Էմիլի Կուրտ
Էմիլի Կուրտ | |
---|---|
| |
Ծնած է | 19 Դեկտեմբեր 1879[1] |
Ծննդավայր | Ժընեւ, Զուիցերիա |
Մահացած է | 4 Յունուար 1946[2][3][4] (66 տարեկանին) |
Մահուան վայր | Ժընեւ, Զուիցերիա |
Քաղաքացիութիւն | Զուիցերիա |
Մասնագիտութիւն | լրագրող, կանանց իրավունքների պաշտպան, սուֆրաժիստ |
Ծնողներ | հայր՝ Jean-Jacques Gourd? |
Էմիլի Կուրտ (19 Դեկտեմբեր 1879[1], Ժընեւ, Զուիցերիա - 4 Յունուար 1946[2][3][4], Ժընեւ, Զուիցերիա), զզուիցերացի ֆեմինիստ, լրագրող։ Ան իր ուրոյն դերըէ ունեցած է Զուիցերիոյ կանանց ընտրական իրաւունքի հաստատման գործին մէջ։ 1914-1928 Զուիցերիոյ մէջ գործող երկու Ընտրական իրաւունքներու միութիւններէն մէկու՝ Զուիցերական ընկերակցութեան նախագահն էր։
Կենսագրութիւն եւ գործունէութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Կուրտը XX դարու Զուիցերիոյ մէջ ֆեմինիստական շարժման ականաւոր ներկայացուցիչներէն մէկն էր[5]։ Ան երեսուն տարեկանին դարձած է շարժման անդամ, ապա իր կեանքը նուիրած է խաղաղապահական գործունէութեան[6]։ Ան աշխոյժ էր Ժընեւի մէջ, ուր ծնած էր, սակայն կանանց իրաւունքներու բարձրացման համար աշխոյժ գործունէութիւն կը ծաւալէ նաեւ Զուիցերիոյ մէ[7]։ Յատուկ շարժառիթներով ան կը նախընտրէր արշաւներ կազմակերպել կանանց կրթութեան, հաւասար աշխատավարձի, մայրութեան նպաստներու, հաշմանդամութեան նպաստներու եւ կանանց զբաղուածութեան հնարաւորութիւններու ընդլայնման համար[5]։
1912-ին, Էմիլի Կուրտդը հիմնադրեց Le mouvement féministe (Ֆեմինիստական շարժում) պարբերականը, որ առաջ կը քաշէր կանանց ընտրութեան, կրթութեան եւ իրաւական իրաւունքներու ոտնահարման խնդիրները[6]։ Մինչ մահանալը ան թերթի գլխաւոր խմբագիրն էր։ 2001-ին Էմիլիի պատուին թերթը վերանուանուեցաւ L'emiliE։ Առերեսուելով ֆինանսական դժուարութիւններու՝ թուղթէ պարբերականը ունեցաւ իր առցանց տարբերակը։ Այսպիսով, աս Եւրոպայի մէջ դարձաւ ամենահին ֆեմինիստական պարբերականը[7]։ Կուրտը բազմաթիւ ֆեմինիստական կազմակերպութիւններու եւ ակումբներու նախագահն էր[7], ներառեալ՝ Schweizerischer Verband für Frauenstimmrecht-ը (հայ․՝ Զուիցերիացի կանանց ասոցացիայ), ուր ան 1914-1928-ականներուն կը պայքարէր կանանց ընտրելու իրաւունքի համար[8]։ 1923-ին ան ընտրուեցաւ Կանանց միջազգային միութեան նախագահ։ Էմիլին հրապարակած է ամերիկացի սուֆրաժիստ Սուսան Բ․ Էնթօնի կենսագրութիւնը եւ խմբագրած է զուիցերացի կանանց մասին պատմող տարեգիրքը[6]։
Կուրտը մահացած է 1946-ին Ժընեւի մէջ՝ կանանց ընտրելու իրաւունքի հաստատումէն տասնչորս տարի առաջ[7]։
Ֆեմինիստական «l'émiliE» պարբերականը ներկայիս ունի միայն առցանց տարբերակ։ 2012-էն Emilie Gourd հիմնադրամը ստեղծած էր «Actuelles.ch» առցանց հարթակը, որ Զուիցերիոյ մետիաներուն կը տրամադրէր ֆեմինիստական նորութիւններ եւ յօդուածներ[9]։
Emilie Gourd հիմնադրամ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Ժաքլին Պերէնշթէյն-Վաւրը 1894-ին հիմնադրած է «Էմիլի Կուրտի հիմնադրամը»՝ նպատակ ունենալով շարունակել Կուրտի ժառանգութիւնը եւ աջակցած Զուիցերիոյ մէջ առկայ ֆեմինսիտական բանավէճերու լուծմանը։
Մարտինէ Շապոննիերը 2013-էն հիմնադրամի նախագահն է, իսկ Սապինէ Էսթիէր Թեւենոզը փոխնախագահն է[5][10]։
Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- ↑ 1,0 1,1 http://www.lonsea.de/pub/person/1735
- ↑ 2,0 2,1 2,2 Identifiants et Référentiels — ABES, 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 https://swisscovery.slsp.ch/permalink/41SLSP_NETWORK/1ufb5t2/alma991023441739705501
- ↑ 4,0 4,1 4,2 Journal de Genève / E. Lecomte — Genève: 1826. — ISSN 1010-2108
- ↑ 5,0 5,1 5,2 swissinfo.ch Ghania Adamo,։ «The unfinished job of Swiss feminists»։ SWI swissinfo.ch
- ↑ 6,0 6,1 6,2 «Gourd, Emilie (1879–1946)»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2018-11-15-ին
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 ««Emilie Gourd (1879–1946)»»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2015-12-08-ին
- ↑ «Boles Janet K., Hoeveler Diane Long (2004)։ Historical Dictionary of Feminism։ Scarecrow Press։ էջ 155»
- ↑ Administrator։ «Fondation Emilie Gourd»։ www.emiliegourd.ch։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2016-10-03-ին
- ↑ «Martine Chaponnière - Carrière professionnelle, lieu de résidence et lieu de naissance - données du registre du commerce et informations économiques»։ www.moneyhouse.ch[permanent dead link]
Արտաքին յղումներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- L'emiliE the feminist newspaper created by Emilie Gourd in its actual online version
- The Emilie Gourd Foundation Archived 2016-10-03 at the Wayback Machine.
- Actuelles.ch
- Le Mouvement Féministe online archives 1912 to 1960
- Femmes Suisses onlines archives 1961 - 2001
- L'émiliE online archives 2001 to 2009
|
- All articles with dead external links
- Յօդուածներ որոնց մէջ փճացած յղումներ կան from October 2023
- Articles with invalid date parameter in template
- Articles with permanently dead external links
- 19 Դեկտեմբերի ծնունդներ
- 1879 ծնունդներ
- Ժընեւ ծնածներ
- 4 Յունուարի մահեր
- 1946 մահեր
- Ժընեւ մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Webarchive template wayback links