«Աքքայի Պաշարում (1189-1191)» խմբագրումներու միջեւ տարբերութիւն

Content deleted Content added
Չ clean up, replaced: Անտիոք (արեւմտահայերէն) → Անտիոք, ՃակատաՄարտ → ճակատամարտ (8) using AWB
Չ clean up, removed: (արեւմտահայերէն) (6) using AWB
Տող 6. Տող 6.
|Վերնագիր = Աքքայի պաշարումը
|Վերնագիր = Աքքայի պաշարումը
|Թուական = [[28 օգոստոս]] [[1189]] - [[12 յուլիս]] [[1191]]
|Թուական = [[28 օգոստոս]] [[1189]] - [[12 յուլիս]] [[1191]]
|Վայր = [[Աքքա (արեւմտահայերէն)|Աքքա]], [[Պաղեստին (արեւմտահայերէն)|Պաղեստին]]
|Վայր = [[Աքքա]], [[Պաղեստին]]
|Արդիւնք = Խաչակիրներու յաղթանակ
|Արդիւնք = Խաչակիրներու յաղթանակ
|Հակառակորդ1 = [[Պատկեր:England COA.svg|20px]] [[Անգլիոյ թագաւորութիւն]]<br />
|Հակառակորդ1 = [[Պատկեր:England COA.svg|20px]] [[Անգլիոյ թագաւորութիւն]]<br />
Տող 45. Տող 45.
}}
}}


'''Աքքայի պաշարում''' ([[28 օգոստոս]] [[1189]] - [[21 յուլիս]] [[1191]], [[խաչակրաց երրորդ արշաւանք]]ի ընթացքին տեղի ունեցած ռազմական բախում։ Երկամեայ պաշարումէն ետք<ref>Rickard, J (12 November 2001). [http://www.historyofwar.org/articles/battles_acre.html «Siege of Acre, August 1189-12 July 1191»], Accessed October 12, 2007.</ref>, խաչակիրները յաջողեցան գրաւել [[Աքքա (արեւմտահայերէն)|Աքքան]], քաղաքը հետագայ 100 տարիներու ընթացքին մնաց խաչակիրներու գլխաւոր հենարանը, մինչեւ 1291-ին [[Աքքայի պաշարում (1291)|վերանուաճումը]]։
'''Աքքայի պաշարում''' ([[28 օգոստոս]] [[1189]] - [[21 յուլիս]] [[1191]], [[խաչակրաց երրորդ արշաւանք]]ի ընթացքին տեղի ունեցած ռազմական բախում։ Երկամեայ պաշարումէն ետք<ref>Rickard, J (12 November 2001). [http://www.historyofwar.org/articles/battles_acre.html «Siege of Acre, August 1189-12 July 1191»], Accessed October 12, 2007.</ref>, խաչակիրները յաջողեցան գրաւել [[Աքքա]]ն, քաղաքը հետագայ 100 տարիներու ընթացքին մնաց խաչակիրներու գլխաւոր հենարանը, մինչեւ 1291-ին [[Աքքայի պաշարում (1291)|վերանուաճումը]]։


== Պատմութիւն ==
== Պատմութիւն ==
[[4 յուլիս]] [[1187]]-ի [[Հաթթինի ճակատամարտ]]էն ետք [[Սալահ ալ-Տին]]ը առանց մարտի կարղութիւնը ունեցաւ գրաւել [[Աքքա (արեւմտահայերէն)|Աքքան]] քաղաքը։ Դեռեւս [[Խաչակիրներ (արեւմտահայերէն)|խաչակիրները]] կը վերահսկէին` [[Տիւրոս]]ը, [[Տրիպոլի]]ն եւ [[Անտիոք]]ը վերջիններս նոյնպէս պաշարուած էին Սալահ ալ-Տինի կողմէն սակայն անյաջող։ [[Մերձաւոր Արեւելք]]էն հասած լուրերը մեծ խառնաշփոթի մէջ դռին եւրոպացիներուն, իսկ [[Հռոմի Պապ (արեւմտահայերէն)|Հռոմի Պապ]] [[Գրիգոր VIII]]-ը կոչեց 3-րդ խաչակրաց արշաւանքի։
[[4 յուլիս]] [[1187]]-ի [[Հաթթինի ճակատամարտ]]էն ետք [[Սալահ ալ-Տին]]ը առանց մարտի կարղութիւնը ունեցաւ գրաւել [[Աքքա]]ն քաղաքը։ Դեռեւս [[խաչակիրներ]]ը կը վերահսկէին` [[Տիւրոս]]ը, [[Տրիպոլի]]ն եւ [[Անտիոք]]ը վերջիններս նոյնպէս պաշարուած էին Սալահ ալ-Տինի կողմէն սակայն անյաջող։ [[Մերձաւոր Արեւելք]]էն հասած լուրերը մեծ խառնաշփոթի մէջ դռին եւրոպացիներուն, իսկ [[Հռոմի Պապ]] [[Գրիգոր VIII]]-ը կոչեց 3-րդ խաչակրաց արշաւանքի։


