Papahānaumokuākea ազգային ծովային յուշարձան
Papahānaumokuākea ազգային ծովային յուշարձան |
|---|
Papahānaumokuākea ազգային ծովային յուշարձան (անգլ․՝Papahānaumokuākea Marine National Monument, կ՛արտասանուիˈ pɐpəˈhaːnɐwˈmokuwaːˈkɛjə PMNM)․ Ա․Մ․Ն․ ազգային յուշարձան, արձանագրուած է Համաշխարհային Ժառանգութեան ցանկին մէջ։ 1․500․000 քլ² ովկիանոսի տարածքին ջուրերուն մէջ կ՛ընդգրկէ հիւսիս-արեւմտեան Հաուայի կղզիներուն տասը կղզիներ եւ օղակղզիներ։
Պատմական ակնարկ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ա․Մ․Ն․ նախագահ Պիլ Քլինթըն, 4 Դեկտեմբեր 2000-ին, 13178 գործադիր հրամանագրով (Executive Order 13178) հիմնադրեց Հայուայի կղզիներու հիւսիս-արեւմտեան մարջանային (բուստի) խութերու բնապահպանման համակարգի արգելոցը։

Նախագահ Ճորճ Ու․ Պուշն էր որ 2006-ին հիմնեց Papahānaumokuākea ազգային ծովային յուշարձանը 360․000 քլ² տարածութեամբ։
2016-ին նախագահ Պարաք Օպամա ընդարձակեց տարածքը մինչեւ Միացեալ Նահանգներու բացառիկ տնտեսական գօտիին սահմանները, զայն վերածելով աշխարհի ամենէն ընդարձակ պահպանուած տարածքներէն մէկը։
2025-ին, նախագահ Ճոն Պայտըն յուշարձանի տարածքները յայտարարեց Papahānaumokuākea ազգային ծովային արգելոց։
Ազգային ծովային յուշարձանը (անգլ.՝ National Marine Monument) յատուկ պահպանուող ծովային տարածք է, որ կը ստեղծուի պետութեան ղեկավարին կողմէն։ Ամենէն յայտնի օրինակները կը պատկանին Ա․Մ․Ն․-ին։ Անոնք կը հիմնադրուին նախագահի հրամանագրով՝ համաձայն «Հնութիւններու մասին օրէնքին» (Antiquities Act)։

Բնապահպանում
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծովային յուշարձանը կը պատսպարէ աւելի քան 7․000 ծովային տեսակներ, որոնցմէ 1/4 Հաուայ կղզիներու բնիկ են։ Կը պաշտպանէ եւ կ՛ապրեցնէ Ա․Մ․Ն․ բուստի խութերուն 70%։ Յուշարձանին սահմանափակ տարածքներուն կ՛աճին բազմազան տեղական բոյսեր՝ առ նուազն 27, ցամաքի թռչուններ եւ անողնայարեր։ Բացի այդ տեղական տեսակներէն, կան նաեւ 21 տեսակի ծովային թռչուններ եւ 4՝ գաղթող աձամերձ թռչուններ։
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Բոյսերու տեսակներէն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Մակերեսային ջուրերու մարջան
- Acroporidae
- Heterocentrotus mamillatus
- Acropora Cytherea
Ձուկերու տեսակներէն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Hawaiian squirrelfish
- Ձախէն աջ՝ Anampses chrysocephalus, Pseudanthias thompsoni, Centropyge potteri, Sargocentron xantherythrum, Chromis hanui, Genicanthus personatus եւ Chaetodon fremblii
- Կապուտձուկ
- Tosanoides obama
- Monotaxis grandoculis
- Scorpaenopsis cacopsis
Ծովային կրիաներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Ծովային կանանչ կրիայ
- ․․․ արեւուն երկնցած
- նորածին կանանչ կրիայ
Կենդանացուցակ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- կարմրաոտ խօլահաւ
- Laysanente բադիկ
- Հաուայի շամբահաւ
- Laysan ձկնկուլ
- ձկնկուլ եւ նորածինը
- Laysan սարեկիկ
- Nihoa սարեկիկ
- կրայ եւ խօլահաւ
- Nīhoa աղօրաթռչուն
Ծովային ստնաւորներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Պրիտ կէջ ձուկ (Balaenoptera edeni)
- Հայուայի վանափոկ
- ․․․ ջուրերուն մէջ
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Եունեսքօ - Papahānaumokuākea(ֆր.)
- ↑ Papahānaumokuākea ծովային յուշարփանը կ՛ընդարձակուի, 16-8-2021(անգլերէն)
- ↑ Գանձ կղզիներ, 15 Յունիս 2006, OSHUA S. REICHERT եւ THEODORE ROOSEVELT IV(անգլերէն)
- ↑ The New York Times Պուշ կ՛ընդարձակէ ծովային յուշարձանը, Անտրիու Ռեվքին
- ↑ Նախագահին որոշումը ընդարձակելու ծովային յուշարձանը(անգլերէն)
- ↑ Աշխարհի ամենէն մեծ լիովին պաշտպանուած MPA(անգլերէն)
- ↑ Պարաք Օպամա կը ցանկանայ Հաուայի կղզիներուն ստեղծել աշխարհի ամենամծ պաշտպանուող ծովային տարածքը, Jean-Tenahe FAATAU, 19/06/2016(ֆր.)