«Հրանտ Մաթեւոսեան» խմբագրումներու միջեւ տարբերութիւն
ՉNo edit summary |
Չ 17 տարբերակ: Importing from hy.wikipedia.org |
(Տարբերութիւն չկայ)
|
10:37, 24 Յուլիս 2019-ի տարբերակ
Հրանտ Մաթեւոսեան (12 Փետրուար 1935, Ահնիձոր (Լոռի) - 18 Դեկտեմբեր 2002, Երևան), հայ արձակագիր եւ բեմագիր։
Կենսագրութիւն
Ծնած է 1935ին, Ահնիձոր (Լոռի), Հայաստանի հիւսիսը։ Միջնակարգ կրթութիւնը գիւղի եւ գաւարի դպրոցներուն մէջ ստացած՝ ապա աւարտած է Երևանի մանկավարժական հիմնարկի պատմա-լեզուական բաժինը (1962)։
Արդէն այդ տարիներէն՝ ուշադրութիւն գրաւած է իր «Ահնիձոր» գրական ակնարկը, որ ուժեղ գրիչով կը պատկերէ ժամանակի (փաստօրէն՝ մասամբ նաեւ դեռ մինչեւ այսօրուան) հայ գիւղաշխարհը՝ իր տիպարներով, տագնապներով ու հարցադրումներով։ 1967-ին աւարտած է Մոսկուայի շարժա-բեմագրային (սենարիական) բարձրագոյն դասընթացքները, նոյն տարին հրատարակելով առաջին գործը՝ պատմուծք-վիպակներու ժողովածու մը։
Հետեւող երկու տասնամեակներուն, արտադրած է այլ երկեր, որոնք առաջինին պէս վարպետ շարժանկարիչի ոսպնեակով կը պատկերեն հայ գիւղաշխարհը, լայն ընդհանրացումներով՝ դէպի յետ-60անական Հայաստանի (եւ նոյն ծիրի երկիրներու) քաղաքակրթական հարցերը, տագնապները։ Արդէն իր իսկ, ապա նաեւ ուրիշ գրագէտներու երկրէն, Մաթեւոսեան պատրաստուած է շարժա-բեմագրութիւններ, նկարահանուած Հայֆիլմի աշխատանոցներուն մէջ։
Կրթութիւն
- Կիրովականի մանկավարժական հիմնարկ
- 1958-1962 - Երեւանի մանկավարժական հիմնարկի պատմա-լեզուաբանական բաժին։
- 1966-1967 - Մոսկուայի շարժա-բեմագրային (սենարիական) բարձրագոյն դասընթացքներ։
- 1965-1967 - Մոսկուայի բարձրագոյն բեմագրային դասընթացներ։
Մրցանակներ
- 1967՝ "Дружба народов" ամսագիրի մրցանակ
- 1984՝ Գրականութեան ՀԽՍՀ պետական մրցանակ
- 1996՝ ՀՀ Մեսրոպ Մաշտոց շքանշանի ասպետ
Գործեր
Իր գործերը թարգմանուած են բազմաթիւ լեզուներու՝ ռուսերէնէ մինչեւ գերմաներէն, չեխերէն, անգլերէն եւն.։
Գործերէն
- «Օգոստոս» (1963)
- «Մենք ենք, մեր սարերը» (շարժա-բեմագրութիւն, 1969)
- «Ծառերը» (վիպակներ, 1978)
- «Մեր Վազքը» (պատմուածքներ, 1978)
- «Տէրը» (վիպակներ, 1983)
- «Չէզոք Գօտի» (թատերգութիւն, 1983)։
Գրականութիւն Հրանտ Մաթեւոսեանի մասին
- Կիմ Աղաբեկեան, Հրանտ Մաթեւոսյան. Ծմակուտի վիպասքը, Երեւան, Երեւանի համալսարանի հրատարակչութիւն, 1988, 356 էջ։
Աղբիւր
- Յարութիւն Քիւրքճեան, Հայ կեանք եւ գրականութիւն, Բ-Գ կարգեր (գիրք), էջ 292:
Արտաքին հղումներ
Կատեգորիա:18 Դեկտեմբերի մահացածներ Կատեգորիա:1935 ծնունդներ (արւմտ․) Կատեգորիա:2002 մահեր (արւմտ․) Կատեգորիա:Երեւան մահացածներ Կատեգորիա:Հայ արձակագիրներ (արւմտ․) Կատեգորիա:Հայ շարժանկարիչներ