«Շահան Ռ. Պէրպէրեան» խմբագրումներու միջեւ տարբերութիւն
Չ 17 տարբերակ: Importing from hy.wikipedia.org |
Beko (քննարկել | Ներդրումներ) →Ծանօթագրութիուններ: կատեգորիայի հեռացում using AWB |
||
Տող 95. | Տող 95. | ||
== Ծանօթագրութիուններ == |
== Ծանօթագրութիուններ == |
||
{{Ծնթ․ցանկ}} |
|||
{{ծանցանկ}} |
|||
== Գրականութիուն == |
== Գրականութիուն == |
||
* Տէր Խաչատուրեան, Ա։ Շահան Ռ. Պէրպէրեան (1891–1956)։ Beirut, 1969 |
* Տէր Խաչատուրեան, Ա։ Շահան Ռ. Պէրպէրեան (1891–1956)։ Beirut, 1969 |
21:16, 10 Ապրիլ 2019-ի տարբերակ
Կաղապար:Տեղեկաքարտ Անձ (արեւմտահայերէն) Շահան Պէրպէրեան (1 Յունուար, 1891 - 9 Նոյեմբեր, 1956), հայ փիլիսոփայ, երաժիշտ, մանկավարժ, հոգեբան, գեղագէտ եւ գրող։
Կենսագրութիւն
Պէրպէրեան ծնած է Կոստանդնուպոլիս, ներկայիս Թուրքիոյ մէջ։ Քանի մը տարի անց ան իր ծնողներուն՝ Ռեթէոսի[1] եւ Զարուհիի, ինչպէս նաեւ իր մեծ եղբօր՝ Օննիկի հետ, փոխադրուած է Ժընեւ, Զուիցերիա, ազատելու համար Սուլթան Ապտուլ Համիտի դաժանութիւններէ, 1894-էն մինչեւ 1896:
Վերադառնալով Կոստանդնուպոլիս, ընդունուած է Պէրպէրեան դպրոց, որ հիմնած էր Քատըքեոյի մէջ[2]: Այդ ժամանակ ան սկսած է ջութակի անձնական դասեր առնել, բայց շուտով փոխած է միտքը, ատոր փոխարեն սկսելով դաշնամուր նուագել, բայց հոդ նոյնպէս չէ յաջողած։
1906-ին Պերպերեան աւարտած է դպրոցը, եւ 15 տարեկանէն սկսեալ աւանդած է գրականութիւն եւ գիտութիւն։ 1908-ին անցած է Փարիզ եւ յաճախած է Սորպոն եւ Քոլեճ Տո Ֆրանս համալսարանները ուսանելով փիլիսոփաիւթիւն եւ հոգեբանութիւն Հենրի Պերսկոնի եւ Ճորճս Թումասի հետ, ապա ընկերաբանութիւն՝ Էմիլ Տուրնhէյմի հետ։ Նոյն ժամանակ[3] Պէրպէրեան շարունակած է իր սէրը նուագի հանդէպ, յաճախելով համերգներու եւ երաժշտութեան դասեր տալով։
1911 թուականին Պէրպէրեան պարտաւոր էր վերադառնալու Կոստանդնուպոլիս, ստանձնելու համար Պէրպէրեան դպրոցի տնօրէնին պաշտօնը և չէ ըռցած շարունակել մասնագիտութիւնը։ Աւելի ուշ խորացած է հայկական մշակութային կեանքին եւ մթնոլորտին մէջ։ Այս ժամանակ ծանօթացած է Կոմիտասին եւ անոր հետ յաճախակի զրոյցներ ունեցած է արուեստի հարցերու շուրջ։
1918-ին Շահան Պէրպէրեան որոշած է տնօրինել Ուսուցիչներու Խնամակալ Յանձնաժողովը եւ մասնակցել Կեդրոնական Ուսման Խորհուրդին։ Ան յօդուածներ հրատարակած է թերերու մէջ։ 1922 թուականին Գեղամ Գաւաֆեանի, Վահան Թեքեանի[4], Յակոբ Օշականի[5] եւ Կոստան Զարեանի հետ խմբագրած է Բարձրավանք ամսաթերթը, որ կը բաղկանար արուեստի եւ գրականութեան բաժիններէ։
1921-ին ամուսնացած է Դելլի Սիրագեանի հետ և ունեցած է երկու մանչ զաւակ՝ Արտաւազդ (1923-2002) եւ Պարէտ։ Պարէտ մահացած է 20 տարեկանին ինքնաշարժի արկածով, իսկ Արտաւազդ անցած է Փարիզ եւ զբաղած է արուեստով։
Պէրպէրեանի ձեռագիրները կը գտնուին Երուսաղեմի գրադարանի մէջ։
Մահացած է Փարիզի մէջ, երբ կ'այցելէր իր զաւակը՝ Արտաւազդը, 9 Նոյեմբեր 1956-ին։
Հրատարակուած գործեր
- Բարձրացում
- Փափաք
- Պոլիս
- Քու յիշատակդ
- Իւսկիւտար
- Կ՚անձրեւէ տղաս
- Գիշերերգ
- Աստուածածնին ու խաչին
- Հրաւէր լուսնի տակ
- Դուն աղբիւրն ես
- Գարուն բացուաւ
- Հօյ Հելինէ
- Արազին
- Հովին երգը
- Զարոյի երգը
- Կարօտի երգ
- Ես ունէի
- Ամպի փէշով
- Ձմեռն անցաւ
- Լուսաւորչի կանթեղը
- Հասուն արտ
- Գիւղիս ճամբան
- Գիշերն անուշ է
- Սէրով, սէրով
- Ահաւասիկ
- Թող դէմքդ տժգունի
- Հսկում
- Երգ երջանկութեան
- Անձրեւին հետ
- Իրիկունն իջաւ
- Ձեռագիր
- Վարդանանց քայլերգ
- Ովսաննա
- Ալէլուիա
- Այսօր տօն է
- Ետեւէս եկուր
- Մի՛ մերձենար յիս
- Անառակը
- Եկուր վիշտ
- Օրերն անդարձ
- Իղձ
- Ջուրին վրայ
Ծանօթագրութիուններ
- ↑ Ռեթէոս Պէրպէրեան
- ↑ Սահակ Վարդապետ Երաժիշտը։ Հասկ, Antilias, 1956, pp 458-9.
- ↑ Գ. Վ. [Գարեգին Վարդապետ]։ Շահան Պէրպէրեան (1891-1956). Հասկ։ Antelias, 1956, pp 455-8.
- ↑ Seven Songs from Vahan Tekeyan - Music by Schahan Berberian. New York, St. Vartan Press, 1981. ISBN 0-934728-05-4
- ↑ http://www.littlearmenia.com/html/history/detail.asp?id=212
Գրականութիուն
- Տէր Խաչատուրեան, Ա։ Շահան Ռ. Պէրպէրեան (1891–1956)։ Beirut, 1969