Մակդիր

Մակդիր, գեղարուեստական խոսքի մեջ մակդիրը այն բառն է, որ գործածելով գոյականի հետ՝ կը բացահայտի եւ կ'ընդգծի բոլոր հիմնական հատկանիշը եւ բոլորի նկատմամբ որոշակի վերաբերմունք կ'արտահայտի:

Մակդիրը ընդհանրապես կհամապատասխանի ածականին, բայց ամեն մեկ ածական անպատճառ մակդիր չէ: Այսպէս օրինակ, երբ կասենք «սեւ ձեռնոց», հոս «սեւ» ածականը կմատնանշի ձեռնոցի գույնը եւ ուրիշ ոչինչ, բայց երբ կասենք «սեւ գիշերն է գրկեր զիս», այս արդեն «սեւ»-ը մակդիր է, ցույց կտա հոգեկան որոշ վիճակը: Կամ երբ կասենք «քարե շենք», կշեշտենք որ այդ շենքը քարե է եւ ոչ թե աղիւսէ կամ հողե. Այս, «քարե» բառը պարզ ածական է, սակայն կ'ըսենք «հոյակապ շէնք», «հոյակապ» բառով զգացմունք, վերաբերմունք կ'արտայայտենք, ուստի «հոյակապ» ածականը այստեղ արդէն մակդիր է:

Օրինակ Եղիշէ Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծութեան մէջ գործածուած են բազմաթիւ մակդիրներ:

Ես իմ անուշ Հայաստանի արեւահամ բառն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանուագ, լացակումած լարն եմ սիրում,'
Արնանման ծաղիկների ու վարդերի բոյրը վառման
Ու նայիրեան աղջիկների հեզաճկուն պարն եմ սիրում:

Մակդիրն ընդհանրապէս կ'արտայայտուի ածականով (ինչպէս բերուած տողէրուն բոլոր օրինակները), բայց կրնայ կազմուիլ նաեւ գոյականով (հրաշք-աղջիկ, կախարդ-ձմեռ, ծով-աչքեր), ինչպէս նաեւ քանի մը բառերու համադրումով (մթում կորած խրճիթներ):

Աղբիւրներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • «Մայրենի Լեզու», Երեւան: