«Ռոպերթ Քոնտախսազով» խմբագրումներու միջեւ տարբերութիւն

Content deleted Content added
Չ →‎Կենսագրութիւն: clean up, replaced: մէջ: → մէջ։ using AWB
Չ →‎top: մանր-մունր փոփոխություններ using AWB
Տող 1. Տող 1.
{{Տեղեկաքարտ Անձ}}
{{Տեղեկաքարտ Գեղանկարիչ}}


'''Ռոպերթ Աբգարի Քոնտախսազով''' ({{ԱԾ}}), վրացահայ [[Նկարչություն|նկարիչ]]։ [[Վրաստան|Վրացական]] [[ԽՍՀ]] վաստակաւոր նկարիչ։ [[ԽՍՀՄ]] նկարիչներու միութեան անդամ ([[1968 թուական|1968]]):
'''Ռոպերթ Աբգարի Քոնտախսազով''' ({{ԱԾ}}), վրացահայ [[Նկարչություն|նկարիչ]]։ [[Վրաստան|Վրացական]] [[ԽՍՀ]] վաստակաւոր նկարիչ։ [[ԽՍՀՄ]] նկարիչներու միութեան անդամ ([[1968 թուական|1968]]):

18:28, 8 Ապրիլ 2020-ի տարբերակ

Ռոպերթ Քոնտախսազով
Ծնած է 26 Յուլիս 1937(1937-07-26)
Ծննդավայր Թիֆլիս, Խորհրդային Միութիւն
Մահացած է 23 Յունիս 2010(2010-06-23) (72 տարեկանին)
Մահուան վայր Մոսկուա, Ռուսիա
Քաղաքացիութիւն  Վրաստան
Կրթութիւն Թիֆլիսի Գեղարուեստի Ակադեմիա
Մասնագիտութնիւն գեղանկարիչ
Անդամակցութիւն Խորհրդային Միութեան Նկարիչներու Միութիւն

Ռոպերթ Աբգարի Քոնտախսազով (26 Յուլիս 1937(1937-07-26), Թիֆլիս, Խորհրդային Միութիւն - 23 Յունիս 2010(2010-06-23), Մոսկուա, Ռուսիա), վրացահայ նկարիչ։ Վրացական ԽՍՀ վաստակաւոր նկարիչ։ ԽՍՀՄ նկարիչներու միութեան անդամ (1968):

Կենսագրութիւն

Ռոպերթ Քոնտախսազովը ծնած է 1937 թուականին, Թիֆլիսի մէջ, բժիշկներու ընտանիքի մը։ Դպրոցը աւարտելէն յետոյ ընդունուած է Թիֆլիսի գեղարուեստի ակադէմիոյ գեղանկարչութեան բաժինին մէջ, որը աւարտած է 1963 թուականին (Վ.. Շուխաեւի եւ Ս. Քոպուլաձէի դասարան): Աւարտելէն յետոյ աշխատած է տիզայնի, ներքին ձեւաւորման, գրքային գրաֆիկայի բնագավառման մէջ։ 1990-ական թուականներուն Քոնտախսազովի մօտ նկատելի կը դառնան ոճային փոփոխութիւնները՝ գեղանկարները կը դառնան սեւ-սպիտակ, հիմնական ուշադրութիւնը կը կեդրոնանայ առաջնային ձեւերուն վրայ։

Ցուցադրուիլ սկսած է 1964 թուականէն։ Առաջին ցուցահանդէսը կազմակերպուած է 1989 թուականին, Թիֆլիսի մէջ, այնուհետեւ՝ 2000, 2003 թուականներուն։

2005 թուականէն կը բնակի Մոսկուայի մէջ։ 2006 թուականին Ռուսիոյի պետական հումանիտար համալսարանի թանգարանային կեդրոնին մէջ տեղի է կ'ունենայ Քոնտախսազովի «Այլ արուեստ» անյատական ցուցահանդէսը։ 1989 թուականին անյատական ցուցահանդէս կ'ունենայ Թիֆլիսի նկարիչներու տան մէջ։

Ստեղծագործութիւնները կը գտնուին Վրաստանի պետական պատկերասրահին, Թիֆլիսի, Երեւանի, Մոսկուայի, Ֆրանսայի, ԱՄՆ-ի, Հոլանտայի, Պելճիքայի, Յունաստանի, Իսրայէլի եւ Աւստրիոյ մէջ մասնաւոր հաւաքածուներով[1]:

Ստեղծագործութիւններ

  • «Ջարդ», 1986
  • «Հին քաղաք», 1991
  • «Նատիւրմօրտ», 1995
  • «Կակտուս», 1999
  • «Լողասենեակ», 1998
  • «Պատշգամբ», 1993
  • «Լուացարան», 1999

Ծանօթագրութիւններ

Գրականութիւն

  • Ноев Ковчег. Информационно-аналитическая газета армянской диаспоры стран СНГ. N 4 (62) Май 2003 года

Արտաքին յղումներ