«Եություպ» խմբագրումներու միջեւ տարբերութիւն

Չ 8 տարբերակ: Importing from hy.wikipedia.org
Չ Werldwayd տեղափոխեց էջը «Յություբ (արեւմտահայերէն)»-էն «Եություպ»
(Տարբերութիւն չկայ)

21:26, 15 Ապրիլ 2019-ի տարբերակ

Կաղապար:ԱՀ

ՅուԹյուբի շտաբը Սան Բրունոյի մէջ։

YouTube (կը կարդացուի՝ ՅուԹյուբ, «you» — դու/դուք և «tube» — խողովակ, ալիք), վիդեո-նախագծային կայք համացանցի մէջ, որու մասնակիցները և այցելուները կարող են վերբեռնել, դիտել տեսանիւթեր և բաժնել տեսանիւթեր դրանցով։ ՅուԹյուբի գրասենեակը կը գտնվուի Սան Բրունոյի մէջ և ստեղծուած է 2005 թուական փետրուարին։ Վեբ կայքը տեսանիւթերը ցոյց տալու համար կ'օգտագործէ Adobe Flash դեքնոլոժիան։ 2006 թուական նոյեմբեր 13-ին ՅուԹյուբը 1,6 միլիար ԱՄՆ տոլարով գնուած է կուկըլի կողմէ։

Չգրանցուած այցելուները (ոչ մասնակիցները) կարող են դիտել կայքի տեսահոլովակներու մեծ մասը։ Արձանագրուած մասնակիցները կարող են շատ աւելի մեծ քանակի տեսանիւթեր դիտել, այդ թուին՝ 18 տարեկան և բարձր տարիքի համար թոյլատրելի տեսանիւթեր։ Փորնոգրաֆիական կամ մերկ տեսարաններ պարունակող տեսանիւթեր դնել ՅուԹյուբի մէջ արգիլուած է։

Ըստ 2006 թուականի Յուլիսի վիճակագրական տուեալներու՝ օրական դիտուած է 100 միլիոն տեսանիւթ, և վերբեռնուած է՝ 65.000։

2009 թուականի Հոկտեմբեր 9-ին դրութեամբ օրական դիտուած է 1 միլիար ՅուԹյուբի տեսանիւթեր։

2008 թուականի Փետրուարին ՅուԹյուբ ունեցած է 2.750.000 արձանագրուած մասնակից և ընդհանուր առմամբ 73.100.000 անուն տեսանիւթ։ Յարկաւոր կ'ըլլայ աւելի քան 1000 տարի, որպէսզի հնարաւոր լըլլայ դիտելու ՅուԹյուբի բոլոր հոլովակները։

Արտաքին յղումներ