Յակոբ Մանանդեան

Յակոբ Մանանդեան
Ծնած է 10 (22) Նոյեմբեր 1873[1][2]
Ծննդավայր Ախալցխա, Թիֆլիսի նահանգ, Կովկասի Փոխարքայութիւն, Ռուսական Կայսրութիւն[3][1][2]
Մահացած է 4 Փետրուար 1952(1952-02-04)[3][1][2] (78 տարեկանին)
Մահուան վայր Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն[3][1][2]
Քաղաքացիութիւն  Ռուսական Կայսրութիւն
 Խորհրդային Միութիւն
Ազգութիւն Հայ[1]
Մայրենի լեզու հայերէն
Ուսումնավայր Թիֆլիսի Գիմնազիոն[1]
Ենայի Համալսարան[1]
Լայփցիկի Համալսարան[1]
Սթրասպուրկի Համալսարան
Ս. Փեթերսպուրկ Համալսարանի Արեւելագիտութեան Բաժանմունք
Q117818995?[1]
Կոչում փրոֆեսոր[1] եւ ակադեմիկոս
Մասնագիտութիւն պատմաբան, բանասէր, աղբյուրագետ
Աշխատավայր Գէորգեան Հոգեւոր Ճեմարան[1]
Թիֆլիսի Գիմնազիոն[1]
Թիֆլիսի 2-րդ գիմնազիա?[1]
Ներսիսեան դպրոց[1]
Պաքուի Պետական Համալսարանի Աշխարհագրութեան Բաժանմունք
Բաքվի առևտրական ուսումնարան?[1]
Երեւանի Պետական Համալսարան[2]
Անդամութիւն Խորհրդային Միութեան Գիտութիւններու Ակադեմիա[2] եւ Հայաստանի Գիտութիւններու Ազգային Ակադեմիա[2]

Յակոբ Համազասպի Մանանդեան (10 (22) Նոյեմբեր 1873[1][2], Ախալցխա, Թիֆլիսի նահանգ, Կովկասի Փոխարքայութիւն, Ռուսական Կայսրութիւն[3][1][2] - 4 Փետրուար 1952(1952-02-04)[3][1][2], Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն[3][1][2]), հայ պատմաբան, բանասէր, աղբիւրագէտ, պատմական գիտութիւններու դոկտոր (1938), փրոֆէսօր (1925), ԽՍՀՄ ԳԱ (1939) եւ ՀԽՍՀ ԳԱ (1943) ակադեմիկոս, ՀԽՍՀ գիտութեան վաստակաւոր գործիչ (1935):

Կենսագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Յակոբ Մանանդեանի կիսանդրին Կոմիտասի անուան պանթէոնին մէջ

Ծնած է Ախալցխայի մէջ։ Սկզբնական կրթութիւնը ստացած է 1880-1983 թուականներուն՝ ծննդավայրի Կարապետեան վարժարանին մէջ։ 1883-1893 թուականներուն սորված է Թիֆլիսի 1-ին գիմնազիոնէն ներս, 1893-1897 թուականներ՝ Ենայի, Լայփցիկի եւ Սթրասպուրկի համալսարաններուն մէջ եւ ստացած փիլիսոփայութեան դոկտորի աստիճան: 1898 թուականին աւարտած է Սենթ Փեթերսպուրկի Պետական Համալսարանի արեւելեան լեզուներու, իսկ 1909 թուականին՝ Թարթուի Համալսարանի իրաւաբանական բաժամունքները:

