«Նարեկ Դուրեան» խմբագրումներու միջեւ տարբերութիւն
No edit summary |
Beko (քննարկել | Ներդրումներ) No edit summary |
||
Տող 28. | Տող 28. | ||
}} |
}} |
||
[[Նարեկ Դուրեան]] ծնած է Ապրիլի 26 1959, Երեւան, Հայաստան:Հայ դերասան։ Խմբավար եւ երաժշտահան Օհան Դուրեանի որդին։ |
[[Նարեկ Դուրեան]] ծնած է Ապրիլի 26 1959, Երեւան, Հայաստան: Հայ դերասան։ Խմբավար եւ երաժշտահան Օհան Դուրեանի որդին։ |
||
== Կենսագրութիւն == |
== Կենսագրութիւն == |
||
21:53, 21 Փետրուար 2020-ի տարբերակ
Narek Duryan.jpg | |
---|---|
| |
Ծնած է | 26 Ապրիլ 1959 |
Ծննդավայր | Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն |
Քաղաքացիութիւն | Հայաստան |
Ազգութիւն | Հայ |
Ուսումնավայր |
Անտոն Չեխովի անվան թիվ 55 դպրոց? Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց? Երեւանի Պետական Գեղարուեստաթատերական հիմնարկ |
Մասնագիտութիւն | Դերասան, երաժիշտ |
Աշխատավայր | Դերասան, բեմադրիչ |
Ծնողներ | Օհան Դուրեան |
Երեխաներ | Շուշան, Օհան ու Արմէն |
Նարեկ Դուրեան ծնած է Ապրիլի 26 1959, Երեւան, Հայաստան: Հայ դերասան։ Խմբավար եւ երաժշտահան Օհան Դուրեանի որդին։
Կենսագրութիւն
Նարեկ Դուրեանը ծնած է Երեւան, խմբավար Օհան Դուրեանի ընտանիքին մէջ։ Ուսանած է Անտոն Չեխովի անուան թիւ 55 միջնակարգ դպրոցը, Սայաթ-Նովայի անուան երաժշտական դպրոցը, 1976-1980 թուականներուն՝ Երևանի գեղարուեստա-թատերական հիմնարկի դերասանական կաճառը։
1978 թուականէն եղեր է Երևանի Փոսի թատրոնի դերասան և երաժիշտ։ 1980 թուականին մեկներ է Աւստրիա, ապա՝ Ֆրանսա: 1980-1982 թուականներուն Մարսէյլ, Փարիզ և այլ քաղաքներու ճազ ակումբներու մէջ հանդէս է եկեր որպէս դաշնակահար։
1984 թուականին ֆրանսահայ համայնքին մէջ բեմադրեր է «Քաջ Նազար» երաժշտական կատակերգութիւնը։ 1985 թուականին Փարիզի օփերայի մէջ Մուսորկսքի «Սալամպօ» օփերային ներկայացման մէջ խաղցեր է Մուսորկսքիի դերը։
1989 թուականին հիմներ է «Բոհեմի թատերախումբ» միութիւնը, հիւրախաղերով հանդէս եկեր է տարբեր երկիրներու մէջ։
1990 թուականին Յակոբ Պարոնեանի անուան պետական երաժշտական կատակերգութեան թատրոնի մէջ բեմադրել է «Օփերացիա Նեմեսիս» ներկայացումը[1][2]:
Բնակած է Ֆրանսաի մէջ: Հայաստան տեղափոխուեր է 2007 թուականին։
15 Սեպտեմբեր 2016ին Երևանի մէջ հիմներ է Բոհեմ » թատրոնը։
Բեմադրություններ, դերեր
- «Մորաքոյրը Փարիզէն»
- «Սե լա վի»
- «Մենք ենք, մեր ստերը»
- «Դոն Ժուան Ավիա»
- «Քաջ Նազար»
- «Շեղշե լա ֆամ»
- «Քոմա նոսթրա»
- «Իմ կնոջ անունն է Մորիս»
- «Տիկնիկներու խանութ»
- «Ամանորը Նազարի մօտ»
- «Ճտերը աշնան կը հաշուեն»
- «Օփերացիա Նեմեսիս»
- «Սիրոյ մենիւ»
ՀՅԴ «Քրիստափոր» կոմիտէին կազմակերպութեամբ ու հրաւէրով կիրակի, 16 եւ երկուշաբթի, 17 փետրուարին բեմադրիչ եւ դերասան Նարեկ Դուրեան «Յակոբ Տէր Մելքոնեան» թատերասրահին մէջ պիտի ներկայացնէ իր նոր` «Սիրոյ մենիւ» մենակատակերգութիւնը, որուն արտադրողն է Քրիստինէ Յովհաննիսեան[3]:
Այն օրը, երբ որեւէ մասնագիտութեան տէր մարդ գոհ ըլլայ իր աշխատանքէն, այդ պահուն ինծի համար ան վերջացած անձ կը դառնայ[4]:
Անշուշտ գոհ չեմ իմ թատերական աշխատանքէն, որովհետեւ շատ աւելին կրնայի ընել, բայց ժամանակ չունեցանք, քիչ մը անարդար է: Ժամանակը կարճ է: - Նարեկ Դուրեան
|
Լիբանանահայ գաղութը շատ կարեւոր նշանակութիւն ունի ինծի համար, նաեւ` հայապահպանման առումով: Այսօր փոքր թիւ ունեցող ազգերը վտանգուած են, եթէ ուշադիր նայիք աշխարհին, կը տեսնէք, թէ ի՛նչ կը կատարուի: Այսօր կրօն, ընտանիք, լեզու շատ վտանգուած են, եւ փա՛ռք այն մարդոց, խումբերուն, միութիւններուն, կուսակցութիւններուն, կառավարութիւններուն, որոնք կարողութիւն ունինք իրենց ինքնութիւնը պահպանելու: Ինծի համար այս բոլորին լաւագոյն օրինակը լիբանանահայ գաղութն է, որ եղած է, կայ եւ կը մնայ:[5] |
Ֆիլմեր
- Այստեղ, 2011
Մրցանակներ, պարգևներ
- Լենինկրատի համամիութենական մրցոյթի դափնեկիր, 1978
- ՀՀ «Մովսէս Խորենացու մետալ», 2010
- «Գրիգոր Նարեկացի» յուշամետալ, 2014
Ընտանիք
Ամուսնացած է, ունի երեք զաւակ՝ Շուշան, Օհան ու Արմէն։