«Գէորգ Սարաֆեան» խմբագրումներու միջեւ տարբերութիւն
→Աղբիւրներ: կատեգորիայի հեռացում |
|||
Տող 60. | Տող 60. | ||
[[Կատեգորիա:1911 ծնունդներ]] |
[[Կատեգորիա:1911 ծնունդներ]] |
||
[[Կատեգորիա:Ուրֆա ծնածներ]] |
[[Կատեգորիա:Ուրֆա ծնածներ]] |
||
[[Կատեգորիա:2002 մահեր |
[[Կատեգորիա:2002 մահեր]] |
||
[[Կատեգորիա:18 Յունիսի մահացածներ]] |
[[Կատեգորիա:18 Յունիսի մահացածներ]] |
||
[[Կատեգորիա:Հանրային գործիչներ (արւմտ․)]] |
[[Կատեգորիա:Հանրային գործիչներ (արւմտ․)]] |
18:41, 8 Մայիս 2019-ի տարբերակ
Գէորգ Սարաֆեան | |
---|---|
Ծնած է | 1911 |
Ծննդավայր | Ուրֆա |
Մահացած է | 18 Յունիս 2002 |
Գէորգ Սարաֆեան (1911 - 18 Յունիս 2002), արժանթինահայ թարգմանիչ եւ հանրային գործիչ:
Կենսագրութիւն
Ծնած էր Ուրֆա 1911-ին: Մեծ եղեռնէն մազապուրծ իր ընտանիքին բեկորներուն հետ վերադարձած էր իր ծննդավայրը 1918-ին, ուր ստացած էր իր նախնական ուսումը: Կիլիկիոյ պարպումէն ետք Սարաֆեան ընտանիքը ապաստանած է Սուրիա. ուր ան իր ուսումը շարունակած է Հալէպի Հայկազեան վարժարանը: Շրջանաւարտ եղած է 1925-ին: Իսկ երկու տարի ետք հաստատուած է Պուէնոս Այրես իր եղբօր ու մօր հետ:
1932-ին խումբ մը ընկերներու հետ. Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ հոգաբարձութեան ծիրէն ներս հիմնած է առաջին Մշակութային Յանձնախումբը. որ 1936-ին եւ աւելի քան տասնամեակի մը ընթացքին ձայնասփռած է հայկական առաջին ռատիօժամը:
Սարաֆեան աւելի ուշ հոգաբարձութեան ատենադպիր եւ փոխ ատենապետ եղած է, գլխաւորած Կրթական եւ Համազգային Տօնակատարութեանց Յանձնախումբերը: Քանի մը առիթներով եղած է ՀՄԸՄ-ի Պուենոս Այրես մասնաճիւղի ատենապետ:
Շքանշաններ
1960-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգէն Ա. զինք պատուած է Ս. Գրիգոր Լուսաւորիչի շքանշանով, իսկ 1976-ին Երուսաղէմի Պատրիարք Եղիշէ Արք. Տէրտէրեան յանձնած է Ս.Գերեզմանի շքանշանը:
Սարաֆեանի բարերարութեամբ 1999-ին շինուած է Հայաստանի Նոր Եդեսիա քաղաքի Ս. Աստուածածին եկեղեցին:
Աշխատութիւններ
1940ականներէն . Սարաֆեան թէ հայերէն եւ թէ ֆրանսերէնէ կատարած սպաներէն թարգմանութիւններով սկսած է աշխատակցիլ Արժանթինի հայ մամուլին: Ուսումնասիրական հատորներու շարքին, ան ֆրանսերէնէ թարգմանած է Հրանտ Թորոսեանի Հայ Գրականութեան Պատմութիւն (1959), նոյն հեղինակէն Հայաստան եւ Հայկական Հարցը (1965) Բ. ընդլայնուած հրատ.՝(1985) Գ. ընդլայնուած հրատ.՝ (1995) եւ Մաղաքիա Արք. Օրմանեանի Հայոց Եկեղեցին (1994):
Սարաֆեան հրատարակած է սպաներէնով չորս ծաղկաքաղ իր ընտրութեամբ ու թարգմանութեանբ - Հայաստան՝ իր Բանաստեղծներուն Ընդմէջէն (1983):
Ան գրած է նաեւ իր կենսագրութիւնը Սպաներէնով որ լոյս տեսած է Եփրատէն մինչեւ Ռիօ Տէ Լա Փլաթա խորագրով (1998) եւ վերջերս հայերէն թարգմանութեամբ հրատարակուած է Երեւանի մէջ:
Աղբիւրներ
Հայկազեան Հայագիտական Հանդէս, հատոր ԻԲ, Պէյրութ, 2002, Էջ 390:
Կատեգորիա:1911 ծնունդներ
Կատեգորիա:Ուրֆա ծնածներ
Կատեգորիա:2002 մահեր
Կատեգորիա:18 Յունիսի մահացածներ
Կատեգորիա:Հանրային գործիչներ (արւմտ․)
Կատեգորիա:Հայ թարգմանիչներ (արւմտ․)