Էմընէմ
| Մարշալ Պրուս Մաթերս | |
|---|---|
|
| |
| Ծննդեան անուն | անգլերէն՝ Marshall Bruce Mathers III |
| Նաեւ յայտնի է իբրեւ | Slim Shady, Evil, M&M և MC Double M |
| Ծնած է | 17 Հոկտեմբեր 1972 |
| Ծննդավայր | ԱՄՆ, Միչիկըն, Տիթրոիթ |
| Քաղաքացիութիւն |
|
| Ազգութիւն | Ամերիկացի |
| Մայրենի լեզու | ամերիկեան անգլերէն |
| Կրօնք | քրիստոնէութիւն[1] |
| Ուսումնավայր | Lincoln High School? |
| Տեսակ | Հիփ-հոփ, հորորքոր?, հարդքոր ռեփ?, comedy hip-hop?, Midwest hip-hop? և էմո ռոք? |
| Մասնագիտութիւն | Երգիչ, Ռէբըր |
| Անդամութիւն | D12?, Outsidaz?, Soul Intent? և Bad Meets Evil? |
| Ամուսին | Kim Scott?[2] և Kim Scott?[2] |
| Ծնողներ | մայր՝ Debbie Nelson? |
| Երեխաներ | Hailie Jade Mathers? |
| Կայքէջ | eminem.com(անգլերէն) |
|
Ստորագրութիւն | |

Մարշըլ Պրուս Մազըրզ III (անգլերէն՝ Marshall Bruce Mathers III, ծնած՝ 17 Հոկտեմբեր, 1972, Սուրբ-Ժոզէֆ, Միսսուրի, ԱՄՆ)[3], ամերիկացի ռեփեր, երաժշտական արտադրիչ, յօրինող եւ դերասան։ Առաւել յայտնի է Էմինէմ (անգլերէն՝ Eminem, յաճախ կը հանդիպի EMINƎM ոճով) բեմական կեղծանունով եւ իր Սլիմ Շեյտի (անգլերէն՝ Slim Shady) ալտեր֊էգոյով։
Գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Բացի սոլօ կեանքէն, Մարշըլը նաեւ D12 խումբի եւ Bad Meets Evil հիփ հոփ տուէթի անդամ է։ Էմինէմը աշխարհի ամէնէն շատ վաճառուող երաժշտական կատարողներէն մէկն է, ինչպէս նաեւ 2000-ական թուականներու ամէնէն շատ վաճառուող կատարողը[4]։ Ան ներկայ է տարբեր ամսագիրներու կողմէ կազմուած բոլոր ժամանակներու աշխարհի մեծագոյն երաժիշտներու ցուցակներուն մէջ, այդ կարգին՝ «Ռոլինկ Սթոն» ամսագիրի ցուցակին մէջ, ուր Էմընէմը կը գրաւէ 83-րդ հորիզոնականը՝ 100 մեծագոյն կատարողներու ցուցակին մէջ[5]։ Նոյն ամսագիրը զինք անուանած է «Հիփ հոփի Արքայ»[6]։ Եթէ իր ալպոմներուն հետ հաշուենք նաեւ իր խմբակներուն սթուտիական ալպոմները, ապա Էմընէմն ունի 10 ալպոմ, որոնք գրաւած են «Պիլպորտ 200»-ի առաջին հորիզոնականը[7]։ Իբրեւ սոլո (առանձին) կատարող՝ Էմընէմը ամբողջ աշխարհի մէջ վաճառած է իր ալպոմներու աւելի քան 100 միլիոն օրինակ[8][9][10]։ Միայն ԱՄՆ-ի մէջ ան վաճառած է մօտ 49 միլիոն ձայնասկաւառակ եւ 42 միլիոն երգ[11]։
