«Յարութիւն Աճէմեան» խմբագրումներու միջեւ տարբերութիւն
Չ 7 տարբերակ: Importing from hy.wikipedia.org |
Beko (քննարկել | Ներդրումներ) |
||
Տող 1. | Տող 1. | ||
{{ԱՀ}} |
|||
{{Արևելահայերեն|Հարություն (Արիել) Աճեմյան}} |
{{Արևելահայերեն|Հարություն (Արիել) Աճեմյան}} |
||
{{Տեղեկաքարտ Անձ |
{{Տեղեկաքարտ Անձ |
||
| անուն ազգանուն = |
| անուն ազգանուն = |
||
| բնագիր ԱԱՀ = |
| բնագիր ԱԱՀ = |
13:26, 24 Ապրիլ 2019-ի տարբերակ
Ծնած է | 18 Դեկտեմբեր 1905 |
---|---|
Ծննդավայր | Պրուսա (Թուրքիա |
Մահացած է | 28 Նոյեմբեր 1963 |
Մահուան վայր | Նիւ Եորք, Նիւ Եորք, Ամերիկայի Միացեալ Նահանգներ[1][2] |
Քաղաքացիութիւն | Իտալիա |
Ազգութիւն | Հայ |
Ուսումնավայր |
Մուրատ-Ռափայէլեան Վարժարան[1] Վենետիկի Գեղարուեստի Ակադեմիա[1] |
Տեսակ | դիմապատկեր |
Մասնագիտութիւն | Նկարիչ եւ ձեռագիրներու նկարազարդող |
Ծնողներ | Հայր՝ Ստեփան Գալֆայեան |
Յարութիւն (Արիէլ) Ստեփան Աճէմեան (անգլերէն՝ Ariel Pascale Agemian, 18 Դեկտեմբեր 1905, Պրուսա (Թուրքիա) - 28 Նոյեմբեր 1963, Նիւ Եորք), նկարիչ:
Ճարտարապետ, քանդակագործ Ստեփան Գալֆայեանի զաւակն է։
Կենսագրութիւն
Ծնած է Պրուսա (Թուրքիա)։ Ութը տարեկանին կ'ուղարկուի Վենետիկ, ուր Մխիթարեան միաբանութեան մէջ կը ստանայ նախնական կրթութիւնը։ Զինադադարի (1919) յաջորդ երեք տարիներուն, Վենետիկի Մ. Ռափայէլեան վարժարանին կ'աշակերտէ եւ այդ շրջանին է որ, ցոյց տուած ըլլալով անսովոր կարողութիւն եւ ձիրքեր գծագրութեան-նկարչութեան. Արժանացած է վարժարանին վարչութեան գնահատանքին, որուն առաջարկութեան վրայ Մխիթարեան Ուխտի վարչութիւնն ալ քաջալերած է տաղանդաւոր պատանին եւ յատուկ թռչակով զինք դրած է Վենետկոյ Արուեստի Բարձրագոյն հաստատութեան մէջ: Քսանըմէկ տարեկանին 1926-ին աւարտած է Ակադեմիի ընթացքը «Maestro d’Arte»ի վկայականով եւ ոսկի մետալով շրջանաւարտ, եւ երկու տարի վերջ 1928-ին պետական փայլուն քննութիւնէ մը վերջ՝ հռչակուած է ուսուցչապետ նկարչութեան՝ Իտալիոյ պետական դասախօսի իրաւունքով:
Ստեղծագործական կեանք
Աճեմեան ստեղծած է ազգային թեմաներով պատկերներ, բնանկարներ, դիմանկարներ, հոգեւոր ու աշխարհիկ թեմաներով որմնանկարներ՝ Ֆրանսայի, Ամերիկայի Միացեալ Նահանգներու հայկական եւ օտար եկեղեցիներու ու վարժարաններու համար։ Պատկերազարդած է գիրքեր․
- «Շարական»
- «Ջարդը»
- «Հայկական Պանթէոն»
- «Ազգային դաստիարակություն»
- «Հայաստանի փառքը»
Ունի դիմանկարներ՝ «Կանացի դիմանկարը» և «Հայ մամիկը»[2] (երկուսն էլ՝ 1938) պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում։ Պատկերազարդել է գրքեր։ Մահացել է նոյեմբերի 28-ին, Նյու Յորքում։
Աղբիւրներ
- Հայ Հանրագիտակ, Գիրք Բ., Թիւ 2, Հ. Մկրտիչ Վրդ. Պոտուրեան, 1938, էջ 115։
Կատեգորիա:1905 ծնունդներ (արւմտ․)
Կատեգորիա:18 Դեկտեմբերի ծնածներ
Կատեգորիա:Պրուսա ծնածներ
Կատեգորիա:1963 մահեր (արւմտ․)
Կատեգորիա:28 Նոյեմբերի մահացածներ
Կատեգորիա:Նիւ Եորք մահացածներ
Կատեգորիա:Հայ նկարիչներ (արւմտ․)
- ↑ 1,0 1,1 1,2 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ Հայկական համառոտ հանրագիտարան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.