«Սուրէն Սպանդարեան» խմբագրումներու միջեւ տարբերութիւն

Content deleted Content added
→‎Ծանօթագրութիւններ: կատեգորիայի հեռացում
→‎Ծանօթագրութիւններ: կատեգորիայի հեռացում
Տող 45. Տող 45.
{{DEFAULTSORT:Սպանդարյան, Սուրեն}}
{{DEFAULTSORT:Սպանդարյան, Սուրեն}}
[[Կատեգորիա:Հայ յեղափոխական գործիչներ‏‎]]
[[Կատեգորիա:Հայ յեղափոխական գործիչներ‏‎]]
[[Կատեգորիա:Հայ հասարակական գործիչներ (արւմտ․)]]
[[Կատեգորիա:Հայ հասարակական գործիչներ]]
[[Կատեգորիա:Հայ քաղաքական գործիչներ (արւմտ․)]]
[[Կատեգորիա:Հայ քաղաքական գործիչներ (արւմտ․)]]
[[Կատեգորիա:Հայ խմբագիրներ (արւմտ․)]]
[[Կատեգորիա:Հայ խմբագիրներ (արւմտ․)]]

20:08, 18 Մայիս 2019-ի տարբերակ

Սուրէն Սպանդարեան
Ծնած է 15 Դեկտեմբեր, 1882
Ծննդավայր Թիֆլիս
Մահացած է 24 Սեպտեմբեր, 1916 (33 տարեկանին)
Մահուան վայր Կրասնոյարսկ, Ենիսեյսկի նահանգ, Ռուսական Կայսրութիւն
Քաղաքացիութիւն Հայաստան Հայաստան
Ազգութիւն հայ
Ուսումնավայր Թիֆլիսի Գիմնազիոն[1]
Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետ?[1]
Մոսկուայի պետական համալսարանի իրաւաբանական բաժին[1]
Մասնագիտութիւն գրական քննադատ, լրագրող, խմբագիր, հասարակական գործիչ եւ յեղափոխական
Կուսակցութիւն Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցություն?
Ամուսին Օլկա Սպանդարեան
Ծնողներ հայր՝ Սպանդար Սպանդարեան[1]
Երեխաներ Ստեփան Սպանդարյան?
Սուրեն Սպանդարյանի արձանը Գարեգին Նժդեհի հրապարակում

Սուրէն Սպանդարի Սպանդարեան (3 Դեկտեմբեր, 1882 - 11 Սեպտեմբեր, 1916), հայ հասարակական-քաղաքական գործիչ, լրագրող, գրաքննադատ։ Սպանդար Սպանդարեանի որդին, Ստեփան Սպանդարեանի հայրը։ ՌՍԴԲԿ անդամ 1901-էն։

Կենսագրութիւն

Ծնած է Թիֆլիսի մէջ։ Աւարտած է Թիֆլիսի արական մարզարանը (1902)։ Սորված է Մոսկուայի պետական համալսարանի պատմաբանասիրական (1902-03), ապա՝ իրաւաբանական ճիւղը, յաճախած է Հայդելբերգի (Գերմանիա) համալսարանի պարապմունքներուն։ Տիրապետած է հայերէն, ռուսերէն, վրացերէն, ադրբեջաներէն, գերմաներէն եւ այլ լեզուներու։ Եղած է ՌՍԴԲԿ Կովկասեան միութեան կոմիտէի կազմին մէջ։ Սպանդարեանը 1906-ի օգոստոսին Ստեփան Շահումեանի հետ ղեկավարած է Ալավերդի պղնձահանքերու բանուորներու գործադուլը։

Սպանդարեանը ղեկավար մասնակցութիւն ունեցած է Անդրկովկասի պոլշեւիկեան մամուլի ստեղծման ու զարգացման գործին մէջ։ Ստեփան Շահումեանի եւ Սարգիս Կասեանի հետ խմբագրած է «Կայծ», «Նոր խօսք», «Օրեր» հայկական պոլշեւիկեան թերթերը եւ գրած է բազմաթիւ յօդուածներ։

1907-ի սկզբը Սպանդարեան ուղարկուած է կուսակցական աշխատանքի՝ Պաքու. ընտրուած է Պաքուի կոմիտէի անդամ եւ քաղաքական կուսակցական կազմակերպիչ։ Մասնակցած է «Բակինսկի ռաբոչի», «Գուդոկ» (երկուքն ալ՝ ռուսերէն) եւ այլ թերթերու հրատարակութիւնը։ Քանիցս ձերբակալուած է, իսկ 1909-ի օգոստոսին աքսորուած Պաքուի նահանգէն։ 1910-ի յունուարէն սկսեալ գործած է Թիֆլիսի մէջ, ղեկավարած «Կուրյեր կոպեյկա», «Լիստոկ կոպեյկա» (երկուսքն ալ՝ ռուսերէն) եւ այլ վաւերական թերթեր, աշխատակցած է պոլշեւիկեան «Զվեզդա» (ռուսերէն) լրագիրին։ 1912-ի յունուարին, որպէս Պաքուի կազմակերպութեան պատգամավոր, մասնակցած է ՌՍԴԲ(բ) կ VI (Պրահայի) համաժողովին։ Ընտրուած է ՌՍԴԲ(բ) կ կեդրոնական խնամակալութեան եւ անոր ռուսաստանեան պիւրոյի անդամ։ Համաժողովէն ետք մեկնած է Լայպցիգ, մասնակցած ՌՍԴԲ(բ) կ կեդրոնական խնամակալութեան ու Պետական Խորհրդարանի սոցիալ-դեմոկրատ խմբակցութեան ներկայացուցիչներու խորհրդակցութեանը։

1912-ին վերադարձած է արտասահմանէն, մասնակցած է IV Պետական խորհրդարանի պոլշեւիկեան նախընտրական քարոզարշաւին, Թիֆլիսի մէջ կազմակերպած է տպարան։ 1912-ի մայիսին ձերբակալուած եւ բանտարկուած է Թիֆլիսի Մետեխի բանտին մէջ։ 1913-ի մայիսին դատապարտուած է ցմահ աքսորի՝ Սիպիր, ուր (Կրասնոյարսկ) ալ մահացած է։[2]

Ծանօթագրութիւններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ։ Երևան: ՀՀ ԳԱԱ, Հայկական հանրագիտարան հրատարակչություն։ 2007։ էջ էջ 487 


Կատեգորիա:Հայ յեղափոխական գործիչներ‏‎ Կատեգորիա:Հայ հասարակական գործիչներ Կատեգորիա:Հայ քաղաքական գործիչներ (արւմտ․) Կատեգորիա:Հայ խմբագիրներ (արւմտ․) Կատեգորիա:Հայ լրագրողներ Կատեգորիա:1882 ծնունդներ Կատեգորիա:3 Դեկտեմբերի ծնածներ Կատեգորիա:1916 մահեր Կատեգորիա:11 Սեպտեմբերի մահացածներ Կատեգորիա:Թիֆլիս ծնածներ