Mitsubishi 4G63
| Ուիքիփետիայի՝ ազատ հանրագիտարանի կողմէն Ուշադրութի՛ւն, այս յօդուածը աղբիւրներու կարիք ունի։ |
4G63 ասիկա Mitsubishi Motors-ի շարքային չորս մխոցանի շարժիչ մըն է, 4G6 շարքէն, հին անունը G63B Mitsubishi Sirius շարքին։
Նկարագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Շարժիչը ունի 1997 քմ³ ծաւալ, շարքային 4 մխոցներով։ Ունի թուջէ բլոկ մը եւ ալումինի համաձուլուածքէ գլխիկ մը, SOHC կամ DOHC գազաբաշխման համակարգով, մէկ կամ երկու բաշխիչ լիսեռներով, 8 (12) կամ 16 փականներով։ Բլոկին մէջ տեղադրուած են երկու հաւասարակշռող լիսեռներ, որոնք կը դառնան հակադարձ փուլով, «երկրորդ կարգի թրթռումները նուազեցնելու համար»։ Տեղադրուած է ինչպէս երկայնակի, այնպէս ալ լայնակի, փոփոխութենէ ետք՝ շկիվներով։ Կրնար ըլլալ քարպիւրատորով (mikuni, solex, weber), երկու քարպիւրատորով (lancer ex2000 rally), մոնովփռիսքով (երկու ելեկտրական ծորակներ՝ մխոցաթիթեռնիկի մէջ), ինժեկտորով (ECI-multi ներարկում)։
Պատմութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]«Mitsubishi ներմուծեց նոր շարժիչներ՝ MCA-Jet նուազեցուցած աղտոտումով»։
Առաջին շարժիչները ներկայացուած էին 1975 թուականին Mitsubishi Galant/Galant Lambda/Galant Sigma/Sapporo/Delica/Celeste մոդելներուն վրայ։ Առաջինը մշակուած շարժիչն էր՝ G62B, 1850 քմ³։ Անմիջապէս անոր ետեւէն եկաւ G63B, որ միայն ծաւալով, մխոցներու տրամագիծով եւ մէկ ձուլուածքով կը տարբերէր բլոկին վրայ։ 1980 թուականին յայտնուեցաւ մոնովփռիսք տարբերակը՝ թուրպօ մղիչով եւ 12 փականներով, տեղադրուած Lancer EX2000-ի եւ Galant Lambda/Sapporo-ի, Starion-ի, Tredia-ի, Cordia-ի վրայ։ 1984-ին ներկայացուեցաւ առաջին 8 փականանի ինժեկտորային շարժիչը, ժամանակին յայտնուեցաւ 4G64 -G64B շարժիչը (տարբերութիւնը՝ մխոցներու տրամագիծերը եւ ընթացքը ծունկի լիսեռին հաշուին, բլոկը քիչ մը աւելի բարձր է եւ լայն)։ Տարբեր փոփոխութիւններով G63B-ն գոյատեւեցաւ տարբեր մոդելներու վրայ մինչեւ 1986-88 թուականները, որմէ ետք Sirius շարքի շարժիչներու շարքը վերանուանուեցաւ 4G63 եւ զգալիօրէն փոփոխուեցաւ, յայտնուեցան DOHC տարբերակները, աճեցան հզօրութիւնները եւ բնապահպանական սահմանափակումները։ 1986-ին՝ առաջին DOHC շարժիչը եւ անմիջապէս, ռալիի մեքենային վրայ, DOHC՝ թուրպօ մղիչով։ Շարժիչի վերանուանումով, 8 եւ 12 փականներու (SOHC) մոնովփռիսք փոփոխութիւնը հանուեցաւ արտադրութենէն։ Այդ ժամանակ, 1986-87 թուականներուն, յայտնուեցան շարժիչներ՝ 16 փական DOHC 4G62/1800 քմ³, 4G61/1600 քմ³, 4G67/1800 քմ³, որոնք 4G63-ի փոքրացուած պատճէնն էին, իսկ գլխիկները 4G62-ի եւ 4G67 DOHC շարժիչներուն վրայ նոյնն էին 4G63-ի հետ։
