«Յուշարձան ապրիլ տասնըմէկի» խմբագրումներու միջեւ տարբերութիւն

Content deleted Content added
Չ →‎Հրատարակության նախապայմաններ: clean up, replaced: էր: → էր։ using AWB
Չ →‎Հրատարակության նախապայմաններ: clean up, replaced: գործունեություն → գործունէութիւն using AWB
Տող 13. Տող 13.


== Հրատարակության նախապայմաններ ==
== Հրատարակության նախապայմաններ ==
«Ապրիլի 11-ի սգո հանդես» հանձնախումբը իր գործունեությունը ծավալել է [[Մուդրոսի զինադադար]]ից հետո, այն կարճ ժամանակահատվածում, երբ «պատերազմի և տեղահանության հանցագործությունների հետաքննությունն» էր ընթանում։ Այդ օրերին հանձնախմբի նախաձեռնությամբ [[Սուրբ Հակոբ հայկական գերեզմանատուն|Սուրբ Հակոբ ‎հայկական գերեզմանատնում]] հուշարձան կանգնեցվեց Մեծ եղեռնի առաջին հուշարձանը, որն այնուհետև ոչնչացրին, և հետքերը անհետ կորան<ref>[http://artmamul.ararat-center.org/?p=18 Գերեզմանն այսօրվա «Դիվան» հյուրանոցի և ռադիոտան տեղում էր։ Պատմաբան Փամբուքչյանը ասել էր, որ հուշարձանի պատվանդանը ժամանակին տեսել է «Հարբիե» թաղամասում, մի սպայի տան բակում:]</ref>:
«Ապրիլի 11-ի սգո հանդես» հանձնախումբը իր գործունէութիւնը ծավալել է [[Մուդրոսի զինադադար]]ից հետո, այն կարճ ժամանակահատվածում, երբ «պատերազմի և տեղահանության հանցագործությունների հետաքննությունն» էր ընթանում։ Այդ օրերին հանձնախմբի նախաձեռնությամբ [[Սուրբ Հակոբ հայկական գերեզմանատուն|Սուրբ Հակոբ ‎հայկական գերեզմանատնում]] հուշարձան կանգնեցվեց Մեծ եղեռնի առաջին հուշարձանը, որն այնուհետև ոչնչացրին, և հետքերը անհետ կորան<ref>[http://artmamul.ararat-center.org/?p=18 Գերեզմանն այսօրվա «Դիվան» հյուրանոցի և ռադիոտան տեղում էր։ Պատմաբան Փամբուքչյանը ասել էր, որ հուշարձանի պատվանդանը ժամանակին տեսել է «Հարբիե» թաղամասում, մի սպայի տան բակում:]</ref>:


== Վերահրատարակություն ==
== Վերահրատարակություն ==

14:56, 13 Ապրիլ 2020-ի տարբերակ

Յուշարձան ապրիլ տասնըմէկի
Հեղինակ Թեոդիկ


Յուշարձան ապրիլ տասնըմէկի, հրատարակիչ ու գրող Թեոդորոս Լափչինճյանի (Թեոդիկ) 1919 թվականի ապրիլին Ստամբուլում հրատարակած, Մեծ եղեռնի զոհերին նվիրված հուշամատյան, որտեղ կենսագրական տեղեկություններով և լուսանկարներով ներկայացված են ձերբակալությունների զոհ մոտ հազար հայ մտավորական[1]։ Նախաձեռնողն եղել է «Ապրիլի 11-ի սգո հանդես» Ստամբուլում ստեղծված հանձնախումբը[2]։ Լույս է ընծայել «Արզուման» հրատարակչությունը[3]։

Վերնագրում նշված է ապրիլի 11, քանի որ հին տոմարով համապատասխանում է ապրիլի 24-ին[2]:

Հրատարակության նախապայմաններ

«Ապրիլի 11-ի սգո հանդես» հանձնախումբը իր գործունէութիւնը ծավալել է Մուդրոսի զինադադարից հետո, այն կարճ ժամանակահատվածում, երբ «պատերազմի և տեղահանության հանցագործությունների հետաքննությունն» էր ընթանում։ Այդ օրերին հանձնախմբի նախաձեռնությամբ Սուրբ Հակոբ ‎հայկական գերեզմանատնում հուշարձան կանգնեցվեց Մեծ եղեռնի առաջին հուշարձանը, որն այնուհետև ոչնչացրին, և հետքերը անհետ կորան[4]:

Վերահրատարակություն

2010 ապրիլի 24-ի նախօրեին Ստամբուլում հայտնի իրավապաշտպան, հրատարակիչ Ռագըփ Զարաքոլուն «Բելգե» հրատարակչությունում վերահրատարակեց Թեոդիկի «Յուշարձանը»: Գիրքը լույս տեսավ եռալեզուՙ թուրքերեն, հայերեն և անգլերեն: Գիրքն ունի ներածական բաժին, որը հագեցված է Զարաքոլուի «Առաջաբանով», Հրանտ Դինքի կենսագրությամբ, ինչպես նաև նրա «Վախվորած աղավնու հոգեվիճակում եմ» հոդվածով և Թեոդիկի կենսագրությամբ։[2]

Բովանդակություն

Աշխատությունը բաղկացած է երկու մասերից՝ «Կենսագրական բաժին» և "Գրական բաժին»:

  • Առաջին բաժնում ներկայացվում են Կոստանդնուպոլսից տարագիր հայ մտավորականները, ազգային և կրթության գործիչները, աքսորավայրում հիվանդության պատճառով մեռնողները, նաև նրանք, ովքեր կախաղան են հանվել հենց Կոստանդնուպոլսում։ Խմբագիրը առանձին հատվածներով անդրադառնում է աքսորավայրերում հիվանդություններից մահացածներին և զոհ գավառական մտավորականությանը՝ ըստ բնակավայրերի։ Գրքում ընդգրկված զոհերն ունեն Թեոդիկի կողմից տրված հերթական համարակալում (ընդհանուր առմամբ 750 զոհ)։
  • Երկրորդ բաժինը նվիրված է գավառին, որը ներառում է Արևմտահայաստանի գրեթե բոլոր քաղաքները, ինչպես նաև Իզմիրը: Այաշ աքսորված պոլսահայ մտավորական Բյուզանդ Պոզաճյանի և Չանղրի տարագրված Միքայել Շամտաճյանի հուշերը, որտեղ հեղինակները անդրադառնում են 1915 թ. ապրիլի 11/24-ի հայ մտավորականության աքսորին և ամիսներ շարունակ կրած տառապանքներին։
  • Գրական բաժնում զետեղված են Բյուզանդ Պոզաճյանի «Դեպի Այաշ», Միքայել Շամտանճյանի «Չանքըրից վերհիշումներ» հուշագրություններն ու նահատակ եկեղեցականները։
  • Վերջաբանի փոխարենՙ «Ապրիլի 11-ի սգո հանդեսի» հանձնախմբի դիմում-կոչը հայրենակիցներին։

Ծանոթագրություններ