«Ախուրեան (գետ)» խմբագրումներու միջեւ տարբերութիւն

Content deleted Content added
No edit summary
Replacing 246886809_343c5a6348_b.jpg with File:Akhurian_River_Gorge.jpg (by CommonsDelinker because: File renamed: Clearer name per c:COM:FRC#2).
Տող 4. Տող 4.
|Անվանում = Ախուրեան
|Անվանում = Ախուրեան
|Բնագիր անվանում =
|Բնագիր անվանում =
|Պատկեր = 246886809_343c5a6348_b.jpg
|Պատկեր = Akhurian River Gorge.jpg
|Պատկերի չափ =
|Պատկերի չափ =
|Նկարագրում =
|Նկարագրում =

20:39, 3 Սեպտեմբեր 2017-ի տարբերակ

Կաղապար:ԱՀ

Ախուրեան
Բնութագիր
Ջրահոսք
Ակունք Արփի լիճէն

Աշոցքի սարահարթ

Գետաբերան Կը Թափի Արաքս գետը, Բագարան գիւղի մօտ
Տեղակայում
Երկիր Հայաստան Հայաստան

Ախուրեան, Հայաստանի գետերիէն, որ սկիզբ կ՛առնէ Աշոցքիի սարահաթի Արփի լիճէն։ Ջրառատութեամբ, այն հանրապետութեան երրորդ գետն է։ Վերին հոսանքը կ՛անցնի ճահճապատ ափերով, այնուհետեւ իր մէջ կ՛առնէ մի քանի մանր վտակներ, ապա որպէս ջրառատ գետ, կը մտնէ Շիրակի դաշտ։ Այստեղ Ախուրեանին կը միանան Արագածի լանջերէն սկիզբ առնող մի քանի գետակներ, որոնցմէ ամենամեծը Մանթաշն է։ Աղին կայարանէն դէպի հիւսիս, Կարսագետն իրեն միանելէն յետոյ, Ախուրեան կը կտրէ Արագածի արեւմտեան փեշերը եւ խորացնելով իր հունը, քարքարոտ ափերու մէջ կը շարունակէ հոսիլ մինչեւ Արաքսի հետ միանալը։ Ախուրեանն ունի 205 քիլոմեթր երկարութիւն։ Գետի ձախ ափին է Կիւմրին, իսկ աջ ափին՝ Հայաստանի հին մայրաքաղաք Անին (ամբողջովին աւերուած)։ Ախուրեանի ջուրերն օգտագործելու համար, դեռ 1922 թուականէն, սկսած է Շիրակի ջրանցքի շինարարութիւնը, որ կը ղեկավարէր անուանի երկրաչափ Հ. Ա. Տէր-Աստուածատեանը։ Ջրանցքը շահագործման յանձնուած է 1925 թուականին, որ զգալիօրէն դիւրացուցած է հողամասերի ոռոգումը։ Ջրանցքի բացման ներկայ եղած է նաեւ նորվեկացի ականաւոր գիտնական եւ աշխարհահռչակ բեւեռախոյզ Ֆրիտիոֆ Նանսենը։

Օգտուած գրականութիւն

  • Երեւանի Համալսարանական Հրատարակչութիւն, Երեւան 1970

Կատեգորիա:Հայաստանի գետեր (արւմտ․) Կատեգորիա:Արաքս գետի վտակներ (արւմտ․) Կատեգորիա:Կասպից ծովու աւազանի գետեր