1993 թուականին շարժիչը առաջին անգամ զգալիօրէն փոխուեցաւ, յայտնուեցաւ թռչող անիւին ամրացումով 7 պուլտերով։ Միաժամանակ 6 պուլտերով հին փոփոխութիւնը շարունակեց դրուիլ տարբեր ինքնաշարժներու վրայ։ 8 փականներու մայրամուտը կարելի է անուանել համաշխարհային բնապահպանական կանոններու խստացումը, եւ համաշխարհայնացման ազդեցութիւնը, շարժիչները պէտք էին ոչ թէ 15 տարուան համար, այլ 7-ի։ Վերջին 8 փականանի ինժեկտորային տարբերակը 1993 թուականն է, քարպիւրատորով՝ աւելի երկար գոյատեւեցաւ էժանութեան եւ հուսալիութեան պատճառաւ՝ առեւտրական նշանակութեան մոդելներու վրայ մինչեւ 1998 թուականը, համապատասխանելով Եւրո-3 կանոններուն։ 1995 թ.-ին 7 պուլտերով փոփոխութիւնը ստացաւ 4G63T մակնշումը, ուրիշ գլխիկ DOHC (այսպէս կոչուած «քառակուսի գլուխ») եւ թուրպօ մղիչով տարբերակ մը։ 1997-ին հանուեցաւ արտադրութենէն 6 պուլտերով DOHC ինժեկտոր թուրպօ մղիչով։ 2003-ին ներկայացուեցաւ 7 պուլտերով փոփոխութիւնը MIVEC համակարգով։
Արժե նշել նաեւ այն կողմնակի արտադրողներուն մասին, որոնք տարբեր տարիներուն MITSUBISHI MOTORS-ի հետ միութիւններու մէջ մտած են եւ իրենց մեքենաներուն վրայ շարժիչը տարբեր ձեւերով տեղադրած են։ Անոնց կարգին են Chrysler, Dodge, Plymouth, Eagle/AMC, Mazda, Proton, Hyundai, Kia, Great wall, CMC, Chery։ Ասոնցմէ ամենաշատը այս շարժիչը օգտագործած է HYUNDAI ընկերութիւնը, եւ Stellar մոդելը 1985 թուականէն սկսեալ, 1996 թուականին HYUNDAI, իր գործընկերոջ՝ MITSUBISHI MOTORS-ի օգնութեամբ, օգտագործեց 4G63-ի գլխիկը եւ 4G64-ի բլոկը իր նոր շարժիչը ստեղծելու համար, 2,4 լիտր ծաւալով, Hyundai Sonata ինքնաշարժին վրայ տեղադրելու համար 1998-էն 2005 տարիներուն եւ Kia Optima ինքնաշարժին վրայ 2000-էն 2004 տարիներուն։ Քորէական արտադրողներու մօտ անիկա կը մակնշուի որպէս G4JS։ Անփոփոխ տեսքով 4G63-ը միւս արտադրողներու մօտ ամենէն երկար գոյատեւեց Hyundai Sonata-ի վրայ մինչեւ 1994 թուականը, իսկ չինական արտադրողներու մօտ մինչեւ հիմա կ'արտադրուի։
1992-էն 1997 թուականներու միջեւ արտադրուեցան շարժիչին ամենատարբեր տարբերակները, արժէ նշել քանի մը ամենաարտասովորները շարժիչին համար, որ փառք ձեռք ձգած է ռալիի եւ մրցումներու մէջ։ 7 պուլտանի տարբերակ՝ թուլցուցած SOHC 16 փական քարպիւրատորով, որ տեղադրուած էր Canter-ի, L300-ի, Delica-ի վրայ, եւ 7 պուլտանի տարբերակ՝ SOHC 16 փական ինժեկտորով, դարձնողով՝ փոխադրուած բաշխիչ լիսեռին։
Յատկանիշներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Հզօրութեան միջին արժէքը (կախուած արտադրողի կարգաւորումէն, տարբեր ինքնաշարժներու մոդելներու համար) ձիաուժով եւ սնուցման համակարգի համադրութեան տարբերակները.
- 87 ձիաուժ՝ 8 փականանի (SOHC) քարպիւրատոր,
- 91 ձիաուժ՝ 8 փականանի (SOHC) մոնովփռիսք,
- 105 ձիաուժ՝ 16 փականանի (SOHC) քարպիւրատոր,
- 110 ձիաուժ՝ 8 փականանի (SOHC) ինժեկտոր,
- 130 ձիաուժ՝ 12 փականանի (SOHC) մոնովփռիսք թուրպօ մղիչով։
- 135 ձիաուժ՝ 16 փականանի (SOHC) ինժեկտոր,
- 144 ձիաուժ՝ 16 փականանի (DOHC) ինժեկտոր,
- 185* ձիաուժ՝ 16 փականանի (DOHC) ինժեկտոր՝ թուրպօ մղիչով։
- 170 ձիաուժ՝ 16 փականանի (DOHC) ինժեկտոր՝ կոմպրեսորով։**.
- * քաղաքացիական տարբերակին մէջ թուրպինով շարժիչը սովորաբար 185 ուժանի էր, սակայն քանի մը մոդելներու վրայ զօրութիւնը բարձրացուցած էին մինչեւ 220-240 ձիաուժ, իսկ առաւելագոյն գործարանային արժէքը 280 ձիաուժ էր ռալլիի մեքենաներուն վրայ, Galant VR4 մոդելի վրայ 1980-ականներու վերջաւորութեան, եւ պայմանաւորուած էր ՖԻԱ-ի պահանջով՝ խումբի մեքենաներու հզօրութիւնը սահմանափակել «300 ձիաուժէն ոչ աւելի»։
- ** փոքր շարքով արտադրուեցաւ շարժիչ մը, պատրաստուած AMG թիւնինկի արհեստանոցին մէջ՝ մեխանիկական կոմպրեսորով։ Կը դրուէր միայն Galant-ի E33A թափքին վրայ, սակայն AMG-ն կը լաւարկէր շարժիչները նաեւ մոդելի նախորդ սերունդներուն վրայ։
Կիրառում
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Այն ինքնաշարժներուն ցանկը, ուր կ'օգտագործուէր 4G63 շարժիչը.
- 1980-1985 Mitsubishi Sapporo
- 1981—1986 Mitsubishi Lancer EX2000 turbo
- 1986—2006 Mitsubishi Canter
- 1982—1998 Mitsubishi Chariot
- 1992—1999 Mitsubishi Space Runner
- 1992—1999 Mitsubishi Space Wagon
- 1985—1988 Mitsubishi Cordia
- 1980—2015 Mitsubishi Delica
- 1980—2002 Mitsubishi L300
- 1989—1999 Mitsubishi Eclipse
- 1975—2003 Mitsubishi Galant
- 1982—1995 Mitsubishi L200/Mighty Max
- 1991—2006 Mitsubishi Lancer Evolution
- 1982—1998 Mitsubishi Pajero
- 1991—2001 Mitsubishi RVR
- 1984—1988 Mitsubishi Starion
- 1986—1988 Mitsubishi Tredia
- Mitsubishi Airtrek
- Mitsubishi Dion
- 2004-էն մինչեւ այսօր Brilliance BS6
- 1981—1985 Dodge Colt Vista
- 1994—1999 Dodge Neon
- 1987—1989 Dodge Ram 50
- 1989—1992 Eagle Vista Wagon
- 1990—1998 Eagle Talon
- 1985—1989 Hyundai Stellar
- 1986—2005 Hyundai Sonata
- 2000—2005 Kia Optima
- 1990—1994 Plymouth Laser
- 1995—2002 Proton Saga
- 1996—2002 Proton Perdana
- 2013-էն մինչեւ այսօր JAC-S5