Ռոպին Թիք

Ռոպին Թիք

Ռոպին Թիք (անգլերէն՝ Robin Thicke, ծնած է՝ 10 Մարտ 1977, Քալիֆորնիա, Լոս Անճելըս), ամերիկա-գանատացի երգիչ-երգահան, երաժշտական արտադրող եւ դերասան։ Իր երաժշտական ճամբուն ընթացքին թողարկած է 7 արուեստանոցի ալպոմ, որոնք հիմնականին R&B ոճով են։ Ռոպին Թիքը համագործակցած է շարք մը յայտնի աստղերու հետ, որոնցմէ են՝ Քրիստինա Ագիլերա, Նիքի Մինաժ, Աշեր, Ճենիֆեր Հադսոն եւ այլք։

Վաղ Կեանք[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ռոպին Թիքը ծնած է 10 Մարտ 1977-ին Քալիֆորնիայի մէջ, Լոս Անճելես: Ան մեծացած է Վանկուվերի մէջ, Անգլիակա Կոլումբիա: Անոր մայրը՝ Գլորիա Լորինգը, մասնագիտութեամբ դերասանուհի-երգչուհի է, հայրը՝ Ալան Թիքը, դերասան է։ Անոր ծնողները բաժնուած են երբ ան 7 տարեկան էր։[1] Ռոպին ունի աւագ եղբայր՝ Բրենանը, որ աշխատած է որպէս հնչիւնաւորող 1980-ններուն։ Ռոպին ունի Գանատայի եւ Միացեալ Նահանգներու երկքաղաքացիութիւն։[2]

Ընթացք[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

2013 «Blurred Lines» եւ «Paula»[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ռոպին Թիքը դեկտեմբեր 2013-ին

26 Մարտ 2013-ին, Ռոպին թողարկեց իր «Blurred Lines» կոչուող երգը Ֆարել Վիլեամսի եւ T.I.-ի հետ համատեղ։ Երգի տեսահոլովակը մէկ օրուան մէջ հաւաքեց աւելի քան 1 միլիոն դիտում անոր Vevo-ի էջին վրայ։ «Blurred Lines» երգի թողարկումէն ամիսներ ետք՝ 12 յուլիս-ին, համանուն ալպոմը թողարկուեցաւ։ «Blurred Lines» ալպոմը որ անոր թիւով վեցերորդ ալպոմը դարձաւ, գլխաւորեց Billboard 200 հիթ շքերթը եւ առաջին շաբաթուան ընթացքին, 177,000 օրինակի վաճառք ունեցաւ։[3][4]

25 Օգոստոս-ին MTV երաժշտական տեսահոլովակի մրցանակաբաշխութիւն 2013-ին ան իր «Blurred Lines» երգը կատարեց Մայլի Սայրուսի հետ։ Անոնց կատարումը բաւական քննադատութիւններու արժանացաւ բեմին վրայ արհեստական սեռական գործողութիւններ ցոյց տալու պատճառով։[5]

26 Յունուար 2014-ին Գրեմմիի ամենամեայ 56-րդ մրցանակաբաշխութեան ընթացքին, Ռոպինի «Blurred Lines» ալպոմը առաջադրուեցաւ «Լաւագոյն փոփ վոքալ ալպոմ» անուանակարգի, իսկ «Blurred Lines» երգը առաջադրուեցաւ «Տարուայ ձայնագրութիւն» եւ «Դուետի/խումբի լաւագոյն փոփ կատարում» անուանակարգերուն մէջ։

11 Յուլիս 2014-ին ան իր «Paula» անուանումը կրող թիւով եօթներորդ արուեստանոցական ալպոմը թողարկեց։

Անձնական Կեանք[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

2005-ին Ռոպին ամուսնացած է դերասանուհի Փոլա Պեթոնի հետ։ Անոնց որդին ծնած է 6 ապրիլ 2010-ին։[6] Փետրուար 2014-ին, Ռոպինը եւ Փոլան կ՛ամուսնալուծուին։[7]

Սկավառակագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Արուեստանոցի ալպոմներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Անուանում Ալպոմի մանրամասներ
«A Beautiful World»
  • Թողարկուած։15 Ապրիլ, 2003
  • Պիտակ։ NuAmerica, Interscope Records
  • Ձեւեր։ CD, թուային ներբեռնում
«The Evolution of Robin Thicke»
  • Թողարկուած։3 Հոկտեմբեր, 2006
  • Պիտակ։ Star Trak Entertainment, Interscope Records
  • Ձեւեր։ CD, LP, թուային ներբեռնում
«Something Else»
  • Թողարկուած։3 Սեպտեմբեր, 2008
  • Պիտակ։ Star Trak Entertainment, Interscope Records
  • Ձեւեր։ CD, LP, թվային ներբեռնում
«Sex Therapy: The Session»
  • Թողարկուած։15 Դեկտեմբեր, 2009
  • Պիտակ։ Star Trak Entertainment, Interscope Records
  • Ձեւեր։ CD, թուային ներբեռնում
«Love After War»
  • Թողարկուած։6 Դեկտեմբեր, 2011
  • Պիտակ։ Star Trak Entertainment, Geffen Records
  • Ձեւեր։ CD, թուային ներբեռնում
«Blurred Lines»
  • Թողարկուած։30 յուլիս, 2013
  • Պիտակ։ Star Trak Entertainment, Interscope Records
  • Ձեւեր։ CD, թուային ներբեռնում
«Paula»
  • Թողարկուած։1 Յուլիս, 2014
  • Պիտակ։ Star Trak Entertainment, Interscope Records
  • ձեւեր։ CD, թուային ներբեռնում

Բաժիններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Սեփական բաժիններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

անունուն Տարի Ալբոմ
«When I Get You Alone» 2003 «A Beautiful World»
«Brand New Jones»
«Wanna Love You Girl»
(Ֆարել Վիլեամսի հետ)
2005 «The Evolution of Robin Thicke»
«Lost Without U» 2007
«Can U Believe»
«Got 2 Be Down»
(Ֆեյտ Էվանսի հետ)
«Magic» 2008 «Something Else»
«The Sweetest Love»
«Dreamworld» 2009
«Sex Therapy» «Sex Therapy: The Session»
«Rollacoasta»
(Էստելի հետ)
2010
«It's in the Mornin»
(Սնուփ Տոկի հետ)
«Shakin' It 4 Daddy»
(Նիքի Մինաժի հետ)
2011
«Love After War» «Love After War»
«Pretty Lil' Heart»
(Լիլ Ուէյնի հետ)
«All Tied Up» 2012
«Exhale (Shoop Shoop)» Ոչ-ալպոմային բաժին
«Blurred Lines»
(T.I.-ի եւ Ֆարել Վիլեամսի հետ)
2013 «Blurred Lines»
«For the Rest of My Life»
«Give It 2 U»
(Կենդրիկ Լամարի հետ)
«Feel Good»
«Get Her Back» 2014 «Paula»
«Morning Sun» 2015 Անյայտ
«Back Together»
(Նիքի Մինաժի հետ)

Մասնակցութիւնը ուրիշներու սինգլներում[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

անունուն Տարի Ալբոմ
«Shooter»
(Լիլ Ուէյնի բաժինը)
2006 «Tha Carter II»
«Lay Back»
(Ռիք Ռոսի բաժինը)
2009 «Deeper Than Rap»
«Somebody to Love»
(Leighton Meester-ի բաժինը)
«Love Is a Drug»
«Fall Again»
(Քենի Ճիի բաժինը)
2010 «Heart and Soul»
«Calling All Hearts»
(DJ Cassidy-ի բաժինը)
2014 «Paradise Royale»
«I Don't Like It, I Love It»
(Ֆլո Ռայտայի բաժինը)
2015 «My House»

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. «Alan Thicke Biography (1947–)»։ Film Reference։ արտագրուած է՝ սեպտեմբերի 27, 2012 
  2. Patch, Nick (հոկտեմբերի 3, 2013)։ «Robin Thicke dual citizenship qualifies Blurred Lines for next year's Juno Awards»։ The Canadian Press։ արտագրուած է՝ 2013 թ․ հոկտեմբերի 10 
  3. «Hip Hop Album Sales: The Week Ending 8/4/2013»։ HipHopDX։ արտագրուած է՝ օգոստոսի 7, 2013 
  4. Caulfield Keith (2013-08-07)։ «Robin Thicke Gets First No. 1 Album On Billboard 200»։ Billboard (Prometheus Global Media)։ արտագրուած է՝ 2013 թ․ օգոստոսի 7–ին 
  5. VMAs 2013: Miley Cyrus, Robin Thicke performance draws negative reactions from fellow celebrities - NY Daily News
  6. Cruz Anne Marie (ապրիլի 7, 2010)։ «Robin Thicke and Paula Patton Welcome a Son»։ People Magazine։ արտագրուած է՝ նոյեմբերի 2, 2010 
  7. http://www.usatoday.com/story/life/people/2014/02/24/robin-thicke-paula-patton-have-split/5786273/

Արտաքին Յղումներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]