== Իրավիճակը Տիւրոսի մէջ ==
== Իրավիճակը Տիւրոսի մէջ ==

03:37, 12 Յունիս 2019-ի տարբերակ


Աքքայի Պաշարում
Երրորդ խաչակրաց արշաւանք
Աքքայի պաշարումը
Թուական 28 օգոստոս 1189 - 12 յուլիս 1191
Վայր Աքքա, Պաղեստին
Արդիւնք Խաչակիրներու յաղթանակ
Հակառակորդներ
Անգլիոյ թագաւորութիւն

Կաղապար:Դրոշավորում/Ֆրանսիայի թագավորություն Ֆրանսայի թագաւորութիւն
Կաղապար:Դրոշավորում/Երուսաղեմի թագավորություն Երուսաղէմի թագաւորութիւն
Կաղապար:Դրոշավորում/Հիվանդախնամների միաբանություն Հիւանդախնամներու միաբանութիւն
Կաղապար:Դրոշավորում/Տաճարականների միաբանություն Տաճարականներու միաբանութիւն
Կաղապար:Դրոշավորում/Սրբազան Հռոմեական կայսրություն Սրբազան Հռոմէական կայսրութիւն
Կաղապար:Դրոշավորում/Կիլիկյան Հայաստան Կիլիկիոյ հայկական թագաւորութիւն

Կաղապար:Դրոշավորում/Այյուբյան սուլթանություն Այյուպեան սուլթանութիւն
Հրամանատարներ
Ռիչարդ I Առիւծասիրտ

Կաղապար:Դրոշավորում/Ֆրանսիայի թագավորություն Ֆիլիբ II Օգոստոս
Կաղապար:Դրոշավորում/Երուսաղեմի թագավորություն Կի դը Լուզինեան
Կաղապար:Դրոշավորում/Տաճարականների միաբանություն Ժերար դը Ռիդֆոր
Կաղապար:Դրոշավորում/Տաճարականների միաբանություն Կոնրադ Մոնֆերացի
Կաղապար:Դրոշավորում/Սրբազան Հռոմեական կայսրություն Ֆրիդրիխ VI †
Կաղապար:Դրոշավորում/Ավստրիայի դքսություն Լեոպոլդ V
Կաղապար:Դրոշավորում/Չեխիայի իշխանություն Դեպոլտ II

Կաղապար:Դրոշավորում/Այյուբյան սուլթանություն Սալահ ալ-Տին

Կաղապար:Դրոշավորում/Այյուբյան սուլթանություն Ամիր Մոջիլի †
Կաղապար:Դրոշավորում/Այյուբյան սուլթանություն Այբեք այ-Աքրաշ †
Կաղապար:Դրոշավորում/Այյուբյան սուլթանություն իբն ալ-Բեսարաու †
Կաղապար:Դրոշավորում/Այյուբյան սուլթանություն Իմադ ալ-Տին Սինջարի
Կաղապար:Դրոշավորում/Այյուբյան սուլթանություն Հուսամ ալ-Տին Լուլու
Կաղապար:Դրոշավորում/Այյուբյան սուլթանություն Գյոքբորի
Կաղապար:Դրոշավորում/Այյուբյան սուլթանություն Մուիզզ ալ-Տին
Կաղապար:Դրոշավորում/Այյուբյան սուլթանություն ալ-Ադիլ I
Կաղապար:Դրոշավորում/Այյուբյան սուլթանություն Ասադ ալ-Տին
Կաղապար:Դրոշավորում/Այյուբյան սուլթանություն Բահա ալ-Տին Քարաքուշ
Կաղապար:Դրոշավորում/Այյուբյան սուլթանություն Աբու ալ-Հեյջա
Կաղապար:Դրոշավորում/Այյուբյան սուլթանություն իբն Բարիք †
Կաղապար:Դրոշավորում/Այյուբյան սուլթանություն Սայֆ ալ-Տին Մաշթուբ
Կաղապար:Դրոշավորում/Այյուբյան սուլթանություն Շիրկուխ իբն Բախել

