«Լեւոն Մեսրոպ» խմբագրումներու միջեւ տարբերութիւն
Content deleted Content added
→Աղբիւրներ: կատեգորիայի հեռացում |
→Աղբիւրներ: կատեգորիայի հեռացում |
||
Տող 51. | Տող 51. | ||
[[Կատեգորիա:Հայ գրականութիւն]] |
[[Կատեգորիա:Հայ գրականութիւն]] |
||
[[Կատեգորիա:Հայ բանասէրներ]] |
[[Կատեգորիա:Հայ բանասէրներ]] |
||
[[Կատեգորիա:Հայ հասարակական գործիչներ |
[[Կատեգորիա:Հայ հասարակական գործիչներ]] |
||
[[Կատեգորիա:1880 ծնունդներ (արւմտ․)]] |
[[Կատեգորիա:1880 ծնունդներ (արւմտ․)]] |
||
[[Կատեգորիա:1960 մահեր]] |
[[Կատեգորիա:1960 մահեր]] |
20:07, 18 Մայիս 2019-ի տարբերակ
Լեւոն Մեսրոպ | |
---|---|
Ծննդեան անուն | Լեւոն Մեսրոպեան |
Ծնած է | 1880 |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս |
Մահացած է | 1960 |
Մահուան վայր | Փարիզ[1] |
Ազգութիւն | Հայ[1] |
Ուսումնավայր | Ազգային Կեդրոնական Վարժարան |
Տեսակ | պատմուածք եւ Հեքիաթ |
Մասնագիտութիւն | Գրագէտ, բանաստեղծ |
Լեւոն Մեսրոպ (Մեսրոպեան) է (1880, Կոստանդնուպոլիս - 1960, Փարիզ), հայ գրող, բանասէր եւ հասարակական-մշակութային գործիչ։
Կենսագրութիւն
- Կոստանդուպոլսոյ մէջ ստացած է կրթութիւնը (1904ին աւարտած Ռոպերթ Քոլէճը):
- Եւրոպա մեկնած, ապա պատերազմէն ետք վերջնականապէս Փարիզ հաստատուած, զբաղած է նախ՝ գորգի առեւտուրով, յետոյ վերջնականապէս նուիրուած է գրականութեան։ Ֆրանսահայ մամուլին եւ Միացեալ Նահանգներու «Հայրենիք» ամսագրին մէջ՝ հրապարակած է վիպակներ, բանասիրական աշխատանքներ, վէպեր, որոնցմէ անջատ հատորով լոյս տեսած են «Զարի», «Հաշիշին», «Քերպելայի գիշերները» եւ այլն։ Ինչպէս եւ թատերակներ՝ «Մատաթ Րէիս», «Օտարականը», «Շամիրամ Երկրորդ»:
- Ուսումնասիրութիւններէն եւ ժողովածուներէն՝ «Քիւրտիստան եւ Քիւրտերը», «1915 - Աղէտ եւ Վերածնունդ», «Տէր-Զօր»՝ մեծ մասամբ կ'արտացոլացնեն հեղինակին խոր շահագրգռութիւնը հայկական ցեղասպանութեան հիմնահարցին հանդէպ։
- Պարսկերէնէ հայերէն թարգմանած է Օմար Խայյամի քառեակները («Օմար Խայյամ», 1923)։
- 1946 թուականին եւ 1954 թուականին մասնակցած է Հայաստանի գրողներու համագումարներուն։
- Լեւոն Մեսրոպ կը մահանայ 1960ին, Փարիզի մէջ։
- «Ֆրէտ Հարթման եւ Տատա Ռօսթէմ» հրատարակուած է «Հայրենիք» ամսագրին մէջ (1937ի Օգոստոսէն սկսեալ): Իբր թերթօն վերահրատարակուած է «Ազդակ»ի մէջ, 1988-1989ին:
Երկեր
- «Կախարդող Լեռը», Ե․, 1955:
Աղբիւրներ
- «Ֆրէտ Հարթման եւ Տատա Ռօսթէմ», Լեւոն Մեսրոպ, Համազգայինի «Վահէ Սէթեան» հրատարակչատուն։
- «Կենսագրական Բառարան», Գառնիկ Ստեփանեան, Գ. Հատոր, Երեւան, 1990:
Կատեգորիա:Հայ գրականութիւն
Կատեգորիա:Հայ բանասէրներ
Կատեգորիա:Հայ հասարակական գործիչներ
Կատեգորիա:1880 ծնունդներ (արւմտ․)
Կատեգորիա:1960 մահեր
Կատեգորիա:Հայ մշակութային գործիչներ (արւմտ․)
Կատեգորիա:Կոստանդնուպոլիս ծնածներ
Կատեգորիա:Փարիզ մահացածներ
- ↑ 1,0 1,1 Հայկական սովետական հանրագիտարան — Երևան: 1981. — հատոր 7. — է. 469.