Էնտի Սերգիս

Էնտի Սերգիս
Ծննդեան անուն անգլերէն՝ Andrew Clement Serkis
Ծնած է 20 Ապրիլ 1964
Ծննդավայր Ռուիսլիփ, Միացեալ Թագաւորութիւն
Քաղաքացիութիւն Անգլիացի
Ազգութիւն Հայ
Մայրենի լեզու Բրիտանական անգլերէն
Կրօնք Աթէիսթ
Ուսումնավայր Լանկաստերի համալսարան?
Սուրբ Բենեդիկտոսի դպրոց?
The County College, Lancaster?
Տեսակ Շեքսպիրի կատակերգություն?
Մասնագիտութիւն Լենչսթըրի համալսարանի տեսողական արուեստներու բաժին, թատրոնը իբր երկրորդ մասնագիտութիւն, ԱՊԱ դերասանի մասնագիտութիւն
Աշխատավայր Դերասան
Անդամութիւն The County College, Lancaster?
Ամուսին Lorraine Ashbourne
Ծնողներ Քլեմենթ Սերգիս, Լայլի Սերգիս
Երեխաներ Louis Ashbourne Serkis?
Կայքէջ serkis.com

Էնտի Սերգիս Էնտրու Քլեմենթ Սերգիս՝ հայկական արմատներով, անգլիացի դերասան, բեմադրիչ եւ գրող։

Կենսագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ծնած է 20 Ապրիլ 1964 թուականին Անգլիոյ Ուեսթ Լոնտոն թաղամասին մէջ։ Մայրը՝ Լայլի Սերգիս անգլիացի էր եւ հաշմանդամ տղոց կու տար յատուկ դաստիարակութիւն։ Իսկ հայրը՝ Քլեմենթ Սերգիս, հայկական ծագումով իրաքցի կնախտաբոյժ էր[1][2]։ Անոր ընտանիքին մականունը «Սերգիսեան» էր[3]։ Հայրը յաճախ պաշտօն վարած էր Միջին Արեւելքէ դուրս։ Իսկ Էնտի եւ եղբայրները մեծցած են Անգլիոյ մէջ, մանկապահի մը հսկողութեամբ։ Ընտանիքի արձակուրդները շատ անգամ անցած է միջինարեւելեան երկիրներու մէջ՝ Սայտա, Դամասկոս եւ Պաղտատ[4]։

Էնտի Սերգիս ուսանած է Սեն Պենետիքթ վարժարանին մէջ։ Ան յետոյ աւարտած է Լենչսթըրի համալսարանի տեսողական արուեստներու բաժինը։ Ան ընտրած է թատրոնը իբր երկրորդ մասնագիտութիւն[5]։ Էնտի Սերգիս, Լենչսթըրի County College-ի անդամ եւ Bailrigg FM ուսանողական ձայնասփիւռի մասնակիցներէն էր։ Յետոյ սկսած է թատերակներու մէջ դեր ստանձնել։ Անոր առաջին բեմելը եղած է Պերի Քեֆէի «Կոչչա» թատրերգութեան մէջ։ Այս խաղէն վերջ ան փոխեց իր ուղղութիւնը եւ կեդրոնացաւ դերասանի մասնագիտութեան վրայ[6]։

Դերասանութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Իր առաջին արհեստավարժ քայլը առած է դէպի դերասանութիւն, 1985 թուականին, Լենչսթըրի Duke՚s թատրոնին մէջ։ Հոն բեմադրած է տասնչորս խաղեր։

1989 թուականին դեր ստանձնած է Ուիլիըմ Շէյքսփիրի «Մաքպէթ» թատերախաղին մէջ։ Ժ. Ռ. Ռ. Թոլքիէնի կողմէ գրի առնուած Lord of the Rings վէպի նոյնանուն շարժանկարին մէջ մարմնաւորած է Gollum դերը։ Շարժապատկերի երրորդ եւ վերջին բաժինն է Lord of the Rings-ը:

The Return of the King արժանացած է տասնմէկ Օսքարի մրցանակի։ Շարժանկարի նկարահանումները տեղի ունեցած են Նոր Զելանտայի մէջ։ Այս պատճառով Էնտի Սերգիս պարտաւորուած է հեռու մնալ իր ընտանիքէն։

Էնտի Սերգիս ամուսնացած է դերասանուհի եւ երգչուհի Լորէն Էշպուռնի հետ։ Անոնք ունին մէկ դուստր եւ երկու մանչ զաւակ։ Էնտի Սերգիս եւ իր ընտանիքը կը բնակի Նորթ Լոնտոն՝ Անգլիոյ մէջ։

Նկարչութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Բացի այս բոլորէն, Էնտի Սերգիս ի հետաքրքրութիւնը գրաւած է նկարչութիւնը՝ իր մանկութեան շրջանէն ի վեր։ Ան իր պարապ ժամանակներուն կը զբաղի նկարչութեամբ։