Կողմերու ուժեր
մոտ 25 000 + 11 տրեբուշեթ քաղաքի կայազօրը մօտ 6 000 + 8 000 Սալահ ալ-Տինի բանակը
Կորուստներ
2500 բացի մարտական կորուստներէն քաղաքի կայազօրի 2.700 զինուոր մահապատԺի ենթարկուեցան

Աքքայի պաշարում (28 օգոստոս 1189 - 21 յուլիս 1191, խաչակրաց երրորդ արշաւանքի ընթացքին տեղի ունեցած ռազմական բախում։ Երկամեայ պաշարումէն ետք[1], խաչակիրները յաջողեցան գրաւել Աքքան, քաղաքը հետագայ 100 տարիներու ընթացքին մնաց խաչակիրներու գլխաւոր հենարանը, մինչեւ 1291-ին վերանուաճումը։

Պատմութիւն

4 յուլիս 1187Հաթթինի ճակատամարտէն ետք Սալահ ալ-Տինը առանց մարտի կարղութիւնը ունեցաւ գրաւել Աքքան քաղաքը։ Դեռեւս խաչակիրները կը վերահսկէին` Տիւրոսը, Տրիպոլին եւ Անտիոքը վերջիններս նոյնպէս պաշարուած էին Սալահ ալ-Տինի կողմէն սակայն անյաջող։ Մերձաւոր Արեւելքէն հասած լուրերը մեծ խառնաշփոթի մէջ դռին եւրոպացիներուն, իսկ Հռոմի Պապ Գրիգոր VIII-ը կոչեց 3-րդ խաչակրաց արշաւանքի։

Իրավիճակը Տիւրոսի մէջ

Կոնրադ Մոնֆերացին կ՛ամրապնդուի Տիւրոսի ու դիմադրում պաշարմանը[2] Հաթթինի ճակատամարտին ընթացքին ջախջախուած եւ գերեվարուած Գի դը Լուզինեանին: Վերջինս կնոջ՝ Սիպիլ Անժուացիի հետ կ՛իշխէր Երուսաղէմի գահին: Արդիւնքը այն էր, որ անոնց միջեւ առկայ վէճ սկսաւ։

Պաշարում

Գի դը Լուզինեանը, չստանալով Կոնրադի աջակցութիւնը, գնաց եւ իր զօրքերով պաշարեց քաղաքը։ Թագաւորին զօրքերը 2 անգամ աւելի քիչ էին, քան պաշարուածներինը։ Ան յոյսը դրած էր անսպասելի գրոհի վրայ, սակայն, հասկանալով, որ կարողութիւնը չունի յաջողութեան հասնելու իր փոքրաթիւ ուժերով դիրքաւորուելով, սպասեց օգնական զօրքերուն։ Շուտով քաղաքի մատոյցներուն մէջ յայտնուեցան ֆրանսական եւ գերմանական զօրքերը։ Արքեպիսկոպոսները յաջողեցան մտափոխել Կոնրադին, որուն իբրեւեւ արդունք՝ օգնական ջոկատներ ժամանեցին նաեւ Տիւրոսէն։

Սալահ ալ-Տինը, տեղեկանելով իրադարձութիւններու մասին, 15 սեպտեմբեր 1189-ին յարձակեցան Կի դը Լուզինեանի զօրքի վրայ։ Խաչակիրները բոլոր զօրքերը՝ ներառեալ տաճարականներուն, ուղղեցին դէպի Սալահ ալ-Տինի զօրքերի աջ թևը։ Սալահ ալ-Տինը ստիպուած բոլոր ուժերը կեդրոնացուց աջ կողմը, սակայն զօրքերը փախուստի մատնուեցան։ Վերջինս զօրքերը փրկելու նպատակով ձախ կողմը ինչպէս նաեւ թեթեւ հեծելազօրը նետեց մարտի։ Կին ստիպուած մարտի դաշտ ուղարկեց պահեստազօրայիններուն, Սալահ ալ-Տինն իր հերթին մարտի քաղաքի կայազորայիններուն (5000 զինուոր) ուղղեց դէպի խաչակիրները։

Քրիստոնեաները տուին մօտ 5 հազար զոհ[3][4], սակայն Սալահ ալ-Տինը կարողութիւնը չունեցաւ հասնիլ գլխաւոր նպատակին՝ ետ շպրտել քաղաքին մօտ դիրքաւորուած խաչակիրներուն։ Մարտի արդիւնքը այն էր, որ զոհուեցաւ տաճարականներու միաբանութեան առաջնորդ Ժերար դը Ռիդֆորը, իսկ Կի դը Լուզինեանի եւ Կոնրադի միջեւ դարձեալ տարաձայնութիւն տեղի ունեցաւ։

