«Ռուպիքս Քիւպ» խմբագրումներու միջեւ տարբերութիւն

Content deleted Content added
Չ →‎Մրցանիշներ: clean up, replaced: {{Յղում ru → {{ref-ru using AWB
Չ →‎Աղբիւրներ: replaced: [[Կատեգորիա: → [[Ստորոգութիւն: (2) using AWB
Տող 21. Տող 21.
{{Ծնթ․ցանկ}}
{{Ծնթ․ցանկ}}


[[Կատեգորիա:Տրամաբանութիւն]]
[[Ստորոգութիւն:Տրամաբանութիւն]]
[[Կատեգորիա:Խաղալիքներ]]
[[Ստորոգութիւն:Խաղալիքներ]]

14:45, 17 Յուլիս 2020-ի տարբերակ

Ռուպիքս Քիւպ
Ռուպիքի խորանարդին նիստերու գոյները

Ռուպիքս Քիւպ (անգլերէն՝ Rubiks Cube), Ռուպիքս քիւպ խաղը հնարուած է Հունգարիոյ մէջ։ Եռաչափ ձերային գլուխկոտրուկ-խորանարդ մըն է, որը հունկարացի քանդակագործ եւ ճարտարապետութեան մասնագէտ Էրնէօ Ռուպիք (հունգարերէն՝ Ernő Rubik) ստեղծած է 1974-ին[1]։

Սկզբնական շրջանին խորանարդը կը կոչուէր կախարդական խորանարդ (հունգարերէն՝ Bűvös kocka)։ 1980-ին Ռուպիքի կողմէն ստանալով արտոնագիր՝ ամերիկեան Ideal Toy Company խաղալիքներ պատրաստող ընկերութիւնը կ'սկսի Ռուպիքս քիւպներ արտադրելու գործընթացին[2], իսկ որոշ ժամանակի ընթացքին, խաղալիքը Գերմանիոյ մէջ մրցանակ կը շահի (տարուայ լաւագույն գերմանական խաղալիք)։ 2009 Յունուարին, աշխարհի չորս կողմերը կը վաճառուի 350 միլիոն օրինակ Ռուպիքի խորանարդներ[3][4], եւ ատոր շնորհիւ այն դարձած էր թիւ մէկ խճանկարային խաղը[5][6] եւ, ընդհանրապէս՝ աշխարհի մէջ թիւ մեկ խաղալիքը։[7]

Դասական ռուպիքս քիւպներու խորանարդերը ունեն 3×3×3 չափսերը եւ հաւասարապէս կը կրեն խորանարդի վեց գոյները, սովորաբար՝ ճերմակ, կարմիր, կապոյտ, նարնջագոյն, կանաչ, եւ դեղին[8] Անոր մեքենականութիւնը այնպէս մըն է, որ հնարաւոր է խորանարդի բոլոր երեսները հանգիստ կերպով պտտեցնել։ Խաղը աւարտելու (լուծելու) համար պէտք է այնպէս մը ընել, որ խորանարդի իւրաքանչիւր երես ունենա համասեռ գոյն։

Մրցանիշներ

Դասական 3×3×3 ռուպիքս քիւպներու ամենաարագ հաւաքումը գրանցուած է 6 Մայիս 2018 թուականին՝ Քամպոճային մէջ: Անիկա աւստրալացի 22 տարեկան Ֆելիք Զեմտեկսը մրցանիշային 4.22 երկվայրկեանի[9][10] հաւքած է:

Արտաքին յղումներ

Աղբիւրներ

  1. Ուիլիըմ Ֆոթերինկեմ (2007)։ Ֆոթերինկեմի մարզական ժամանակները։ «Անովա բուքս»։ էջ 50։ ISBN 1-86105-953-1 
  2. Տայինթիթ Ճոն (1994)։ Կենսագրական հանրագիտարան գիտնականներու համար։ Բրիստոլ: Ֆիզիքային համալսարան։ էջ 771։ ISBN 0-7503-0287-9 
  3. Ուիլիըմ Լի Ատամս (2009-01-28)։ «Ռուպիքի Խորանարդ. խճանկարային հաջողութիւն»։ Թայմ ամսագիր։ արտագրուած է՝ 2009 թ․ փետրվարի 5 
  4. Ալիսթար Ճէյմիսոն (2009-01-31)։ «Ռուպիքի խորանարդը 360»։ The Daily Telegraph (London)։ արտագրուած է՝ 2009 թ․ փետրվարի 5 
  5. «eGames, Mindscape Put International Twist On Rubik's Cube PC Game»։ Reuters։ 2008-02-06։ արտագրուած է՝ 2009 թ․ փետրվարի 6 
  6. Marshall, Ray. Ռուպիքի մարտահրաւերը. Օգոստոս 15, 2005.
  7. «Ռուպիքի խորանարդն արդէն 25 տարեկան է»։ Ինտեփենտենթ (London)։ 2007-08-16։ արտագրուած է՝ Փետրուար 6, 2009 
  8. Մայքլ Դեմփսի (1988)։ Կը մեծնանք գիտութեանն համընթաց։ Լոնտոն: Մարշալ Քաւենտիշ։ էջ 1245։ ISBN 0-8747-5841-6 
  9. Քիւպի Համաշխարհային Ընկերակցութիւն 3×3×3 Խորանարդի Պաշտօնական Արդիւնքներ (անգլերէն)
  10. Mail.Ru Ռուպիքս Քիւպի Հաւաքման Նոր Մրցանիշ Սահմանուած է (ռուս.)