«Ռուբէն Նաքեան» խմբագրումներու միջեւ տարբերութիւն
Չ →Արտաքին Յղումներ: clean up, replaced: Կատեգորիա:Հայ քանդակագործներ (արւմտ․) → Կատեգորիա:Հայ քանդակագործներ using AWB |
|||
Տող 71. | Տող 71. | ||
[[Կատեգորիա:1986 մահեր]] |
[[Կատեգորիա:1986 մահեր]] |
||
[[Կատեգորիա:4 Դեկտեմբերի մահացածներ]] |
[[Կատեգորիա:4 Դեկտեմբերի մահացածներ]] |
||
[[Կատեգորիա:Հայ քանդակագործներ |
[[Կատեգորիա:Հայ քանդակագործներ]] |
19:04, 9 Յունիս 2019-ի տարբերակ
Ռուբեն Նաքեան | |
---|---|
Պատկեր:Reubian Nakian.jpg | |
Ծնած է | 10 Օգոստոս 1897 |
Ծննդավայր | Նիւ Եորք |
Մահացած է | 4 Դեկտեմբեր 1986 |
Մահուան վայր | Սթենֆորդ |
Քաղաքացիութիւն | Ամերիկայի Միացեալ Նահանգներ[1] |
Ազգութիւն | հայ |
Կրօնք | Քրիստոնիա |
Ուսումնավայր | Նիւ Եորքի արուեստի ուսանողական լիկա |
Մասնագիտութիւն | Քանդակագործ |
Անդամութիւն | Արուեստի եւ գրականութեան ամերիկեան ակադեմիա |
Ռուբէն Գէորգ Նաքեան (անգլերէն՝ Reuben Nakian, 10 Օգոստոս, 1897, Նիւ Եորք, Ամերիկայի Միացեալ Մահանգներ – 4 Դեկտեմբեր, 1986, Սթամֆորտ, Քնեքթիքութ), հայ քանդակագործ։
Կենսագրութիւն
1912-1915-ին` սորված է Նոր-Եորքի Ազատ արուեստներու դպրոցին մէջ, Գեղեցիկ արուեստներու ակադեմիոյ մէջ։
Ստեղծագործական Գործունէութիւն
Սկզբնական շրջանին ստեղծած է անիմալիստական գործեր`
1930 թուականին մասնակցած է «33 մոդեռնիստներ» ցուցահանդեսին։ Մէկ տարի ետք հանդիպած է Արշիլ Կորքիին, որ մեծ ազդեցութիւն ձգած է Նաքեանի գեղագիտական սկզբունքներու կողմնորոշման եւ հաստատման վրայ։
Ստեղծած է անուանի արուեստագետներու եւ քաղաքական գործիչներու դիմաքանդակներ, Աստուածաշունչի եւ դիցաբանական թեմաներով հորինուածքներ՝
- «Վեներայի ծնունդը»
- «Լեդան եւ կարապը»
- «Սալոմէի պարը»
- «Նիմփէն եւ դելֆինները»
- «Պարուհի»
- «Սատիրիկոն» (քանդակաշար)
- «Աստուածներու պարտէզը» (քանդակաշար)
Անոր «Խաչէն իջեցնելը» մոնումենտալ քանդակը՝ Մեծ եղեռնին նուիրուած յուշակոթողը (պրոնզափառ գիպս, 1972), դրուած է Նոր-Եորքի Սուրբ Վարդան եկեղեցիին մէջ։
Նաքեանի աշխատանքներուն (առաւելապէս պրոնզափառ թրծակաւով) բնորոշ է դասական աւանդոյթներու, էքսպրեսիոնիզմի եւ սիւրռեալիզմի տարրերու ազատ համադրումը։
1972 թուականին ընտրուած է «Արուեստի եւ գրականութեան Ազգային ակադեմիոյ» անդամ, իսկ 1973-ին Պրիճփորթի համալսարանը (Քնեքթիքութ) անոր շնորհուած է պատուաւոր տոքթորի կոչումը։ Գործերը կը պահուին ԱՄՆ-ի թանգարաններուն մէջ[2]:
Ցուցահանդեսներ
1920-ականներէն Նաքեանի ստեղծագործութիւնները ներկայացուած են ցուցահանդեսներուն մէջ։ Առաջին անհատականը տեղի ունեցած է 1926-ին Նոր-Եորքի «Ուիթնի Սթուտիո-Քլապի մէջ», «Տաունթաուն» եւ «Կրանտ Սենթրալ» պատկերասրահներուն մէջ։ Ցուցադրուած է Շիքակոյի «Արուեստի հիմնարկին» եւ Նոր-Եորքի «Արդի արուեստի» եւ «Ուիթնի» թանգարաններուն մէջ։ Քանդակագործութեան ասպարէզին մէջ Միացեալ Նահանգները ներկայացուցած էն 1961 թուականին Սան Փաուլույի (Պրազիլ) 6-րդ պիէնալէի մէջ, իսկ 1968-ին՝ Վենետիկի 34-րդ պիենալեի մէջ։
Ցուցահանդէսներ ունեցած են Լոս Անճելըսի (Քալիֆորնիա), Ուաշինկթընի, Սթամֆորտի եւ Կրինիչի (Քնեքթիքութ), Ֆիլատելֆիոյ (Փենսիլուանիա), Չիքակոի (Իլինոյս), Հիւսթընի (Թեքսաս), Միլուոքիի (Վիսքոնսին), Փարիզի, Լիզպոնի, Տրեզտէնի եւ Շաումպերկի մէջ։
Ծանօթագրութիւններ
- ↑ Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
- ↑ ՌՈՒԲԵՆ ՆԱՔՅԱՆ: «ՔԱՆԴԱԿՆ ԻՐ ՄԵՋ ՊԵՏՔ Է ՊՈԵԶԻԱ ՊԱՐՈՒՆԱԿԻ
Արտաքին Յղումներ
Կատեգորիա:1897 ծնունդներ
Կատեգորիա:10 Օգոստոսի ծնածներ
Կատեգորիա:1986 մահեր
Կատեգորիա:4 Դեկտեմբերի մահացածներ
Կատեգորիա:Հայ քանդակագործներ