Պըրպենք

Պըրպենք
Burbank, California
Զինանշան

Երկիր Ամերիկայի Միացեալ Նահանգներ ԱՄՆ
Mayor of Burbank, California? Konstantine Anthony?[1]
Հիմնադրուած է՝ 1 Մայիս 1887 թ.
Տարածութիւն 45,041505 քմ² քմ²
ջրայինը 0,2171 տոկոս
ԲԾՄ 607 Ֆութ մ
Բնակչութիւն 107 337 մարդ (1 Ապրիլ 2020)[2]
Ժամային գօտի UTC-8?, Խաղաղօվկիանոսյան ժամային գոտի? եւ UTC-7?
Փոստային ցուցանիշ 91501–91526, 91510, 91521-0001, 91521, 91522, 91523, 91526, 91508, 91507, 91501, 91503, 91502, 91504, 91506 եւ 91505
Անուանուած է David Burbank?
Պաշտօնական կայքէջ burbankca.gov

Պըրպենք (անգլերէն՝ Burbank), քաղաք ԱՄՆ Քալիֆորնիա նահանգի Լոս Անճելըս շրջան (Քալիֆորնիա)|Լոս Անճելըս շրջան]], անուանուեր է ատամնաբոյժ, գործարար Տէյվիտ Պըրպենքի անունով։

Կը գտնուի Լոս Անճելըսէն մօտ 19 քմ հեռաւորութեան վրայ, բնակչութիւնը ըստ 2010 թ. մարդահամարի՝ 103340 մարդ[3]։

Ամենաբարձր արձանագրուած ջերմաստիճանը եղեր է (45 °C), իսկ ամենացածրը՝ −6 °C։[4]

Քաղաքին մէջ կայ մեծ հայկական համայնք. 2000-ական թթ. տուեալներով այնտեղ կը բնակէր մօտ 8000 մարդ[5]: Պըրպենքի Հայոց ցեղասպանութեան յուշարձանը Կը գտնուի Սուրբ Լէոն տաճարի տարածքին։

Պըրպենքի մէջ տեղակայուած են շարք մը նշանաւոր ընկերութիւններու գլխաւոր գրասենեակներ, մասնաւորապէս Ուորլտ Տիզնի ընկերութիւն, Warner Bros., Viacom, Cartoon Network, NBC, American Broadcasting Company, Nickelodeon, Warner Music Group, Yahoo! եւ այլն։

2013 թ. տուեալներով մեծ ընկերութիւններու մէջ աշխատակիցներու քանակը այսպիսին է[6]։

գործատու աշխատողներու քանակ
1 The Walt Disney Company 7900
2 Warner Bros. Entertainment 7400
3 Providence St. Joseph's Hospital 3000
4 Bob Hope Airport 2400
5 ABC Inc 2300
6 Burbank Unified School District 1900
7 City of Burbank 1500
8 Foto-Kem Industries 1100
9 Yahoo! 500
10 Crane/Hydro Air Company 500

Քոյր քաղաքներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

28 Հոկտեմբեր 2014-ին բարեկամ քաղաք դարձած է Արցախի Հանրապետութեան Հատրութ քաղաքը[7][8]

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Արտաքին յղումներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]