1900-1905 թուականներուն դասաւանդած է Էջմիածնի Գէորգեան Ճեմարանին մէջ, 1905-1907 թուականներուն՝ Թիֆլիսի առաջին եւ երկրորդ արական գիմնազիոններուն մէջ, 1906-1907 թուականներուն՝ Ներսիսեան Դպրոցին մէջ, 1911-1913 թուականներուն՝ Պաքուի Ժողովրդական Համալսարանին մէջ եւ 1915-1919 թուականներուն՝ առեւտրական դպրոցին մէջ։ 1919 թուականիկի Դեկտեմբերին կը հրաւիրուի ԵՊՀ եւ կը նշանակուի պատմալեզուագրական բաժամունքի դեկանի պաշտօնակատար, 1921-1922 թուականներուն՝ ռեկտոր, 1921-1923 թուականներուն՝ արեւելագիտութեան եւ պատմագրական բաժամունքներու դեկան, 1921-1925 թուականներուն՝ հայ ժողովուրդի պատմութեան ամպիոնի վարիչ, 1925-1931 թուականներուն՝ նոյն ամպիոնի փրոֆէսօր: ԵՊՀ-ի մէջ առաջինը եղած է, որ դասաւանդած է հայ ժողովուրդի հին եւ միջնադարեան պատմութիւնը: 1931 թուականին ընդհատած է մանկավարժական աշխատանքը եւ զբաղած միայն գիտական գործունէութեամբ:

Գիտական Գործունէութիւնը[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Հեղինակ է հայերէն, ռուսերէն եւ գերմաներէն աւելի քան 150 աշխատութիւններու՝ նուիրուած հայոց հին եւ միջնադարեան պատմութեան ու բանասիրութեան, պատմական աշխարհագրութեան, չափագիտութեան ու մշակոյթին: Զբաղած է յունական իմաստասիրական երկերու հայերէն թարգմանութիւններու, յունաբան դպրոցի գործունէութեան, յատկապէս Դաւիթ Անյաղթի իմաստասիրական ժառանգութեան ուսումնասիրութեամբ[4]: Այս բնագաւառին մէջ հայագիտական մնայուն արժէք է «Յունաբան Դպրոցն Եւ Անոր Զարգացման Շրջանները» (Վիեննա, 1928)[5] ուսումնասիրութիւնը: Հայ պատմագիտական միտքի մնայուն գործերէն են հին եւ միջնադարեան Հայաստանի հասարակական-տնտեսական յարաբերութիւններուն[6][7] նուիրուած «Հայաստանի Առեւտրի Եւ Քաղաքներու Մասին» (ռուսերէն, Եր., 1930, 1954, 1985), «ֆէոտալիզմը Հին Հայաստանում» (Երեւան, 1934,[8] 1981), «Կշիռները Եւ Չափերը Հնագոյն Հայ Աղբիւրներում» (Եր., 1930, 1985)[9], «Երատոսթենեսի Սթատիոմը Եւ Պարսից Ասպարէզը»[10], «Հին Հայաստանի Գլխաւոր Ճանապարհները» (Եր., 1936,[11] 1985), «Տիգրան Բ․ Եւ Հռոմը» (Եր., 1940,[12] 1972[13], 1977, ռուսերէն՝ 1943, ֆրանսերէն՝ 1963), Արմաւիրի յունարէն արձանագրութիւնները[14] եւ այլ մենագրութիւններ:

Ձեռնարկած է «Քննական Տեսութիւն Հայ Ժողովրդի Պատմութեան» բազմահատոր աշխատութեան ստեղծումը՝ նպատակ ունենալով շարադրել Հայաստանի Ք․Ա․ 6 - 16-րդ դարերու ամբողջական պատմութիւնը (հ. I-III, 1945, 1952, 1957, նաեւ՝ 1977, 1978), որ, սակայն, մնացած է անաւարտ: 1920-ին, Հրաչեայ Աճառեանի աշխատակցութեամբ, հրատարակած է 12-19-րդ դարերու հայկական վկայաբանական գրականութեան յայտնի բոլոր բնագրերը (հ. I-II), գիտական հրատարակութեան պատրաստած է հին յունական իմաստասէրներու (Նոնոս, Էլիաս, Զէնոն Ստոիկ, Արիստոտէլ եւ այլն) երկերու հայերէն թարգմանութիւններու բնագրերը:

Աշխատութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Գրականութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Յովհաննիսեան Պ., Ակադեմիկոս Յակոբ Մանանդեան: (Ծննդեան 100-ամեակի առթիւ).- «երեւանի համալսարանէ (Լրատու), 1973, N 3, էջ 32-37:
  • Յովհաննիսեան Պ., Հայաստանում ֆէօդալիզմի ծագման պրոբլեմի ուսումնասիրութիւնը ակադեմիկոս Հ.Մանանդեանի աշխատութիւններում.- ԵԳԱՅ, 1975, N 1, էջ 37-45:
  • Մանանդեան Յակոբ Համազասպի.- ՀՍՀ, հատ.7, Երեւան, 1981, էջ 212-213:
  • Յովհաննիսեան Պ., Ակադեմիկոս Հ. Մանանդեանի նամականիից.- ԼՀԳ, 1989, N 8, էջ 80-89:
  • Յովհաննիսեան Պ., Հ.Մանանդեանի նորայայտ յօդուածը բուդդայականութեան մասին.- ԲԵՀ, 1990, N 2, էջ 115-120:

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 Հայկական համառոտ հանրագիտարանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 3.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Манандян Яков Амазаспович // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  4. Հ. Մանանդեան. Մեկնութիւն ստորոգութեանցն Արիստոտէլի, Տպարան գիտութեանց ճեմարանի կայսերականի: Ս.-պետերբուրգ 1911:
  5. Եակոբ Մանանդեան. Իւնաբան դպրոցը եւ նրա զարգացման շրջանները: Քննական ուսումնասիրութիւն, Վիեննայ: Մխիթարեան տպարան, 1928 (Ազգային մատենադարան, ՃԺԹ):
  6. Հ. Մանանդեան. Նյութեր Հին Հայաստանի տնտեսական կեանքի պատմութեան, Հտ. 1, Արտատպ. ՀՍԽՀ Գիտութեան եւ արուեստի ինստիտուտի Տեղեկագրի №2-ից: Երեւան 1927:
  7. Հ. Մանանդեան. Նյութեր Հին Հայաստանի տնտեսական կեանքի պատմութեան, Հտ. 2, Արտատպ. ՀՍԽՀ Գիտութեան եւ արուեստի ինստիտուտի Տեղեկագրի №4-ից։ Երեւան 1927:
  8. Հ. Մանանդեան. Ֆէօդալիզմը Հին Հայաստանում: Հրատարակութիւն Մելքոնեան ֆոնդի: Երեւան 1934:
  9. Հ. Մանանդեան. Կշիռները եւ չափերը հնագոյն հայ աղբիւրներում, Հրատարակութիւն Մելքոնեան ֆոնդի, Երեւան 1930:
  10. Հ. Մանանդեան. Երատոսթենեսի ստադիոնը եւ պարսից ասպարեսը, Հրատարակութիւն Մելքոնեան ֆոնդի, Երեւան 1934:
  11. Հ. Մանանդեան. Հայաստանի գլխաւոր ճանապարհները ըստ Պեւտինգերեան քարտէսի, Գիտհրատի տպարան: Երեւան 1936:
  12. Հ. Մանանդեան. Տիգրան Բ եւ Հռոմը, ԱՐՄՖԱՆ–ի հրատարակչութիւն, Երեւան 1940:
  13. Հ. Մանանդեան. Տիգրան Երկրորդը եւ Հռոմը, Երեւանի Պետական Համալսարանի հրատարակչութիւն: Երեւան, 1972:
  14. Հ. Մանանդեան. Արմաւիրի յունարէն արձանագրութիւնները նոր լուսաբանութեամբ, Պետհամալսարանի Հրատարակչութիւն, Երեւան 1946:

Աղբիւրներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Կենսագրական հանրագիտարան, Երեւան, ԵՊՀ հրատարակչութիւն, 2009, էջ 15-16: