Էմիլ Արթին

Էմիլ Արթին
Ծնած է 3 Մարտ 1898(1898-03-03)[1][2][3][…]
Ծննդեան վայր Վիեննա, Աւստրո-Հունգարիա[4]
Մահացած է 20 Դեկտեմբեր 1962(1962-12-20)[1][2][3][…] (64 տարեկանին)
Մահուան վայր Համպուրկ, Գերմանիոյ արեւմտեան շրջան[4]
Գերեզման Օլսդորֆի գերեզմանատուն[5]
Weidling Cemetery[6]
Քաղաքացիութիւն  Աւստրո-Հունգարիա
 Ամերիկայի Միացեալ Նահանգներ
 Աւստրիա
Գործունէութեան ոլորտ հանրահաշիւ[7], մաթեմատիկա?[7], algebraic number theory?[7], class field theory?[7], աբստրակտ հանրահաշիվ?[7] եւ Օղակ?[7]
Գործատու Փրինսթընի Համալսարան[2]
Համբուրգի համալսարան?[2]
Համբուրգի համալսարան?[2]
Նոթր Տամի Համալսարան[2]
Ինտիանայի համալսարան[2]
Ավստրո-Հունգարիայի զինված ուժեր?[2]
Կրթութիւն Վիեննայի համալսարան?[2]
Լայփցիկի Համալսարան[2]
Գյոթինգենի համալսարան?[2]
Գիտական ղեկավար Գուստավ Հերցոգ? եւ Օտտո Գյոլդեր?
Տիրապետած լեզուներ գերմաներէն[1][7][8] եւ անգլերէն[7][8]
Աշակերտներ Joichi Suetsuna? եւ Lev Arkadyevich Kaluzhnin?
Անդամակցութիւն Գերմանական գիտութեան կաճառ՝ Լէօփոլտինա, Արուեստներու եւ գիտութիւններու ամերիկեան կաճառ եւ ԱՄՆ-ի Գիտութիւններու ազգային ակադեմիա
Պարգեւներ եւ
մրցանակներ
Աքերման-Թոյբների հիշատակի մրցանակ? Ամերիկայի արուեստներու եւ գիտութիւններու ակադեմիոյ անդամ,
Ամուսին Նատաշա Արթին Բրանսուիք?[9]
Երեխաներ Մայքլ Արթին? եւ Thomas Artin?

Էմիլ Արթին (Արթինեան, 3 Մարտ 1898(1898-03-03)[1][2][3][…], Վիեննա, Աւստրո-Հունգարիա[4] - 20 Դեկտեմբեր 1962(1962-12-20)[1][2][3][…], Համպուրկ, Գերմանիոյ արեւմտեան շրջան[4]) 20-րդ դարու առաջատար հայազգի մաթեմաթիկոս, Էմմի Նեոթերի (գերմաներէն՝ Emmy Noether) հետ միասին ժամանակակից հանրահաշուի հիմնադիր կը համարուի եւ 1932-ին անոր հետ միասին ստացած է Աքերման-Թոյպների յիշատակի մրցանակը։

Կենսագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Էմիլ Արթին ծնած է 1898-ին Վիեննա, որ այդ ժա­մա­նակ մայ­րա­քա­ղաքն էր Աւստ­րօ-­Հուն­գար ­Կայս­րու­թեան։ ­Հօր ա­նունն ալ Է­միլ էր. ան արուեստի գործերու վաճառական էր, մայրը՝ Էմմա Լաուրա-Արթինը, օփերային մէջ երգչուհի էր։ Ըստ Արթինի որդի՝ Մայքլի, «Արթին» հայկական Արթինեան ազգանունի կրճատ տարբերակն է։

