Ակրա

Քաղաք
Ակրա
անգլերէն՝ Agra
հնդ.՝ आगरा
Երկիր  Հնդկաստան[1][1]
Տարածութիւն 188,40 քմ²
ԲԾՄ 171±1 մեթր
Բնակչութիւն 1 585 705 մարդ (1 Յունուար 2011)[2]
Խտութիւն 7 431 մարդ/քմ²
Ժամային գօտի UTC+5:30?
Հեռախօսային ցուցանիշ 562
Փոստային ցուցանիշ 282001
Շրջագայութեան պետ-համարագիր UP-80
Պաշտօնական կայքէջ Lua–ի սխալ՝ expandTemplate: template "ref-hi" does not exist։

Ակրա (անգլերէն՝ Agra - հնդ.՝ आगरा, Ակրա), քաղաք Հնդկաստանի հիւսիսին, Ութար-Բրատէշ նահանգին, Ջամնա գետի (Կանկէսի վտակի) ափին։ Այստեղ գտնուած է հռչակաւոր Թաճ Մահալ դամբարանը։ Բնակչութիւնը՝ 1 585 705 մարդ (1 Յունուար 2011)[2]։ Ակրան մայրաքաղաք Նոր Տելհիի հետ կապուած է արագընթաց երկաթագիծով։ Ակրան երկաթուղային հանգոյց է, տնայնագործական արտադրութեան կեդրոն։ Ակրայի Համալսարանը հիմնադրուած է 1927-ին։

Պատմութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Զարգացած է որպէս ամրոց XV դարուն, իսկ իբր քաղաք XVI դարու սկիզբներուն։ XVI-XVII-րդ դարերուն եղած է Մեծ Մոնկոլներու կայսրութեան մայրաքաղաքը։ Այն ժամանակ հարուստ եցած է ճարտարապետական յուշարձաններով (ինչպէս Ակրա ամրոցը (1564-1574 թթ.), Մարգարտիայ մզկիթը (1646-1653 թթ.))։

Ակրայի հայ համայնքը[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ակրայի հայ համայնքը հիմնուած է մոնկոլների ժամանակ։ Աքպար թագաւորի օրով հայերուն հող յատկացուած է, կառուցուած է հայ եկեղեցի (1652)։ Առեւտրականներուն արտօնուած է առանց տուրքի առեւտուր ընել։ Ակրայի հայերը առեւտրական գործարքներ կնքած են եւրոպացիներուն հետ։ Համայնքը ստուարացաւ Ապպաս Ա. Մեծի որոշած բռնագաղթէն ետք, յատկապէս՝ ԺԹ դարուն։

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Այս յօդուածի նախնական տարբերակը կամ անկէ մաս մը վերցուած է Հայկական Սովետական Հանրագիտարանէն, որուն նիւթերը հրատարակուած են` Քրիէյթիվ Քամմընզ Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թոյլատրագրի ներքոյ։