«Գրիգոր Սահեան» խմբագրումներու միջեւ տարբերութիւն

Content deleted Content added
→‎Աղբիւր: կատեգորիայի հեռացում
→‎Աղբիւր: կատեգորիայի հեռացում
Տող 58. Տող 58.
[[Կատեգորիա:Կոստանդնուպոլիս ծնածներ]]
[[Կատեգորիա:Կոստանդնուպոլիս ծնածներ]]
[[Կատեգորիա:1921 մահեր]]
[[Կատեգորիա:1921 մահեր]]
[[Կատեգորիա:Հայ հասարակական գործիչներ (արւմտ․)]]
[[Կատեգորիա:Հայ հասարակական գործիչներ]]
[[Կատեգորիա:Հայ ազգային գործիչներ (արւմտ․)]]
[[Կատեգորիա:Հայ ազգային գործիչներ (արւմտ․)]]
[[Կատեգորիա:27 Յունուարի մահացածներ]]
[[Կատեգորիա:27 Յունուարի մահացածներ]]

20:07, 18 Մայիս 2019-ի տարբերակ

Կաղապար:ԱՀ

Գրիգոր Սահեան (Սայեան)
Ծնած է 1870
Ծննդավայր Կոստանդնուպոլիս
Մահացած է 27 Յունուար 1921(1921-01-27)
Մահուան վայր Ռուսէ, Պուլկարիա
Մահուան պատճառ արեան թունաւորում
Կրթութիւն Փարիզի Համալսարան
Մասնագիտութիւն բժիշկ, հասարակական գործիչ

Գրիգոր Սահեան (Սայեան) (մօտ 1870, Կոստանդնուպոլիս- 27 Յունուար 1921, Ռուսջուք), հայ բժիշկ, ազգային եւ հասարակական գործիչ։

Կենսագրութիւն

Ծնած է մոտաւորապէս 1870 թուականին՝ Կոստանդնուպոլիս։ 1894 թ. աւարտած է Փարիզի համալսարանի բժշկական բաժինը։ 1896 - 1900 թուականներուն ապրած եւ որպէս բժիշկ աշխատած՝ Պուլկարիա։

1900 թուականին վերադարձած է Կ. Պոլիս։ Կ. Պոլսոյ մէջ հետապնդումներու ենթարկուելուն պատճառով՝ փախած է Օտեսա, ուրկէ ալ՝ Կովկաս, ապա՝ Մոսկուա։ 1902 թուականին տեղափոխուած եւ հաստատուած է Պուլկարիոյի Ռուսջուք քաղաքին մէջ։ Զբաղած է՝ դէպի երկիր, զէնք տեղափոխելու աշխատանքով։ 1906 թուականին եղած է Կ. Պոլսոյ՝ «Եըլ­տը­զի Պոմ­պա­յի» մահափորձի կազմակերպիչներէն մէկը։ 1919 թուականին, մասնակցած է Փարիզի Ազգային համագումարին։ Եղած է գերազանցապէս գաղափարապաշտ ու անձնուէր գործիչ։ Ունեցած է նաեւ ազգային-հասարակական աշխոյժ գործունեութիւն։ 1919 թուականին, եղած է Փարիզի Ազգային համագումարին մասնակցած պուլկարահայ գաղութի երկու պատգամաւորներէն մէկը։

Մահացած է 1921 թուականի Յունուար 27-ին, Ռուսջուք քաղաքին մէջ, արեան թունաւորումէ։

Գրականութիւն

  • Թէոդիկ, Անդարձ մեկնողք, Կ. Պոլիս, 1922։
  • Գէորգեան Կարօ, Ամէնուն Տարեգիրքը, Պէյրութ, 1962։

Աղբիւր

Յարութիւն Մինասեան, Օսմանեան կայսրութիւնում Թուրքիայի Հանրապետութիւնում բռնաճնշումների եւ ցեղասպանութեան ենթարկուած հայ բժիշկներ, Երեւան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։


Կատեգորիա:Հայ բժիշկներ Կատեգորիա:Կոստանդնուպոլիս ծնածներ Կատեգորիա:1921 մահեր Կատեգորիա:Հայ հասարակական գործիչներ Կատեգորիա:Հայ ազգային գործիչներ (արւմտ․) Կատեգորիա:27 Յունուարի մահացածներ