Միկէլ Փրիմօ տէ Ռիվերա

Միկէլ Փրիմօ տէ Ռիվերա
սպ.՝ Miguel Primo de Rivera
Ծննդեան անուն սպ.՝ Miguel Primo de Rivera y Orbaneja
Ծնած է 8 Յունուար 1870(1870-01-08)[1][2][3][…]
Ծննդավայր Խարես դե լա Ֆրոնտերա, Կադիս, Անտալուսիա, Սպանիա[4][5]
Մահացած է 16 Մարտ 1930(1930-03-16)[6][7][8][…] (60 տարեկանին)
Մահուան վայր Փարիզ[9]
Քաղաքացիութիւն  Սպանիա
Կրօնք Հռոմի Կաթոլիկ եկեղեցի եւ Կաթոլիկութիւն
Մասնագիտութիւն քաղաքական գործիչ, զինուորական
Վարած պաշտօններ Սպանիոյ Նախարարներու խորհուրդի Նախագահ, High Commissioner of Spain to Morocco?, Captain General of Catalonia?, Թագավորության սենատոր?, Minister of State of Spain?, Q43189773?, Q43190099? եւ General captain of Valencia?
Անդամութիւն Q30125641?[10]
Կուսակցութիւն Spanish Patriotic Union?
Ամուսին Casilda Sáenz de Heredia?[11]
Ծնողներ հայր՝ Miguel Primo de Rivera y Sobremonte?, մայր՝ Inés Orbaneja y Pérez de Grandallana?
Երեխաներ José Antonio Primo de Rivera?, Pilar Primo de Rivera?, Fernando Primo de Rivera y Sáenz de Heredia?, Miguel Primo de Rivera y Sáenz de Heredia? եւ Carmen Primo de Rivera?
Ստորագրութիւն

Միկէլ Փրիմօ տէ Ռիվերա (8 Յունուար 1870(1870-01-08)[1][2][3][…], Խարես դե լա Ֆրոնտերա, Կադիս, Անտալուսիա, Սպանիա[4][5] - 16 Մարտ 1930(1930-03-16)[6][7][8][…], Փարիզ[9]), սպանացի պետական գործիչ, զօրավար։

Կեանք եւ գործունէութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Նոր կառավարութեան յայտարարութիւնը՝ Մատրիտի մէջ

Ռիվերա՝ 1915-1917 թուականներուն եղած է Քատիսի զինուորական նահանգապետ, այնուհետեւ՝ Վալենսիոյ, Մատրիտի, Քաթալոնիոյ հրամանատար զօրավար։

13 սեպտեմբեր 1923-ին Պարսելոնայի մէջ պետական հարուած կազմակերպելով տիրացած է իշխանութեան եւ ցրած խորհրդարանը: Իսկ Սեպտեմբեր 15-ին թագաւորը զինք վարչապետ նշանակած է:

Փրիմօ տէ Ռիվերա ստիպողական վիճակ հռչակած, սահմանադրութիւնը առկախած եւ նահանգներուն մէջ զինուորական կառավարիչներ նշանակած է: Անջատողականները չէզոքացնելու առաջադրանքով Պասք երկրամասին եւ Քաթալոնիոյ մէջ հալածանքներ սկսած են:

Փրիմօ տէ Ռիվերա, Ռիֆի մէջ սպանական բանակներուն հսկայական կորուստներուն ի տես որոշած է վերջ տալ գաղութային քաղաքականութեան եւ քաշել սպանական զօրքերը: Բայց երբ մարոքցիք 1925-ին յարձակման անցած են ֆրանսական զօրքերուն վրայ, ան Ափրիկէ մեկնելով ղեկավարած է կռիւները: Ֆրանսական եւ սպանական զօրքերը 1927-ին նուաճած են Ռիֆի ցեղախումբերը:

Երկրին տնտեսութիւնը վերականգնելու առաջադրանքով Փրիմօ տէ Ռիվերա առաջին հերթին ձեռնարկած է ճամբաներու կառուցման: 1924-ին բացուած է Պարսելոնայի մեթրոն: Տուէրօ եւ Էպրօ գետերուն վրայ ամբարտակներ կառուցուած են եւ առաջին անգամ ըլլալով գիւղական կարգ մը շրջաններու ելեկտրականութիւն տրուած:

Սպանիոյ մէջ 1929-ին հունձքը տկար եղած է եւ գիւղական շրջաններուն մէջ թշուառութիւնը ծայր աստիճանի հասաւ: Թագաւորը եւ բանակը հեռացած ոն Փրիմօ տէ Ռիվերայէն, եւ անոնց նեցուկը կորսնցնելէ ետք ան հրաժարած է՝ 28 Յունուար 1928-ին:

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #119499037 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 https://www.diariodejerez.es/jerez/miguel-primo-de-rivera_0_1492351004.html
  6. 6,0 6,1 6,2 https://books.google.es/books?id=PXE7DwAAQBAJ&pg=PA244&lpg=PA244
  7. 7,0 7,1 7,2 https://books.google.es/books?id=Vl0z9P6dl6sC&pg=PA401
  8. 8,0 8,1 8,2 https://books.google.es/books?id=dyCkDQAAQBAJ&pg=PT82
  9. 9,0 9,1 9,2 Примо де Ривера Мигель // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  10. https://books.google.es/books?id=7hTl3WyxE3cC&pg=PA210
  11. Ramón José Maldonado y Cocat Nobiliario riojano // Berceo — 1950. — թող. 14. — P. 147.