The Hope Foundation-ի անդամ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Էնտի Սերգիս, The Hope Foundation-ի անդամ դարձած է, ուր ջանք կը վատնէ քաղցկեղով տառապող փոքրիկներու դարմանման ուղղութեամբ։ Առաւել՝ պատերազմի պատճառով իրենց երկիրներէն գաղթող երեխաներուն առողջութեան եւ անոնց ապագային համար կը տանի տքնաջան աշխատանք։

2000-ական թուականներուն սկիզբէն սկսեալ դեր ստանձնած է շատ մը յայտնի շարժապատկերներու մէջ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

ինչպէս՝

- «Օլիվըր Թուիսթ» (Oliver Twist, 1999)

- «Փայլուն» (Shiner, 2000)

- «Մատանիներու տիրակալը. Մատանիներու եղբայրութիւնը» (Lord of the Rings: The Fellowship of the Ring, 2001)

- «Մատանիներու տիրակալը. Երկու աշտարակ» (Lord of the Rings: The Two Towers, 2002)

- «Մատանիներու տիրակալը. Թագաւորին վերադարձը» (Lord of the Rings: Return of the King, 2003)

- «Երանի թէ 30 ըլլայի» (13 going to 30, 2004) - «Քինկ Քոնկ» (King Kong, 2005)

- «Փրեսթիժ» (Prestige, 2006) - «Թանաքէ սիրտ» (Ink Heart, 2008)

- «Սիրուն անասուններ» (Animals United, 2010)

- «Կապիկներու մոլորակը. Յեղաշըրջում» (Rise of the Planet of the Apes, 2011)

- «Թեն Թենի արկածները» (The Adventures of Ten Ten, 2011)

- «Հոպիթ. Անսպասելի ճանապարհորդութիւն» (Hobbit: An Unexpected Journey, 2012)

- «Կապիկներու մոլորակը. Արշալոյսի ժամանակ» (Dawn of the Planet of the Apes, 2014)

- «Չպարտուողներ. Ուլթրունի դարաշրջան» (Avengers: Age of Ultron, 2015)

- «Աստղերու պատերազմ. Ուժը կ՚արթննայ» (Star Wars: The Force Awakens, 2015)

Իսկ յառաջիկային սպիտակ պաստառի վրայ պիտի դիտենք հետեւեալները[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

- «Աստղերու պատերազմ. Վերջին Ճետայ» (Star Wars: The Last Jedi, 2017)

- «Կապիկներու մոլորակը. պատերազմ» (War of the Planet of the Apes, 2017)

- «Սեւ յովազ» (Black Panther, 2018)

- «Անտառի գիրք» (Jungle Book, 2018) - «Աստղերու Պատերազմ. բաժին IX» (Star Wars: Episode IX, 2019)

ՊԱՖԹԱի Դափնեկիր[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Դերասան՝ Էնտի Սերգիս (Սարգիսեան), որ մեծ համբաւի տիրացած է «Հապիթ», «Մատանիներու Գահակալը», «Կապիկներու Մոլորակը» եւ «Քինկ Քոնկ» ժապաւէններուն մէջ իր ստանձնած դերերով, յատուկ մրցանակի արժանի նկատուեցաւ Մեծն Բրիտանիոյ շարժապատկերի եւ պատկերասփիւռի արուեստներու ակադեմիոյ ¤ՊԱՖԹԱ)[7] կողմէ, Բրիտանիոյ շարժապատկերի աշխարհին իր բերած յատկանշական ներդրումներուն համար։ Մրցանակաբաշխութիւնը տեղի ունեցաւ 2 Փետրուար 2020-ին։

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. xoanon (փետրվարի 1, 2001)։ «Andy Serkis Talks LOTR»։ TheOneRing.net։ արտագրուած է՝ մարտի 29, 2010 
  2. Shoard Catherine (մարտի 16, 2008)։ «Andy Serkis: Beastie boy»։ London: The Telegraph։ արտագրուած է՝ հոկտեմբերի 22, 2010 
  3. Nepales Ruben V. (հուլիսի 6, 2007)։ «Only in Hollywood Andy Serkis: From Gollum, King Kong to Einstein»։ Philippine Daily Inquirer։ արտագրուած է՝ հոկտեմբերի 22, 2010 
  4. James Mottram (դեկտեմբերի 7, 2012)։ «Gollum's precious moments: Andy Serkis' unexpected journey from The Lord of the Rings to The Hobbit»։ The Independent։ արտագրուած է՝ դեկտեմբերի 7, 2012 
  5. Mike Larkin (օգոստոսի 6, 2011)։ «Rise of the Planet of the Apes: How Andy Serkis brought a rebellious chimp to life | Mail Online»։ London: Dailymail.co.uk։ արտագրուած է՝ օգոստոսի 21, 2011 
  6. Ken P. (հունվարի 27, 2003)։ «An Interview with Andy Serkis – Movies Feature at IGN»։ Uk.movies.ign.com։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2015-07-02-ին։ արտագրուած է՝ 21 Օգոստոս 2011 
  7. Դերասան Էնտի Սերգիս՝ ՊԱՖԹԱի Դափնեկիր[permanent dead link]

Աղբիւրներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]