակչութիւն

Օտարներու երկարատեւ տիրապետութիւնը զգալիօրէն փոխած է Կարինի բնակչութեան ազգային պատկերը ի վնաս հայերուն։ 1829-ին Կարինը ունէր շուրջ 130.000 բնակիչ, որմէ 30.000 հայեր, 1909-ին՝ 60.000 բնակիչ, որմէ 15.000 (2500 ընտանիք) հայեր։ Հայերը գլխաւորաբար կը բնակէին քաղաքին հիւսիսային ու հիւսիս արեւմտեան թաղամասերուն մէջ։ Հոս կը գտնուէին նաեւ ԱՄՆ-ի, Անգլիոյ, Ֆրանսայի, եւ Ռուսաստանի հիւպատոսութիւնները։

Տնտեսութիւն

Իբրեւ առեւտրական գլխաւոր մայրուղիներուն վրայ գտնուող քաղաք, Կարին պատմական բոլոր ժամանակներուն ալ ունեցած է տնտեսական կարեւորագոյն նշանակութիւն։ Առեւտրական սերտ կապեր ունէր Կոստանդնուպոլսոյ, Տրապիզոնի, Թաւրիզի, Երեւանի եւ Թիֆլիսի հետ։ 1856 - 1871 թուականներուն կառուցուած Տրապիզոն-Բաբերդ-Կարին շուրջ 300 քմ երկար խճուղին ա՛լ ավելի կ'աշխուժացնէ կապը արտաքին աշխարհին հետ։ Անկէ ետք կ'աւարտի նաեւ Կարին-Հասանկալա ճանապարհին կառուցումը։ 1915-ին Կարին երկաթուղային հաղորդակցութիւն ունէր Սարիղամիշի հետ։ Այդ ճամբաներով քաղաք կը հասնէին մետաքս, բամպակէ նուրբ հիւսուածքներ, համեմներ, ապակեղէն, դեղորայք, բուսական իւղ, սուրճ, արդուզարդի առարկաներ եւ այլ ապրանքներ։ Ներքին ու արտաքին առեւտուրով եւ արհեստագործութեամբ գլխաւորաբար կը զբաղէին հայերը։ Ի. դարու սկիզբը քաղաքը ունէր քանի մը շուկայ, 12 հրապարակ, 32 կարաւանատուն եւ իջեւան, 18 բաղնիք, 150 պանդոկ, 180 հացի փուռ։ 1909-ին աւելի քան 3000 արհեստանոցներու, խանութներու եւ առեւտրական կրպակներու գրեթէ կէսը կը պատկանէր հայերուն։ Կ - ի հայ արհեստավորները հռչակված էին հատկապես ոսկերչության, դերձակության, դարբնության, զինագործության, որմնադրության, կաշեգործության, մուշտակագործության, պղնձազործության մեջ։ Կարնեցի կանանց ձեռքով գործված գունագեղ ու նրբաճաշակ գորգերն ու արհեստագործական մյուս ապրանքները մեծ հռչակ ունեին Հայաստանի ու դրսի շուկաներում։ 1870 - ական թթ Կարինում կար ապուխտի (բաստուրմա) եւ մսի սուջուխի 4 տնայնագործական ձեռնարկութիւն, որոնք պատկանում էին հայերին։ Այդ Ժամանակ քաղաքում տարեկան մորթվում էր 5000 միայն խոշոր եղջերավոր անասուն։ 19 - րդ դ կեսերին Կարինում գործում էին նաեւ 6 կաշեգործական, մի քանի օղեթորման, ներկարարական եւ այլ ձեռնարկութիւններ։

Քաղաքի մոտակայքում արղյունահանվում Էր կերակրի աղ։ 1880-ական թթ իտալացի կոմս Քոնտ դը Բիրզանին Կ - ում հիմնեց ծխախոտի մշակման ձեռնարկութիւն, որի հումքի մի մասը բերվում Էր Տրապիզոնից։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին գերմանացի կապիտալիստները իրավունք էին ստացել Կարինի շրջակայքում նավթի պաշարներ որոնելու։ Կարինի հայերը մինչեւ 1880-ական թթ համեմատաբար ապրում էին տնտեսապես ապահով պայմաններում։ Նրանք աչքի Էին ընկնում ջերմ հայրենասիրությամբ, ընտանեկան հարաբերութիւնների ավանդապահությամբ։

