«Վաչէ Տաղլեան» խմբագրումներու միջեւ տարբերութիւն
→Ծանօթագրութիւններ: կատեգորիայի հեռացում |
|||
Տող 48. | Տող 48. | ||
[[Կատեգորիա:8 Հոկտեմբերի ծնածներ]] |
[[Կատեգորիա:8 Հոկտեմբերի ծնածներ]] |
||
[[Կատեգորիա:Պէյրութ ծնածներ]] |
[[Կատեգորիա:Պէյրութ ծնածներ]] |
||
[[Կատեգորիա:1983 մահեր |
[[Կատեգորիա:1983 մահեր]] |
||
[[Կատեգորիա:27 Յուլիսի մահացածներ]] |
[[Կատեգորիա:27 Յուլիսի մահացածներ]] |
||
[[Կատեգորիա:Լիզպոն մահացածներ]] |
[[Կատեգորիա:Լիզպոն մահացածներ]] |
19:07, 8 Մայիս 2019-ի տարբերակ
Վաչէ Տաղլեան | |
---|---|
| |
Ծնած է | 8 Հոկտեմբեր 1964 |
Ծննդավայր | Պէյրութ, (Լիբանան) |
Մահացած է | 27 Յուլիս 1983 |
Մահուան վայր | Լիզպոն, Փորթուկալ |
Քաղաքացիութիւն | Լիբանանահայ |
Վաչէ Տաղլեան (8 Հոկտեմբեր 1964, Պէյրութ (Լիբանան) - 27 Յուլիս 1983, Լիզպոն, (Փորթուկալ)), Լիզպոնի գործողութիւնը իրականացող հինգ երիտասարդներէն մէկը:
Կենսագրութիւն
Վաչէ Տաղլեան ծնած է հայաշունչ ընտանիքի մը մէջ: Հայրը կ'ըլլայ իր առաջին դաստիարակը, ազգին սէրը եւ Հայ Դատի պայքարելու ոգին արթնցնելով Վաչէի մէջ: Ան կը յաճախէ թաղի ազգային վարժարանը, ուր աւելի եւս կը թրծուի ազգային նկարագիրը անոր մէջ:
Նախակրթութիւնը աւարտելէ ետք, կը մտնէ արհեստի ասպարէզը եւ կը դառնայ ինքնաշարժ նորոգող: Տակաւին պատանի, արդէն իսկ ծայր կ'առնէ Լիբանանի քաղաքացիական պատերազմը: Պատերազմի ընթացքին, Վաչէն իր կարգին կ'ուզէ տէր կանգնիլ հայկական թաղերու պաշտպանութեան գործին, սակայն սկիզբը կը մերժուի, տարիքը փոքր ըլլալուն համար։ Կարճ ժամանակ անց, ան կը մասնակցի պահակութեան գործին:
Հայութեան ծառայելու իր բաղձանքը, որ պատանի տարիքին կը դրսեւորուէր պահակութեան ճամբով, գոհացում չի տար անոր եւ գաղափարական կազմաւորման ճամբով կ'ուզէ անցնիլ ուղղակի գործօն պայքարի: Ոչ ոք կը մտածէր Վաչէին խօսքերուն մասին եւ ոչ ոք կ'անդրադառնար անոր ըսածներուն լրջութեան: Ան ըսած է. «Ես բնական մահով պիտի չմեռնիմ, զոհը պիտի չըլլամ ճակատագրի խաղերուն: Ես Հայ Դատի զինուոր եմ. Կեանքս պիտի զոհեմ այդ ճամբուն վրայ:»
Բոլոր ընկերներն ալ Վաչէին մէջ կը տեսնէին զուարթ, կատակասէր, խանդավառութիւն ստեղծող տղան, որ միշտ հաճելի մթնոլորտ կը ստեղծէր իր շուրջ:
Արձակուրդի երթալու պատրուակով, ան տունէն կը մեկնի 18 Յուլիսին, ըսելով թէ 15 օր կ'ուզէ Յունաստան անցընել[1]: Վաչէ Տաղլեան կը մասնակցի Լիզպոնի գործողութեան[2] ու կը զոհուի յանուն Հայ Դատի միջազգայնացման աշխատանքին համար իր ընկերներուն հետ, 27 Յուլիս 1983 թուականին:
Ծանօթագրութիւններ
- ↑ Լիզպոնի Հինգ Հերոսներու Նահատակութեան 30րդ Տարեդարձին Առիթով
- ↑ Հ.Յ.Դ Լ.Ե.Մ. 1973-2010 գիրք
Կատեգորիա:1964 ծնունդներ
Կատեգորիա:8 Հոկտեմբերի ծնածներ
Կատեգորիա:Պէյրութ ծնածներ
Կատեգորիա:1983 մահեր
Կատեգորիա:27 Յուլիսի մահացածներ
Կատեգորիա:Լիզպոն մահացածներ
Կատեգորիա:Հայ մարտիկներ (արւմտ․)