«Մետաքսէ» խմբագրումներու միջեւ տարբերութիւն
Չ . using AWB |
→Ծանօթագրութիւններ: կատեգորիայի հեռացում |
||
Տող 81. | Տող 81. | ||
[[Կատեգորիա:Հայ արձակագիրներ]] |
[[Կատեգորիա:Հայ արձակագիրներ]] |
||
[[Կատեգորիա:Հայ թարգմանիչներ (արւմտ․)]] |
[[Կատեգորիա:Հայ թարգմանիչներ (արւմտ․)]] |
||
[[Կատեգորիա:Հայ հասարակական գործիչներ |
[[Կատեգորիա:Հայ հասարակական գործիչներ]] |
20:07, 18 Մայիս 2019-ի տարբերակ
Մետաքսէ Պօղոսեան | |
---|---|
Պատկեր:Մետաքսե.jpg | |
Ծննդեան անուն | հայ.՝ Մետաքսե Սերոբի Պողոսյան |
Ծնած է | 23 Դեկտեմբեր 1926 |
Ծննդավայր | Արեւշատ |
Մահացած է | 10 Օգոստոս 2014 (88 տարեկանին) |
Մահուան վայր | Երեւան, Հայաստան |
Քաղաքացիութիւն |
Խորհրդային Միութիւն Հայաստան |
Ուսումնավայր |
Խ. Աբովեանի Անուան Մանկավարժական Համալսարան Մաքսիմ Կորքիի անուան գրականութեան հիմնարկ |
Մասնագիտութիւն | Գրող, բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ |
Անդամութիւն | Հայաստանի Գրողներու Միութիւն |
Կուսակցութիւն | Խորհրդային Միութեան համայնավարական Կուսակցութիւն |
Երեխաներ | Լիլիթ |
Մետաքսէ (Մետաքսէ Պօղոսեան, 23 Դեկտեմբեր 1926, Արեւշատ - 10 Օգոստոս 2014, Երեւան), հայ գրող[1], բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ եւ հասարակական գործիչ, Հայաստանի գրողներու միութեան անդամ, արցախեան շարժման աշխուժ մասնակից[2]:
Կենսագրութիւն
Կանուխէն որբացած Մետաքսէ, 1952 թուականին աւարտած է Երեւանի Խաչատուր Աբովեանի անուան պետական մանկավարժական, այնուհետեւ՝ Գրողներու միութեան կից Մոսկուայի Կորքիի անուան գրականութեան հաստատութիւնները[3]:
Որպէս նաւաստի աշխատած է «Լիպեցկ» շոգենաւին մէջ, ինչով եղած է Եգիպտոս եւ Ալպանիա։ 1963-էն Հայաստանի Գրողներու միութեան անդամ էր: 1989-91-ին եղած է Հայաստանի Մայրութեան հիմնադրամի փոխ-նախագահը, 1992-95-ին՝ արցախեան պատերազմի զինուորներու աջակցութեան յանձնաժողովի նախագահը:
Հեղինակած գիրքեր
Հեղինակ է աւելի քան երեք տասնեակ գիրքերու՝
- «Զգոյշ, Սիրտ Է»
- «Սէրը Հաւատ Է»
- «Արցունքները Չեն Ծերանում»,
- «Հազար Ու Մի Սէր»,
- «Երբ Ես Գալու, Տէր» եւ այլ գիրքեր:
1995-ին հրատարակած է «Շամիրամ» բանաստեղծութիւնը: Ունի մանկական, ինչպէս նաեւ ռուսերէնով գիրքեր։
Յուշագրութիւններ
Թարգմաններ
Թարգմանած է՝
- ռուս բանաստեղծ Ախմատուլինայի «Բանաստեղծութիւններ»ը
- սլովաք Միրոսլաւ Վալեքի «Հեռաւոր Հանդիպում»
- ռումանացի դասական Թուտոր Արկեզիի «Խորհրդաւոր Սաղմոս» բանաստեղծական գիրքերը եւ այլն։
Բանաստեղծութիւններ
1985-ին գրած է՝
- «Ամենափրկիչ»
- «Յովհաննէս Մկրտիչ»
- «Աստծոյ Տեսիլք» բաանստեղծութիւնները, որոնք առանձին գիրքերով հրատարակուած են հայերէն եւ անգլերէն լեզուներով:
Մասնակցած է միջազգային բանաստեղծութեան փառատօներու:
Պարգեւներ
- 1998-ին արժանացած է Հայաստանի պաշտպանութեան նախարարութեան ոսկի «Զօրավար Անդրանիկ» մետալին
- 2004-ին՝ ոսկի մետալի՝ Արցախի ազատագրման գործին մէջ ունեցած աւանդին համար
- 2008-ին արժանացած է «Մովսէս Խորենացի» մետալին
Ծանօթագրութիւններ
Կատեգորիա:1926 ծնունդներ Կատեգորիա:23 Դեկտեմբերի ծնածներ Կատեգորիա:2014 մահեր Կատեգորիա:10 Օգոստոսի մահացածներ Կատեգորիա:Երեւան մահացածներ Կատեգորիա:Հայ գրողներ Կատեգորիա:Հայ բանաստեղծներ Կատեգորիա:Հայ արձակագիրներ Կատեգորիա:Հայ թարգմանիչներ (արւմտ․) Կատեգորիա:Հայ հասարակական գործիչներ