Կարինը 19-րդ դարում եւ 20-րդ դարի սկզբներին սովորական ասիական քաղաք էր, սակայն ուներ համեմատաբար լայն սալահատակված փողոցներ, հրապարակներ։ Մեկ-երկու հարկանի քարաշեն ու կավաշեն տները զուրկ էին ամենատարրական կոմունալ հարմարութիւններից, որի պատճառով էլ հաճախ բռնկվում էին համաճարակներ։ Քաղաքում մեծ ավերածութիւններ են եղել 728, 1659, 1791, 1843, 1850 - 52, 1861, 1901-02 թթ. երկրաշարժերի ժամանակ։ 1861 թ. երկրաշարժից զոհվել է 3000 մարդ։

Կարինը ջրառատ քաղաք է, այնտեղ բխում են շուրջ 500 հորդառատ ու սառնորակ աղբյուրներ։ Աղբյուրներ կային փողոցներում, հրապարակներում եւ նույնիսկ մասնավոր տների բակերում։ Ջրի մի մասն էլ քաղաք էր բերվում խողովակաշարով Այծպտկունք լեռան լանջերից։ Կլիմայի խստության պատճառով քաղաքում եւ շրջակայքի բանջարանոցներում մշակում էին միայն կարտոֆիլ, կաղամբ, գազար եւ կանաչիների մի քանի տեսակներ։

Կարինը հայ մշակույթի ու լուսավորության խոշոր կենտրոն էր։ Նրա ամենահին կրթական հաստատութիւնը Կենտրոնական մայր վարժարանն էր, որը հիմնադրել էր Կարապետ արքեպիսկոպոս Բագրատունին 1811 թ։ Հետագայում այդ կրթարանը վերանվանվեց Արծնյան եռամյա երկսեռ վարժարան։ 1909 թ այն ուներ 334 աշակերտ, 9 ուսուցիչ։ 19 - րդ դ վերջերին ու 20-րդ դ սկզբներին Կարինում գործում էին նաեւ Աղաբալյան, Արծնյան (երկրորդ), Գալֆայան, Հռիփսիմյան, Մսրյան, Մսրյան հնգամյա եւ Տեր–Ազարյան դպրոցները։ Կրթական գործում իր առանձնահատուկ տեղն ուներ Սանասարյան իննամյա արական վարժարանը (1881 - 1916 թթ)։ Մասնավոր դպրոցներում սովորողների հետ միասին, 1909 թ. Կարնո հայ աշակերտների թիվը անցնում էր 2800 - ից։ 1878 թ Կարինում հիմնվել էր թատերական միութիւն։ Մշակութային ընկերութիւններից հայտնի էին՝ ուսումնասիրաց, Անձնվեր, Վարդանանց, Ընկերասիրաց, Սիսական, Կրթական, Ազքատասիրաց եւ այլն։ Այդ ժամանակ Կարինում կար նաեւ 3 մանկապարտեզ։ Մինչեւ առաջին Համաշխարհային պատերազմը Կ - ում լույս էին տեսնում «Հառաջ», «Սիրտ», «Ալիքտ, «Երկիր», «Լույս» պարբերականներրը։ 1870-ական թթ ք-ում լույս էր տեսնում նաեւ «Էնվարե շարգիե» 4 էջանոց թերթը, որի 2 էջը տպվում էր հայերեն, երկուսը թուրքերեն։ 1878 թ Բեռլինի կոնգրեսից հետո Թուրքիայում Աբդուլ Համիդի սկսած հայահալած քաղաքականութիւնը պայքարի կոչեց նաեւ Կարինի հայությանը։ 1881 թ. Խ. Կետեկցյանի, Հ. Աստուրյանի, Բ. Նավասարդյանի, Կ. Նշկյանի ջանքերով այստեղ ստեղծվեց «Պաշտպան հայրենյաց» խմբակը, որը հետապնդում էր ազգային-ազատագրական նպատակներ։ 1890-ական թթ. կեսերին Արեւմտյան Հայաստանում եւ Թուրքիայի հայաբնակ շրջաններում սկսված հայկական կոտորածների ալիքները հասան նաեւ Կարին։ Այստեղ կոտորածն սկսվեց 1895 թ հոկտեմբերի 18-ին։ Մի քանի օրվա ընթացքում ավերվեցին, հրկիզվեցին ու կողոպտվեցին հայերի տները, արհեստանոցներն ու խանութները։ Դաժանորեն սպանված հայերի թիվը 1000 մարդուց ավելի էր։ Գերվեցին կամ առեւանգվեցին հարյուրավոր կանայք ու երեխաներ։


Պատկերասրահ

Քաղաքը այսօր՝

Քաղաքը նախապէս՝

Ծանօթագրութիւններ

Աղբիւրներ

  • «Հայաստանի եւ յարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001, Երեւանի Համալսարանի հրատարակչութիւն:

Տես նաեւ