Սանտրօ Պոթչելի

Կաղապար:Արեւելահայերէն

Սանտրոյ Պոթչելի կամ Ալեսսանտրոյ Տի Մարիանոյ Ֆիլիփէփի (իտալ.՝ Sandro Botticelli կամ Alessandro di Mariano Filipepi, 1 Մարտ, 1445, Ֆլորենցիա-17 Մարտ, 1510, Ֆլորենցիա)՝ վաղ վերածնունդի իտալացի գեղանկարիչ եւ գրաֆիկ:

Կենսագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Պոթչելիի կեանքին մասին առաջին վկայութիւնները կը հանդիպին Ճորճոյ Վազարիի 1550 թուականի կենսագրութիւններու հաւաքածոյին մէջ: Ծննդեան ճիշդ տարեթիւը յայտնի չէ. Պոթչելին ծնած է 1444-1445 միջեւ[1][2] Ֆլորենցիայի Օգնիսանտի թաղամասին մէջ: Հայրը տակառագործ էր: Պոթչելիին կեղծանունը առաջին անգամ իր տղուն անցած է իր աւագ եղբոր Ճովանէն, որ այդ մականունը ստացած է գէր ըլլալուն պատճառով: Այդ անունը ծագում է իտալերեն botticello-ից, որ թարգմանաբար նշանակում է «փոքրիկ տակառ»: Պոթչելին չորս հինգ եղբայրներէն ամենակրտսերն էր: Պոթչելիի ընտանիքը կ'ապրի համեստ, բայց ոչ աղքատ, քանի որ հայրը հմուտ արհեստաւոր էր: Տասնհինգ տարեկանին Պոթչելին աշխատանքի կ'անցնի Ֆրայ Ֆիլիպպոյ Լիպպիի արուեստանոցին մէջ, որը ճանչուած վարպետ էր Ֆլորենցիոյ մէջ: Այնտեղ Պոթչելին կ'աշխատի Անտօնիոյ դել Պոլաիուոլոյյի եւ Անդրէայ դել Վերոչիոյյի հետ: Այդ շրջանին ան կ'ուսանի փորագրութիւն, որ մեծապէս կ'ազդէ անոր նկարչութեան ոճի եւ ուղղուածութեան վրայ: 1470-ին Պոթչելին կը բանայ իր սեփական արուեստանոցը եւ կ'ստանայ առաջին հասարակական պատուերը:

Պատկերասրահ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Աղբիւրներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. Barbara Deimling (directeur de la Syracuse University ՈՅ Florence), Sandro Botticelli, 1444/45-1510, Taschen, 2000, 3 8228 5992 3
  2. L'annռe commenջant ՈՅ Florence dans cette pռriode en mars.

Գրականութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Սեյրանուհի Գեղամեան - «փոքրիկ պատմութիւններ մեծ արուեստագէտների մասինէ: Երեւան, «գրաբերէ հրատարակչութիւն, 2007 թուական

Կ'ատեգորիայ:Իտալացի նկարիչներ Կ'ատեգորիայ:Վերածննդի նկարիչներ Կ'ատեգորիայ:Ստեղծագործական կ'եղծանուննէր