«Աստղադիտարան» խմբագրումներու միջեւ տարբերութիւն

ՉNo edit summary
Չ 7 տարբերակ: Importing from hy.wikipedia.org
(Տարբերութիւն չկայ)

13:45, 7 Ապրիլ 2019-ի տարբերակ

Կաղապար:ԱՀ

Աշխարհի յայտնի ամէնահին աստղադիտարանը. Քարահունջը կառուցուած է մօտ 7,5 հազար տարի առաջ։

Աստղադիտարան, գիտական հիմնարկ, այդտեղ կը կատարուի երկնային մարմիններու ու երեւոյթներու դիտումներ եւ հետազօտութիւններ։ Այդ դիտումներու նպատակն է՝ չափել երկնային մարմինները բնութագրող մեծութիւնները, պայծառութիւն, գոյն եւ այլն։ Որոշ աստղադիտարաններ մասնագիտացուած են եւ հետազօտութիւնները կը կատարուին որոշակի մը եղանակով կամ նպատակով։ Այսպէս, գոյութիւն ունին ռատիօաստղադիտարաններ, արեգակնային կայաններ, արհեստական արբանեակներու դիտման կայաններ եւ այլն։

Աստղաֆիզիքական աստղադիտարաններու մէջ կը հետազօտուի տիեզերքի եւ երկնային մարմիններու մէջ տեղի ունեցող ֆիզիքական երեւոյթները եւ անոնց ֆիզիքական հատկութիւնները։ Որոշ աստղադիտարաններու մէջ կը որոշեն ճշգրիտ ժամանակը եւ կե կազմեն աստղագիտական օրացոյցներ։ Աստղադիտարանները, որպէս կանոն, ուսումնասիրութիւններու արդիւնքները կը հրապարակեն իրենց իսկ գիտական հանդեսներու եւ համացանցի կայքերու մէջ:

Բիւրականի աստղադիտարան

1946-ին, Արագածի Հարաւային լանջին, Աշտարակ շրջանի Բիւրական գիւղի մօտ,ծովի մակերեսէն շուրջ 1500 մ բարձրութեան վրայ հիմնադրուեցաւ Բիւրականի աստղադիտարանը: Անոր հիմնադիրն է գիտնական Վիթթօ Համբարձումեանը: 1956-ին, շինարարութեան առաջին հերթը աւարտելէն ետք,տեղի ունեցաւ անոր պաշտօնական բացումը ,որմէ ետք աստղադիտարանը յայտնի անուն դարձաւ գիտական աշխարհին մէջ: Շնորհիւ գիտնականներու փնտռտուքներուն , աստղագիտութիւնը զարգացաւ եւ 1967-ին աստղադիտարանը արժանացաւ շքանշանի:

Պատմութիւն

Աստղադիտարանները շատ հին պատմութիւն ունեցող գիտական հիմնարկներէն են, որոնց ստեղծումը պայմանաւորուած է մարդու գործնական պահանջներով՝ որոշուած է ժամանակը, մշակուած են ծովու կողմնորոշնելու եղանակները եւ այլն։ Հին ժամանակին աստղադիտարանները գոյութիւն ունեցած են Բաբելոնի, Չինաստանի, Եգիպտոսի, Հնդկաստանի, Մեքսիքօ, եւ Հայաստանի մէջ։ Հնագոյն յայտնի աստղադիտարաններու ցանկը[1].

  • Քարահունջ, Հայաստան
  • Սթոունհենջ, Մեծ Պրիթանիա
  • Չանկիլո, Բերու
  • Չեչեն Իցա, Մեքսիքօ
  • Ապու Սիմբել, Եգիպտոս
  • Գոսեկի շրջան, Գերմանիա
  • Ուջայն, Հնդկաստան
  • Արկաիմ, Ռուսիա
  • Չեոմսեոնգդա, Հարաւային Գորիա


Մարաղայի աստղադիտարանի աւերակները այժմ կը գտնուին պաշտպանիչ գմբէթի տակ, Մարաղա, Իրան։
Ջանդար Մանդար Ջայպուրի մէջ,Հնդկաստան։
Դարդուի աստղադիտարանը Էստոնիայի Դարդու քաղաքի մէջ։

Հնագոյն աստղադիտարանները, որոնց գործունէուեյան ուղղութիւնները յայտնի են [1][2][3].

