«Ներսէս Վարժապետեան» խմբագրումներու միջեւ տարբերութիւն
→Ծանօթագրութիւններ: կատեգորիայի հեռացում |
→Ծանօթագրութիւններ: կատեգորիայի հեռացում |
||
Տող 58. | Տող 58. | ||
[[Կատեգորիա:26 Հոկտեմբերի մահացածներ]] |
[[Կատեգորիա:26 Հոկտեմբերի մահացածներ]] |
||
[[Կատեգորիա:Հայ եկեղեցական գործիչներ (արւմտ․)]] |
[[Կատեգորիա:Հայ եկեղեցական գործիչներ (արւմտ․)]] |
||
[[Կատեգորիա:Հայ հասարակական գործիչներ |
[[Կատեգորիա:Հայ հասարակական գործիչներ]] |
||
[[Կատեգորիա:Հայ քաղաքական գործիչներ (արւմտ․)]] |
[[Կատեգորիա:Հայ քաղաքական գործիչներ (արւմտ․)]] |
||
[[Կատեգորիա:Կոստանդնուպոլիս ծնածներ]] |
[[Կատեգորիա:Կոստանդնուպոլիս ծնածներ]] |
20:08, 18 Մայիս 2019-ի տարբերակ
Ներսէս Վարժապետեան | |
---|---|
| |
Ծնած է | 28 Յունուար, 1837 |
Ծննդավայր | |
Մահացած է | 26 Հոկտեմբեր, 1884 |
Մահուան վայր | Կոստանդնուպոլիս |
Քաղաքացիութիւն | Օսմանեան Կայսրութիւն |
Ազգութիւն | Հայ |
Կրօնք | Կաղապար:Դրօշաւորում/Հայ առաքելական եկեղեցի |
Մասնագիտութիւն | պատրիարք, հասարակական գործիչ |
Աշխատավայր |
Եկեղեկացական, քաղաքական, |
Վարած պաշտօններ | Կոստանդնուպոլսի հայոց պատրիարք? |
Ներսէս Վարժապետեան (աւազանի անունը՝ Պօղոս Ստեփանի ՎարԺապետեան, 28 Յունուար 1837, Կոստանդնուպոլիս, —26 Հոկտեմբեր[1] 1884, Կոստանդնուպոլիս), եկեղեցական, հասարակական, քաղաքական գործիչ, Կոստանդնուպոլսոյ հայոց պատրիարք (1874-էն)։
Ուսումը ստացած է Խասգիւղի Ներսէսեան վարժարանին մէջ։ 1853-էն զբաղած է ուսուցչութեամբ Ադրիանուպոլսոյ, Տարսոնի եւ Նիկոմեդիոյ մէջ։ 1862-ին ձեռնադրուած է եպիսկոպոս։ Օգտուելով 1877-78 թուականներու ռուս-թրքական պատերազմէն ետք Հայկական հարցի արծարծման համար ստեղծուած նպաստաւոր պայմաններէն Վարժապետեան Թուրքիոյ մէջ 9 եպիսկոպոսներու անունով խնդրագիր կը ներկայացնէ կայսր Ալեքսանտր II-ին՝ Ռուսաստանէն հայցելով արեւմտահայերու պաշտպանութիւնը (Եւրոպական քրիստոնեաներու օրինակով)։ Վարժապետեան մեծ եոանդ ներդրած է 1878 թուականի Սան Ստեֆանոյի պայմանագրին մէջ արւեւմտահայերու մասին յատուկ (16-րդ) յօդուած մտցնելու եւ հայկական հարցը Պեռլինի քոնկրեսին մէջ (1878) քննելու գործին մէջ, որու համար ալ վեհաժողով ուղարկած է հայկական ազգային պատուիրակութիււն՝ Մկրտիչ Խրիմեանի գլխաւորութեամբ։ Վարած է շրջահայեաց քաղաքականութիւն Բարձրագոյն դրան, Ռուսաստանի եւ Մեծ Բրիտանիոյ միջեւ անոնց բարեացակամ վերաբերմունքը հայկական հարցին մէջ շահելու ակնկալիքով։ 31 Մայիս 1879 թուականին դիմած է եւրոպական երկիրներու ներկայացուցիչներուն՝ նշելով Հայաստանի մէջ բարենորոգումներ ընելու անհրաժեշտութիւնը՝ Պեռլինի դաշնագրի 61-րդ յօդուածը գործադրելու համար, սակայն՝ ապարդիւն։ Անպատասխան մնացած են նաեւ Բարձրագոյն դրան ներկայացուած բազմաթիւ յուշագրերը։ 1884-ին ընտրուած է Ամենայն հայոց կաթողիկոս, սակայն առողջական ծանր վիճակին պատճառով հրաժարած է հոգեւոր առաջնորդի տիտղոսէն։ Հայաստանի ազատագրութեան ուղին Վարժապետեան համարած է հայութեան ազգահաւաքումը, խաղաղ շինարարութիւնն ու դիւանագիտական միջոցները։
Հրատարակուած աշխատութիւններ
- «Քրիստոսի սուրբ եկեղեցին եւ անոր հակառակորդները» (1864)[2]
- «Ուսումը համաբարբառ Աւետարանի Տեառն մերոյ» (1875)
Գրականութիւն
- Օրմանեան Մաղաքիա արք., «Ազգապատում», մաս 3, Երուսաղէմ, 1927:
- Կիրակոսեան Ջ. Ս., «Բուրժուական դիւանագիտութիւնը եւ Հայաստանը» (XIX դ. 70-ական թթ.), Երեւան, 1978։
- Կիրակոսեան Ջ. Ս., «Բուրժուական դիւանագիտութիւնը եւ Հայաստանը» (XIX դ. 80-ական թթ.), Երեւան, 1980։
- Սիրունի Յ., «Պոլիս եւ իր դերը», հատոր Գ.-Դ., Անթիլիաս, 1987-88։
Ծանօթագրութիւններ
- ↑ «1884 թ. հոկտեմբերի 26-ին մահացել է Ներսես Վարժապետյանը»։ «1Լուր լրատվական կայք»
- ↑ «Կրօնի հանրագիտարան, Վարժապետեան Ներսէս»
Այս յօդուածի կամ անոր մէջ որոշակի յատուածի սկզբանական տարբերակը վերցուած է «Հայկական Հարց» Հանրագիտարանէն, որու նիւթերը թողարկուած են Քրիեյթիւ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Կատեգորիա:1837 ծնունդներ (արւմտ․)
Կատեգորիա:1884 մահեր
Կատեգորիա:28 Յունուարի ծնածներ
Կատեգորիա:26 Հոկտեմբերի մահացածներ
Կատեգորիա:Հայ եկեղեցական գործիչներ (արւմտ․)
Կատեգորիա:Հայ հասարակական գործիչներ
Կատեգորիա:Հայ քաղաքական գործիչներ (արւմտ․)
Կատեգորիա:Կոստանդնուպոլիս ծնածներ
Կատեգորիա:Կոստանդնուպոլիս մահացածներ