«Որոտնավանք» խմբագրումներու միջեւ տարբերութիւն

Content deleted Content added
No edit summary
Չ →‎Աղբիւրներ: clean up, replaced: [[Կատեգորիա: → [[Ստորոգութիւն: using AWB
Տող 24. Տող 24.
* [http://www.tert.am/am/news/2011/08/30/church2/ Մասնակի վերականգնվել և ամրակայվել է Որոտնավանքի Սբ. Կարապետ եկեղեցու որմնանկարը (ՀՀ մշակույթի նախարարության լրատվություն մամուլի համար)]
* [http://www.tert.am/am/news/2011/08/30/church2/ Մասնակի վերականգնվել և ամրակայվել է Որոտնավանքի Սբ. Կարապետ եկեղեցու որմնանկարը (ՀՀ մշակույթի նախարարության լրատվություն մամուլի համար)]


[[Կատեգորիա:Հայաստան]]
[[Ստորոգութիւն:Հայաստան]]

18:38, 16 Սեպտեմբեր 2019-ի տարբերակ

Որոտնավանք

Որոտնավանք, Աղուանքի փառաբանուած իշխան Սեւադայի դուստրը՝ Սիւնեաց թագաւոր Սմբատի կինը՝ Շահանդուխտ թագուհին 1000 թուականին կը կառուցէ Վաղատին գիւղի մէջ գտնուող Որոտնավանքը։

Պատմութիւն

Ըստ պատմիչ Ստեփանոս Օրբելեանի՝ Որոտնավանքին հնագոյն՝ Ս.Գրիգոր միանաւ եկեղեցին (աւերուած է սելճուքներու յարձակումներէն ու երկրաշարժներէն), հիմնադրած է Գրիգոր Լուսաւորիչը, վերակառուցած՝ հայր Ստեփանոս ճգնաւորը։ Եկեղեցին միջնադարուն յայտնի եղած է օձի խայթոցը բուժելու իր զորութեամբ եւ դարձած նշանաւոր ուխտատեղի։

Ս. Գրիգոր եկեղեցիին մօտ՝ անոր հիւսիս-արեւելեան կողմը, 1000 թուականին կառուցուած է թաղածածկ, հիւսիսային պատին կից երկու աւանդատունով, հարաւէն սիւնէ սրահով Ս. Ստեփանոս Նախավկայ եկեղեցին, անոր գաւիթը, տնտեսական շինութիւնները, հիմնուած է մեծաթիւ միաբանութեամբ վանք։ Շահանդուխտի կրտսեր որդին, Սիւնեաց Վասակ թագաւորին եղբայր՝ իշխան Սեւադան, Որոտնավանքին արեւելեան կողմը 1006 թուականին կառուցած է Ս. Կարապետ եկեղեցին եւ անոր կցուած (արեւմուտքէն) կամարակապ գաւիթ-սրահը։

Որոտնավանքը մինչեւ 20-րդ դարու սկիզբը գործօն էր։ Այժմ վանքը կը նորոգուի։

Պատկերասրահ

Աղբիւրներ