  • մօտ 150 Մ.թ.ա. Ռոտեսի աստղադիտարան, Հունաստան[4]
  • 825. Ալ-Շամիսիյահ աստղադիտարան, Պաղտատ,Իրան
  • 869. Սանկարանարայանա, Գերալա, Հնդկաստան
  • 1259. Մարաղայի աստղադիտարան, Իրան
  • 1276. Գաոչենգ աստղադիտարան, Չինաստան
  • 1420.Ուլուգբեկի աստղադիտարան, Ուզպեգիստան
  • 1442. Բեգինի հին աստղադիտարան, Չինաստան
  • 1577. Տաքի ալ-Դին աստղադիտարան, Թուրքիա
  • 1580.Ուրանիբորգ, Դանիա
  • 1581. Ստյերնբորգ, Դանիա
  • 1642. Բանզանո աստղադիտարանԻտալիա
  • 1642. Ռունդետարն, Դանիա
  • 1633. Լեյդենի աստղադիտարան, Հոլանտա
  • 1667. Փաիրզի աստղադիտարան, Ֆրանսա
  • 1675.Գրինվիչի թագավորական աստղադիտարան, Անգլիա
  • 1695.Սուխարեւի աշտարակ, Ռուսիա
  • 1711.Պեռլինի աստղադիտարան, Գերմանիա
  • 1724. Յանդրա Մանդրա, Հնդկաստան
  • 1753.[Ստոգհոլմի աստղադիտարան,Շուետ
  • 1759. Տրիեստի աստղադիտարան, Իտալիա
  • 1757. Մաքֆարլանի աստղադիտարան, Շոտլանտա
  • 1803. Բոգոտա, Կոլումբիա[5]
  • 1811. Դարդուի աստղադիտարան, Էստոնիա[6]

Արդի աստղադիտարաններու պատմութիւնը սկիզբ կ'առնէ միայն XVII դարու երկրորդ կիսուն, երբ աստղագիտական դիտումներու համար սկսան օգտագործել աստղադիտակներ։ Այժմ աշխարհի մէջ կը գործեն շուրջ 500 աստղադիտարաններ։ Ամէնամեծ աստղադիտարաններէն են Մաունթ Պալոմարի, Մաունթ Վիլսոնի, Կիտ Պիկի, Լիկի, Պուլկովոյի, Ղրիմի, Աբասթումանի, Վերին Պրովանսի, Տաուտենբուրգի աստղադիտարանները։ Հայաստանի մէջ կը գործեն Երեւանի պետական համալսարանի (1934-են), Գառնիի եւ Բիւրականի աստղադիտարանները (1946-են)։

Օդային աստղադիտարան

Օդային աստղադիտարանները ունին բարձրութեան առաւելութիւնը Երկրի վրայ տեղակայուած աստղադիտարաններու հանդէպ, ըլլալով Երկրի մթնոլորտի հիմնական զանգուածեն վեր։ Անոնք նոյնպէս ունին առաւելութիւն տիէզերական աստղադիտակներու նկատմամբ, քանի որ անոնց սարքաւորումները կարնան վերանորոգուիլ, փոխուիլ աւելի արագ եւ աժան։

Արտաքին յղումներ

Ծանօթագրութիւններ

  1. 1,0 1,1 Միշու Ֆրանսուա։ ։ էջեր 992–3  , in Ռաշիդ Ռոշդի, Մորելոն Ռեգիս (1996)։ Արաբական գիտության պատմության հանրագիտարան։ Ռութլեջ։ էջեր 985–1007։ ISBN 0-415-12410-7 
  2. Պետեր Բերնետ (2004), Գիտությունը և աստվածաբանությունը Կոպերնիկոսից հետո. Գիտելիքների որոնումները, էջ. 18, Քոնթինուում Ինթերնեյշնլ Փաբլիշինգ Գրուպ, ISBN 0-567-08969-X
  3. Քենեդի Էդվարդ Ս. (1962)։ «Ակնարկ. Աստղադիտարանը Իսլամում և նրա տեղը ընդհանուր աստղադիտարանի պատմության մեջ. Այդին Սայիլի»։ Իսիս ամսագիր 53 (2): 237–239։ doi:10.1086/349558 
  4. "Փաստեր Հիպարքուսի մասին. աստղագիտական աստղադիտարան". Էնսայքլոպեդիա Բրիտանիկա։
  5. «Ազգային աստղագիտական աստղադիտարան (Կոլումբիայի ազգային համալսարան)» 
  6. «Իր 200-րդ հոբելյանին Տարտուի հին աստղադիտարանը բացեց իր դռները որպես թանգարան»։ www.visitestonia.com։ 26 ապրիլի 2011։ արտագրուած է՝ 26 հունվարի 2013