Գանձակ

Բնակավայր
Գանձակ
ազրպ.՝ Gəncə
Զինանշան

Երկիր  Ազրպէյճանի Հանրապետութիւն
Niyazi Bayramov?
Հիմնադրուած է՝ 660
Առաջին յիշատակում 836
Տարածութիւն 298 քմ²
ԲԾՄ 408±1 մեթր
Պաշտօնական լեզու ազրպէյճաներէն
Բնակչութիւն 331 400 մարդ (2015)
Ժամային գօտի UTC+4։00
Փոստային ցուցանիշ AZ2000
Շրջագայութեան պետ-համարագիր 20
Պաշտօնական կայքէջ ganja-ih.gov.az

Գանձակ[1](Պարսկերէն՝ گنجه Գենջէ, որ եղած է՝ Թրքական Գենջէ կամ Գյանջայ ձեւերը), մեծութեամբ երկրորդ քաղաքը Ատրպէյճան, նախկին քաղաք Արեւելեան Հայաստանի պատմական Ուտիք նահանգը։ Օսմանեան զօրքերու կողմէ բռնագրաւելը (1918) եւ «Ատրպէյճան» անունով թրքական նոր պետութիւն ստեղծելու պահուն քաղաքը կոչուած էր Ելիզավետպոլ, ապա (1920-ին) վերականգնուած է քաղաքի նախկին անունը, որ նորէն անուանափոխուած էր 1935 թուականին՝ Կիրովապատ: 1991 թուականին քաղաքը Պաքուի ատրպէյճանական իշխանութիւններու կողմէ անուանուեցաւ Գյանջա, որ հնչիւնային առումով հայկական Գանձակ խեղաթիւրուած տարբերակն է։

Պատմութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

9-րդ դարու վերջին մինչեւ 12-րդ դարը Գանձակ հաստատուած էր Աղուանի կաթողիկոսութեան աթոռը։ 11-րդ դարու կիսուն Գանձակին տիրացած է արաբարական Շատտատեան տոհմի ճիւղերէն մէկը։ 1088-ին Շատտատեան Փատլունից Գանձակը գրաւած է, աթաբեկութեան կեդրոնը դարձած է Սելճուքեան զօրապետ Պուղան։ Սելճուքեան թուրքերու տիրապետութեան հաստատումէն ետք Գանձակ կը խաղկի նաեւ մուսուլման ժողովուրդներու մշակոյթը, յատկապէս գրականութիւնը։ 12-րդ դարու 2-րդ կիսուն Գանձակի աթաբեկութիւնը թուլցած է, դարձած է հարկատու Վրաց թագաւորութեան։ 13-րդ դարու սկզբին Գանձակը յիշատակուած է որպէս բազմամարդ եւ ամուր քաղաք։ 1236-ին Թաթար-Մոնկոլները կործանած են ընդդիմացող Գանձակի պարիսպները եւ կոտորած են բնակիչները. քաղաքը ամայացած է։ Գանձակ ծնած են, կրթուած կամ գործած Յովհաննէս Սարկաւագը, Կիրակոս Գանձակեցին եւ միջնադարեան մշակոյթի ուրիշ գործիչներ։

Հայ թաթարական կռիւները[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Վարչական բաժանում[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

1905 թուականին Յունուարի դրութեամբ Գանձակի մէջ կար աւելի քան 8 հազար տուն, իսկ քաղաքը անմիջապէս բաժնուած էր երկու մասերու՝ հայկական եւ թրքական։ Քաղաքի երկու մասը կային բազմաթիւ թաղամասեր, որոնք ունեցած են իրենց ինժեներա-պլանային թիւերը։ Սակայն, հայերը կ'անուանէին թաղամասերը Հայաստանի տարբեր աշխարհագրական անուանումներով[2]։

Հայկական մաս[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Գանձակի հայկական մասը (Գանձակի գետի աջ ափը) կը գտնուէին հետեւեալ թաղամասերը

  • Եկեղեցական
  • Շուշեցոց (կամ Ղարաբաղցոց)
  • Բանանցոց
  • Գետաշենցոց
  • Աջիշենցոց
  • Սուլուքեցոց
  • Նուխիեցոց

Այդ թաղամասերու ազգաբնակչական կազմը ձեւաւորուած էր Պարսկաստանի հայերու, Ջիւանշիրի գաւառի (Նախատատաց-Պեկում Սարով, Էրքէջ, Կարաչինար, Ներքիշէն, Հայ Պարիս եւ այլ), Գանձակի գաւառի գիւղերուն (Ոսկանապատ-Զուռնապատ, Չուտար, Միրզիկ, Քարհատ-Դաշկեասն, Ապլիա, Կիրանց, Խաչակապ-Ղուշչու, Պարսում, Նուզկար, Փիփ, Չարտախլու, Ղարատաղլու եւ այլն վայրերու մէջ)[2]։

Թրքական մաս[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Քաղաքի այսպէս կոչուած թրքական մասը (Գանձակի գետի ձախ ափը) կային հայկական թաղամասեր՝

  • Նորաշէն (Ենի Երեւան)
  • Այգեստան (Պաղմանլար)
  • Փոքր Այգեստան (Բալա Պաղման)
  • Չայլուի (Չայլեցոց)
  • Երեւանեան (Երեւանոց)
  • Սլոպոտկա, երկաթուղային կայարանի շրջանը

Այդ թրքական մասը կար նաեւ պարսկական թաղամաս։ Ան կը գտնուէր պարսկական շուկայի (այժմ թրքական շուկայի) եւ շահաբասեան քարուանսարայի շրջանին։ Ռուսական թաղամասը կը գտնուէր Սուրբ Ալեքսանտր Նեւսկու ռուսական ռազմական վանքի եւ Սլոպոտկայ թաղամասի շրջանը[2]։ Թրքական Գանձակը թրքական թաղամաս չունէր (կը բնակէին Այգեստան, Փոքր Այգեստան, Չայլեցոց, Երեւան, եւ Սլոպոտկայ թաղամասերը)[2]։

Բնակչութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Տարի Բնակչութիւն
1897 33 625 մարդ [3]
1926 55 510 մարդ [4]
Տարի Բնակչութիւն
1939 98 949 մարդ [5]
1959 116 122 մարդ [6]
Տարի Բնակչութիւն
1970 189 512 մարդ [7]
1979 231 901 մարդ [8]
Տարի Բնակչութիւն
1989 278 006 մարդ [9]
2015 331 400 մարդ

Քոյր-քաղաքներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Տե՛ս նաեւ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. Յովհաննէս Բարսեղեան (2006)։ «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում»։ Տերմինաբանական եւ ուղղագրական տեղեկատու։ Երեւան: 9-րդ հրաշալիք։ էջ 51։ ISBN 99941-56-03-9 
  2. 2,0 2,1 2,2 2,3 Սերգեյ Երեմյանց-Գանձակեցի, Գանձակ 1880-1916 թթ., Երեւան 11-12, էջեր 11-12 — 11-12 էջ. — 150 հատ։ (ռուս.)
  3. (unspecified title)
  4. (unspecified title)
  5. (unspecified title)
  6. (unspecified title)
  7. (unspecified title)
  8. Перепись населения СССР (1979)
  9. Перепись населения СССР (1989)