«Վաչէ Տաղլեան» խմբագրումներու միջեւ տարբերութիւն

Content deleted Content added
→‎Ծանօթագրութիւններ: կատեգորիայի հեռացում
Չ →‎top: clean up, replaced: Լիբանան (արեւմտահայերէն) → Լիբանան (2) using AWB
Տող 6. Տող 6.
| նկարագրութիւն =
| նկարագրութիւն =
| ծնած է = [[8 Հոկտեմբեր]] [[1964 թուական|1964]]
| ծնած է = [[8 Հոկտեմբեր]] [[1964 թուական|1964]]
| ծննդավայր = [[Պէյրութ]], ([[Լիբանան (արեւմտահայերէն)|Լիբանան]])
| ծննդավայր = [[Պէյրութ]], ([[Լիբանան]])
| վախճանած է = [[27 Յուլիս]] [[1983 թուական|1983]]
| վախճանած է = [[27 Յուլիս]] [[1983 թուական|1983]]
| վախճանի վայրը = [[Լիզպոն]], [[Փորթուկալ]]
| վախճանի վայրը = [[Լիզպոն]], [[Փորթուկալ]]
Տող 28. Տող 28.
}}
}}


'''Վաչէ Տաղլեան''' ([[8 Հոկտեմբեր]] [[1964 թուական|1964]], [[Պէյրութ]] ([[Լիբանան (արեւմտահայերէն)|Լիբանան]]) - [[27 Յուլիս]] [[1983 թուական|1983]], [[Լիզպոն]], ([[Փորթուկալ]])), Լիզպոնի գործողութիւնը իրականացող հինգ երիտասարդներէն մէկը:
'''Վաչէ Տաղլեան''' ([[8 Հոկտեմբեր]] [[1964 թուական|1964]], [[Պէյրութ]] ([[Լիբանան]]) - [[27 Յուլիս]] [[1983 թուական|1983]], [[Լիզպոն]], ([[Փորթուկալ]])), Լիզպոնի գործողութիւնը իրականացող հինգ երիտասարդներէն մէկը:


== Կենսագրութիւն ==
== Կենսագրութիւն ==

11:04, 31 Մայիս 2019-ի տարբերակ

Վաչէ Տաղլեան
Ծնած է 8 Հոկտեմբեր 1964
Ծննդավայր Պէյրութ, (Լիբանան)
Մահացած է 27 Յուլիս 1983
Մահուան վայր Լիզպոն, Փորթուկալ
Քաղաքացիութիւն Լիբանանահայ

Վաչէ Տաղլեան (8 Հոկտեմբեր 1964, Պէյրութ (Լիբանան) - 27 Յուլիս 1983, Լիզպոն, (Փորթուկալ)), Լիզպոնի գործողութիւնը իրականացող հինգ երիտասարդներէն մէկը:

Կենսագրութիւն

Վաչէ Տաղլեան ծնած է հայաշունչ ընտանիքի մը մէջ: Հայրը կ'ըլլայ իր առաջին դաստիարակը, ազգին սէրը եւ Հայ Դատի պայքարելու ոգին արթնցնելով Վաչէի մէջ: Ան կը յաճախէ թաղի ազգային վարժարանը, ուր աւելի եւս կը թրծուի ազգային նկարագիրը անոր մէջ:

Նախակրթութիւնը աւարտելէ ետք, կը մտնէ արհեստի ասպարէզը եւ կը դառնայ ինքնաշարժ նորոգող: Տակաւին պատանի, արդէն իսկ ծայր կ'առնէ Լիբանանի քաղաքացիական պատերազմը: Պատերազմի ընթացքին, Վաչէն իր կարգին կ'ուզէ տէր կանգնիլ հայկական թաղերու պաշտպանութեան գործին, սակայն սկիզբը կը մերժուի, տարիքը փոքր ըլլալուն համար։ Կարճ ժամանակ անց, ան կը մասնակցի պահակութեան գործին:

Հայութեան ծառայելու իր բաղձանքը, որ պատանի տարիքին կը դրսեւորուէր պահակութեան ճամբով, գոհացում չի տար անոր եւ գաղափարական կազմաւորման ճամբով կ'ուզէ անցնիլ ուղղակի գործօն պայքարի: Ոչ ոք կը մտածէր Վաչէին խօսքերուն մասին եւ ոչ ոք կ'անդրադառնար անոր ըսածներուն լրջութեան: Ան ըսած է. «Ես բնական մահով պիտի չմեռնիմ, զոհը պիտի չըլլամ ճակատագրի խաղերուն: Ես Հայ Դատի զինուոր եմ. Կեանքս պիտի զոհեմ այդ ճամբուն վրայ:»

Բոլոր ընկերներն ալ Վաչէին մէջ կը տեսնէին զուարթ, կատակասէր, խանդավառութիւն ստեղծող տղան, որ միշտ հաճելի մթնոլորտ կը ստեղծէր իր շուրջ:

Արձակուրդի երթալու պատրուակով, ան տունէն կը մեկնի 18 Յուլիսին, ըսելով թէ 15 օր կ'ուզէ Յունաստան անցընել[1]: Վաչէ Տաղլեան կը մասնակցի Լիզպոնի գործողութեան[2] ու կը զոհուի յանուն Հայ Դատի միջազգայնացման աշխատանքին համար իր ընկերներուն հետ, 27 Յուլիս 1983 թուականին:

Ծանօթագրութիւններ


Կատեգորիա:1964 ծնունդներ Կատեգորիա:8 Հոկտեմբերի ծնածներ Կատեգորիա:Պէյրութ ծնածներ Կատեգորիա:1983 մահեր Կատեգորիա:27 Յուլիսի մահացածներ Կատեգորիա:Լիզպոն մահացածներ Կատեգորիա:Հայ մարտիկներ (արւմտ․)