«ՆԱՍԱ» խմբագրումներու միջեւ տարբերութիւն
Չ 11 տարբերակ: Importing from hy.wikipedia.org |
Չ Werldwayd տեղափոխեց էջը «ՆԱՍԱ (արեւմտահայերէն)»-էն «ՆԱՍԱ» |
(Տարբերութիւն չկայ)
|
05:56, 11 Ապրիլ 2019-ի տարբերակ
ՆԱՍԱ | |
---|---|
Կարգախօսը | «Ի շահ բոլորին» (For the Benefit of All) |
Գործունէութիւնը | տիեզերական հետազոտութիւններ |
Ստեղծման ամսաթիվը | 29 Յուլիս, 1958 թ. |
Իրավանախորդը | Օդագնացութեան Ազգային խորհրդատվական կոմիտէ (3 Մարտ, 1915 թ.) |
կ'ենթարկուի | ԱՄՆ փոխ-նախագահ ԱՄՆ կառավարութիւն |
Գլխաւոր գրասենեակ | United States Ուաշինկդոն (Գուլոմպիա) |
Ղեկավարը | Չարլզ Պոլտեն (Charles F. Bolden, Jr.) |
Ծրագիրները | Մերքուրի Ճեմինի Աբոլլօ |
Օդագնացութեան եւ տիեզերական տարածութեան հետազոտութիւններու ազգային վարչութիւն է (անգլ. National Aeronautics and Space Administration, կրճատ՝ NASA), որ կը պատկանի ԱՄՆ-ի կառավարութեան, որ կ'ենթարկուի անմիջականօրէն ԱՄՆ-ի փոխնախագահին եւ 100 տոկոսով կը ֆինանսաւորուի ԱՄՆ-ի պետական պիւտճէյէն։ Պատասխանատու է երկրին քաղաքացիական տիեզերական ծրագիրներու համար։ Ունի ստորաբաժանումներ եւ բազմաթիւ աստղադիտակներ։
Իրականացած Ծրագիրները
Մերքուրի (տիեզերանաւ)(1959-63 թթ.)
«Մերքուրի» | |
---|---|
Անձնակազմ | 1 մարդ |
Զանգուած | 1355 Քմ |
Երկարութիւն | 4,04 մ |
Մեծագոյն տրամագիծ | 1,89 մ |
Բնակելի ծաւալ | 1,7 մ³ |
Թռիչքի տեւողութիւն | 1 օր |
ԱՄՆ-ի առաջին տիեզերագնացութեան թռիչքի ծրագիրրն է։
Ճեմինի (տիեզերանաւ) (1961-66 թթ.)
«Ջեմինի» | |
---|---|
Անձնակազմ | 2 մարդ |
Զանգված | 3851 Քմ |
Երկարութիւն | 5.67 մ |
Արաւելագոյն տրամագիծ | 3.05 մ |
Բնակելի ծաւալ | 2.55 м3 |
Թռիչքի տեւողութիւն | 14 օր |
«Ճեմինի»ի շարքին տիեզերանաւերը «Մերկուրի»ի շարունակութիւնն էին, սակայն ունէին աւելի մեծ հնարաւորութիւններ զգալիօրէն։ Այս ծրագիրի ընթացքին, առաջին անգամ պատմութեան մէջ կատարուեցաւ սարքերու կցումը։
Աբոլլօ (տիեզերանաւ) (1961-72 թթ.)
Աբոլլոյի ծրագիրը տեղի կ'ունենայ 1961 թուականին, լուսնի վրայ մարդու առաջին վայրէջքը իրականացնելու համար եւ կ՛աւարտի 1975 թուականին։ Նախագահ՝ Ճօն Քենետին այս նպատակը նշեց 1961, Սեպտեմբեր 12-ին, իր ելոյթին ընթացքին, որ իրականացուեցաւ 1969, Յուլիս 20-ին, Աբոլլօ-11-ի առաքելութեան ժամանակ Նիլ Արմսդրոնկի եւ Պազ Օլդրինին վայրէջքով։
Աղբիւրներ
- Aeronautics, Cave of The Winds, The Remarkable History of the Langley Full Scale Wind Tunnel, Joseph R. Chambers