Միջակէտ

Կաղապար:Կէտադրական նշաններ

Միջակէտը հայերէնի կէտադրութեան տրոհութեան նշաններէն մէկն է, որը կը դրուի համադասական նախադասութիւններու բաղադրիչ նախադասութիւններն իրարմէ եւ ուղղակի խօսքը հեղինակի խօսքէն բաժանելու համար, ինչպէս նաեւ մի շարք այլ դէպքերու ատեն։

Պատմութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Միջակէտը գրաբարի շրջանի քերականներու եւ հայկական հին ձեռագրերում գործածուած է որպէս տրոհութեան նշան՝ տրոհած է համադասական նախադասութեան առանձին պարզ նախադասութիւնները միմյանցից, ուղղակի խօսքը հեղինակի խօսքից, եւ գրուած թվական արժեք ներկայացնող տառերի աջ ու ձախ կողմերում՝ անոնց գրութեան մյուս բառերից առանձնացնելու համար։ Այն ունեցած է քառակուսի կամ քառանկյունի տեսք, եւ գրուած տողի վրա։

Վերջակէտը կոչուած է նաեւ միջակ։ Միջակէտն ու ստորակէտը քերականների կողմից համարուած են վերջակէտի ծառան կամ սպասավորը։ Ստեփանոս Սյունեցին ութերորդ դարում այն համարում է պատճառ։ Ըստ Սյունեցու միջակէտին հանդիպելիս ձայնը պետք է կախ գցել, քանի որ նախադասութիւնը դեռ չի ավարտված։[1]

Գործածութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Միջակէտը կը գործածուի՝[2]
ա. անշաղկապ բարդ համադասական նախադասութիւնների բաղադրիչ նախադասութիւնների միջեւ, եթե դրանք որոշ ինքնուրույնութիւն են պահպանում։

Օրինակ՝ Անձրեւը դադարեց. վարդերը ժպտացին. ծիածանը կամար հյուսեց։

բ. երկու նախադասութիւնների միջեւ, եթե երկրորդը նախորդի բացատրութիւնն է։

Օրինակ՝ Օջախը վառեց եւ երեսը ցավից կնճռոտվեց. մատն առած էր բոցին։

գ. առաջադաս հեղինակային խօսքի եւ նրան յաջորդող որոշիչի ուղղակի խօսքի միջեւ։

Օրինակ՝

Արջը գոհ մրթմրթաց քթի տակ. «Ա՛յ ընկերս էսպէս շիտակ պիտի լինի. Դե՛հ շիփ-շիտակ գնա՛ հիմի»։ --Շիրվանզադե

դ. բառի կրճատված մասի փոխարեն։

Օրինակ՝ Տարիներ փորձելուց հետո, Պրն. Պետրոսյանը թարգեց ծխելը։

ե. համարակալումների ժամանակ, հերթական համար նշանակող թվից կամ տառից անմիջապէս հետո։

Օրինակ՝ հայերէնի տրոհութեան նշանները չորսն են.
1. վերջակէտ
2. միջակէտ
3. ստորակէտ
4. բութ

զ. բացատրութիւնից հետո, եթե անմիջապէս յաջորդում են օրինակներ։

Օրինակ՝ Հայաստանը համարվում էր Սովետական միութեան Սիլիկոնային Հովիտը, եւ այնտեղ կ՛արտադրուէին առաջատար համակարգիչներ. Արագածը, Նայիրին։

է. բառից կամ բառաշարից հետո, եթե յաջորդում է ահա, սա, սրանք բառերով սկսվող կարծիք կամ միտք։

Օրինակ՝

Լինե՞լ թե չլինել. սա է խնդիրը։ --Շեքսպիր

Գրաբարի շրջանում միջակէտը նաեւ գործածուած է թվական արժեքով գործածվող տառերի աջ եւ ձախ կողմերում, դրանք գրութեան այլ բառերից առանձնացնելու համար։[2]

Միջակէտն ամիջապէս յաջորդում է նախորդ բառին՝ առանց բացատի, իսկ միջակէտից հետո դրվում է մէկ բացատ։ Նախադասութիւնները տրոհելիս, միջակէտին յաջորդող բառը (բացատից հետո) գրվում է փոքրատառով։

Եունիքոտի մէջ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Միջակէտը համակարգչային յունիկոդ ստանդարտում ներկայացվում է U+2024 նիշով։

Վինդոուզի լռելյայն հայերէնի դասավորութեան խնդիրներից մէկն է այն, որ միջակէտն արտահայտող յունիկոդի U+2024 նիշի փոխարէն գործածուած է անգլերէն վերջակէտն արտահայտող U+002E նիշը։ Թեեւ երկու նիշերը նույնանման են, սակայն կոդավորման տեսակէտից խնդիրներ են առաջացնում, քանի որ անգլերէն վերջակէտն արտահայտում է ընդհանուր նախադասութեան ավարտն, իսկ միջակէտը՝ ոչ։

Աղբիւրներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. Մխիթարյան, Հ. Մ. (1960)։ «Հին հայերէնի կետադրությունը»։ Պատմաբանասիրական հանդես (4): 162-178 
  2. 2,0 2,1 «Հայոց Լեզվի Տրոհության նշանների ուղեցույց»։ արտագրուած է՝ 2011 թ․ հուլիսի 7 

Արտաքին յղումներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]