Վաղ Շրջան[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Սեպտեմբեր 1904-ին դպրոց կ'ընդունուի, հաւանաբար Վիեննայի մէջ։ Երբ Էմիլ ութ տարեկան էր, անոր հայրը կը մահանայ: 15 Յուլիս 1907-ին, մայրը գերմանախօս Ռայխենպերկէն (ներկայիս՝ Չեխիոյ Լիպերեց քաղաք) յաջողակ գործարար Ռուտոլֆ Հուպների հետ կը վե­րա­մուս­նանայ[10]։ Ս­կիզ­բը մէկ տա­րի, Սեպտեմբեր 1907-ին, մա­նուկ Է­մի­լը Աւստրիոյ սահմանին մօտ հարաւային Չեխոսլաւաքիոյ մէջ գտնուող փոքրիկ Սթրոպնից քաղաքի դպրոցը կ'ընդունուի, եւ այդ պատճառաւ ուսանելու համար տունէն հեռու կ'ապրի, տեղական ագարակներէն մէկուն մէջ։ Յաջորդ տարին, ան Ռայխենպերկ վերադառնալով, դպրոց կը շարունակէ իր նա­խակրթա­կան ու­սու­մը՝ մինչեւ 1916։

Համալսարանական Տարիներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Հոկտեմբեր 1916-ին, Էմիլ կ'ըն­դու­նո­ւի ­Վիեն­նա­յի հա­մալ­սա­րա­նը՝ մաս­նա­գի­տա­նա­լու հա­մար մա­թե­մա­թիկա­յի մէջ։ Գե­րա­զանց ար­դիւն­քով ու­սու­մը կ'ա­ւար­տէ ու կը հաս­տա­տո­ւի ­Համ­պուրկ՝ ­Գեր­մա­նիա, ուր կը դա­սա­խօ­սէ եւ գի­տա­կան իր պրպտում­նե­րը յա­ռաջ կը տա­նի մին­չեւ 1937 թո­ւա­կա­ն։

1932-ին կ'ա­մուս­նանայ ­Ռու­սաս­տան ծնած հրէու­հիի մը՝ ­Նա­թա­շա ­Ժաս­նիի (Natascha Jasny) հետ[11]։ Նա­ցիա­կան հե­տապն­դում­նե­րէ խոյս տա­լով՝ Է­միլ Ար­թին 1937-ին կ'ա­պաս­տա­նի Միացեալ Նա­հանգ­ներ եւ շու­տով կը ստա­նայ ա­մե­րի­կեան քա­ղա­քա­ցիու­թիւն։

1938-ին դա­սա­խօ­սա­կան պաշ­տօ­նի կը կո­չո­ւի Ին­տիա­նա­յի, իսկ 1946-ին Փ­րինս­թը­նի հա­մալ­սա­րան­նե­րուն մէջ։ Ամերիկա Միացեալ Նահանգներու մէջ քսանամեայ իր պաշ­տօ­նա­վա­րու­թեան շրջա­նին էր, որ Է­միլ Ար­թին կը կա­տա­րէ իր յայտ­նա­գոր­ծում­նե­րը եւ կը մշա­կէ իր տե­սու­թիւն­նե­րը, ո­րոնք հան­րա­հա­շո­ւի բնա­գա­ւա­ռին մէջ մեծ հե­ղի­նա­կու­թիւն կ'ա­պա­հո­վե­ն ի­րեն։

1958-ին Է­միլ Ար­թի­նեան կը վե­րա­դառնայ ­Համ­պուրկ, ուր կը շա­րու­նա­կէ գի­տա­կան իր հե­տա­զօ­տու­թիւն­ներն ու դա­սա­խօ­սա­կան աշ­խա­տան­քը մին­չեւ 2 Դեկտեմբեր 1962՝ իր վախ­ճա­նը։

Գիրքեր[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #119045125 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  5. https://books.google.cat/books?id=3lJ1DwAAQBAJ&pg=PA104 — է. 104–106.
  6. https://www.pfarre-weidling.at/uploads/friedhof/Friedhofsbuch.pdf — է. 100.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  8. 8,0 8,1 CONOR.Sl
  9. (unspecified title)
  10. «Էմիլ Արթին (Արթինեան, 1898-1962) - Azat Or»։ Azat Or (en-US) 
  11. Sessions Collective։ «Natascha Artin-Brunswick, née Jasny | Memorial2U.com»։ www.memorial2u.com։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2016-07-01-ին