Երկկողմանի պաշարում

Աշնան ընթացքին Կին ստացաւ օգնական ուժեր Եւրոոպայէն։ Այսպիսով Կին արդէն կտրեց Աքքան ցամաքէն եւ կը շարունակէր կտրած պահել քաղաքը ջրային ճանապարհներէն նաւատորմի միջոցով այսպիսով քաղաքը պաշարուած էր։ Միաժամանակ հասան տեղեկութիւններ, որ Գերմանիոյ կայսր Ֆրիդրիխ I Շիկամորուսը մեծ զօրքերով միացած է խաչակրաց արշաւանքին եւ կը շարժէր դէպի Սրբազան երկիր։ Այդ լուրերը բարձրացուցին պաշարողներու մարտական ոգին։ Դէպքերէն անտեղեակ չէր մնացած նաեւ Սալահ ալ-Տինը։ Ան ուղարկեց նոր ուժեր՝ քրիստոնեաներու օղակը շրջափակելու նպատակով։

31 Հոկտեմբերին 15 եգիպտական նաւեր կարողութիւնը ունեցան ճեղքել քրիստոնեաներու ծովային շրջափակումը եւ մթերքներ հասցուցին քաղաք։ 26 Դեկտեմբերին եգիպտական նաւատորմը վերականգնեց քաղաքի ծովային մուտքը։ 1190-ին Կոնրադ Մոնֆերացին իր նաւերով գնաց Տիւրոս եւ վերադարձաւ նոր ուժերով, որ պէտք է օգնէր իրենց շրջափակած իսուլմաններուն յաղթելու համար։

Աքքայի պաշարում

Կոնրադը նաեւ շինանիւթեր բերաւ՝ պաշարային մեքենաներ կառուցելու համար, որ օգտագործեցին քաղաքի վրայ հերթական յարձակման ժամանակ (5 մայիս): 19 Մակիսին Սալահ ալ-Տինը յարձակեցաւ քրիստոնեաներու վրայ։ Ամբողջ ամրան ընթացքին ֆրանսական զօրքերը ծովէն կը ժամանէին եւ կը միանային պաշարողներուն, ինչպէս նաեւ օգնական ուժերով միացան Կիլիկիոյ մէջ Սելիֆ գետին մէջ խեղդուած Ֆրիդրիխ I Շիկամորուսի որդին՝ Ֆրիդրիխ VI-ը։ Օգնական ուժերը գրաւեցին Հայֆա քաղաքը, որուն միջոցով կարողացան մթերքներ ուղարկել Կիի ճամբար։ Կի դե Լուզինեանը զրկուեցաւ Երուսաղէմի արքայի գահէն քանի, որ մահացաւ իր կինը՝ Սիպիլը եւ դուստրերը։ Սիպիլիոյ քոյր Իզապելլան եւ Կոնրադ Մոնֆերացին ամուսնացան։ Այսպիսով գահը փոխանցուեցաւ Կոնրադին։

Մինչ խաչակիրները կը կիսէին գահը, Սալահ ալ-Տինը կը հզորացնէր բանակը։ 1190-ին աւստրիական իշխան Լեոպոլդ V-ը միացաւ պաշարողներուն։ 31 Դեկտեմբերին միացեալ ուժերը փորձեցին անցնել պատերը։ Իսկ 6 յունուարին պատի մասնակի քանդման արդիւնքը այն էր, որ քրիստոնեաները փորձեցին գրաւել քաղաքի կայազորը։ 13 յունուարին Սալահ ալ-Տինը կարողացաւ ճեղքել խաչակիրներու շրջափակումը եւ քաղաք մցուց նոր կայազոր։ Ցուրտ եղանակը Սալահ ալ-Տինի փոխարէն կը խանգարէր խաչակիրներուն։

Մարտին եղանակը լաւացաւ եւ Եւրոպայէն ժամանեցին նոր ուժեր, ինչպէս նաեւ Ռիչարդ Առիւծասիրտը եւ Ֆիլիբ Օգոստոսը. Սալահ ալ-Տինի յաղթելու հաւանականութիւնը կտրուկ նուազեցան։ 3 յուլիսին քաղաքը հանձնուեցաւ, Ռիչարդը հրամայեց մահապատժի ենթարկել քաղաքի կայազորայիններուն։ Անգլո-ֆրանսական ուժերով համալրուած խաչակիրները շարժեան ափով դէպի հարաւ նոյնկերպ վարուեցան նաեւ իսլամները։ 7 սեպտեմբերին Յաֆֆա քաղաքէն փոքրինչ հիւսիս տեղի ունեցաւ Արսուֆի ճակատամարտը: ճակատամարտին ընթացքին Ռիչարդը փայլուն յաղթանակ տարաւ։ Սալահ ալ-Տինը խաչակիրներու յաղթանակը պարզաբանեց ըսելով, որ անգլիացիներու կարգապահութիւնը եւ զրահները անյաղթելի էին։

Խաչակրաց պետութիւնները 1190-ին

Արսուֆի եւ Յաֆֆայի ճակատամարտերուն ընթացքին կրած պարտութիւններէն ետք պատերազմը աւարտեցաւ։ Յաֆֆայի ճակատամարտը դարձաւ երրորդ խաչակրաց արշաւանքի վերջին նշանակալի առճակատումը։ ճակատամարտէն ետք Ռիչարդը Սալահ ալ-Տինի հետ սկսաւ բանակցիլ եւ 2 սեպտեմբեր 1192-ին ստորագրուեցաւ 3-ամեայ հաշտութեան պայմանագիր։ Քրիստոնեաներուն թոյլ կը տրուէր անխափան այցելել սրբազան վայրեր։ Սալահ ալ-Տինի ետեւը կը մնար Երուսաղէմը, իսկ խաչակիրներուն նեղ ցամաքային ուղղի Յաֆֆայէն մինչեւ Տիւրոս։

Հետեւանքներ

Այսպիսով Ռիչարդը չկրցաւ հասնիլ իր գերագոյն նպատակին՝ գրաւել Երուսաղէմը: Իսկ տունդարձի ճամբուն վրայ գերի ինկաւ աւստրիացի հերցոգ Լեոպոլդի կողմէն։ Հետագային ազատ արձակուեցաւ փրկագնի դիմաց։ Աքքան դարձաւ Երուսաղէմի թագաւորութեան մայրաքաղաքը եւ մնաց խաչակիրներու հիմնական հենակետը մինչեւ 1291-ի անոր վերանուաճումը իսլամաններու կողմէն։

Գրականութիւն

  • James Jr Reston: Warriors of God. Richard the Lionheart and Saladin in the Third Crusade. Random House, New York 2001. ISBN 0-385-49561-7
  • Kenneth M. Setton / Robert L. Wolff / Harry W. Hazard: The later Crusades, 1189-1311. University of Wisconsin Press, Madison 2006, ISBN 0-299-04844-6, S. 51 ff.
  • Itinerarium Peregrinorum et Gesta Regis Ricardi, ed. William Stubbs, Rolls Series, (London: Longmans, 1864) III, 1, 5, 13, 17-18 (pp. 210–11, 214-17, 224-26, 231-34), translated by James Brundage, The Crusades: A Documentary History, (Milwaukee, WI: Marquette University Press, 1962), 175-81 [1]
  • René Grousset, Histoire des croisades et du royaume franc de Jérusalem - III. 1188-1291 L’anarchie franque, Paris, Perrin, 1936 (réimpr. 2006), 902 p., ISBN 2-262-01569-4

Ծանօթագրութիւններ

  1. Rickard, J (12 November 2001). «Siege of Acre, August 1189-12 July 1191», Accessed October 12, 2007.
  2. René Grousset, 1936. P. 47-51.
  3. Ibn Al-Athir, XII, 20-6; Chapter four in Arab Historians of the Crusades, ed. and trans. by Francesco Gabrieli
  4. Christopher Tyerman, God’s War A New History of the Crusades, p.416. Belknap Press, 2008.

Կաղապար:Խաչակիրներու ճակատամարտները Մերձաւոր Արեւելքի մէջ

Կատեգորիա:1189 ճակատամարտեր Կատեգորիա:1190 ճակատամարտեր Կատեգորիա:1191 ճակատամարտեր Կատեգորիա:Խաչակրաց երրորդ արշաւանքի ճակատամարտեր Կատեգորիա:Խաչակիրներու պաշարումեր Կատեգորիա:Անգլիոյ ճակատամարտեր Կատեգորիա:Ֆրանսայի ճակատամարտեր Կատեգորիա:Սրբազան Հռոմէական կայսրութեան ճակատամարտեր Կատեգորիա:Երուսաղէմի թագաւորության ճակատամարտեր Կատեգորիա:Կիլիկեան Հայաստանի ճակատամարտեր Կատեգորիա:Այյուպեան սուլթանութեան ճակատամարտեր Կատեգորիա:Հիւանդախնամներու միաբանութեան ճակատամարտեր Կատեգորիա:Տաճարականներու միաբանութեան ճակատամարտեր Կատեգորիա:Սալահ ալ-Տինի ճակատամարտեր