Իր առաջին անկախ ալպոմը՝ «Ինֆինիթ»-ը 1996 թուականին թողարկելէ ետք, Էմընէմը մեծ ճանաչում ձեռք բերեց 1999-ին թողարկուած «Տը Սլիմ Շէյտի Էլ-Փի» ալպոմին շնորհիւ։ Այդ ալպոմը Էմընէմին բերաւ իր առաջին «Կրեմմի» մրցանակը՝ լաւագոյն ռեփ ալպոմի անուանակարգին մէջ։ Անոր յաջորդ երկու ձայնասկաւառակները՝ «Տը Մարշըլ Մաթըրզ Էլ-Փի»-ն եւ «Տը Էմընէմ Շոու»-ն, նոյնպէս արժանացան «Կրեմմի»-ի նոյն անուանակարգին մէջ, որու շնորհիւ Էմընէմը դարձաւ առաջին կատարողը, որ արժանացած է այդ մրցանակին երեք անգամ անընդմեջ։ Ասոր կը յաջորդէ 2004-ին թողարկուած «Անքոր» ալպոմը եւ այդ ալպոմի շրջագայութիւնը, որմէ ետք Էմընէմը ստեղծագործական դադար կը վերցնէ։ 15 Մայիս 2009-ին, հնգամեայ ընդմիջումէ մը ետք, ան կը թողարկէ «Ռիլեփս» ալպոմը։ 2010-ին կը թողարկէ իր եօթներորդ սթուտիական ալպոմը՝ «Ռիքավըրի»-ն, որ համաշխարհային յաջողութեան կ’արժանանայ։ Անիկա կը դառնայ տարուան ամենաշատ վաճառուած ալպոմը, ինչպէս «Տը Էմընէմ Շոու»-ն՝ 2002-ին։ Էմընէմը թէ՛ «Ռիլեփս»-ի եւ թէ՛ «Ռիքավըրի»-ի համար կ’արժանանայ «Կրեմմի» մրցանակի։ Այդ մրցանակը կը դառնայ իր ամբողջ ասպարէզի ընթացքին ստացած 13-րդ մրցանակը։ 5 Նոյեմբեր 2013-ին Էմընէմը կը թողարկէ իր ութերորդ սթուտիական ալպոմը՝ «Տը Մարշըլ Մաթըրզ Էլ-Փի2»-ն։
Էմընէմը կը զբաղի տարբեր գործունէութիւններով։ Ան ունի իր սեփական ձայնագրման լէյպըլը (ստուտիան), զոր կը ղեկավարէ իր տնօրէնին՝ Փոլ Ռոզընպըրկի հետ համատեղ, ինչպէս նաեւ ունի իր սեփական ռատիոընկերութիւնը՝ «Շէյտ 45»-ը (Shade 45)՝ «Սիրիուս Էքս-Էմ Ռատիօ»-ի վրայ։ 2002-ին Էմընէմը կը նկարահանուի «8-րդ Մղոն» ֆիլմին մէջ, որուն համար կ’արժանանայ «Օսքար» մրցանակի՝ ֆիլմի լաւագոյն երգի անուանակարգին մէջ՝ դառնալով առաջին ռեփ կատարողը, որ կը ստանայ այս մրցանակը[12][13]։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ https://celebrityreligion.com/eminem-religion/
- 1 2 https://briefly.co.za/61977-who-eminems-wife-kimberly-anne-scott-learn-everything-her.html
- ↑ Ankeny Jason; Torreano, Bradley (2006)։ «Eminem — Biography» (անգլերեն)։ Allmusic։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2012-05-21-ին։ արտագրուած է՝ 2009 թ․ Փետրուարի 6
- ↑ «Best of the 2000s: The Decade In Charts and More»։ Billboard։ December 7, 2009։ արտագրուած է՝ 2012 թ․ մարտի 30
- ↑ Rolling Stone, 100 Greatest Artists of All Time(անգլերէն)
- ↑ Introducing the King of Hip-Hop(անգլերէն)
- ↑ Eminem Will Score Biggest Sales Week of 2010(անգլերէն)
- ↑ Eminem Archived 2011-07-23 at the Wayback Machine., ema.mtv.co.uk
- ↑ «Eminem’s New Album „Relapse“ Drops In May, „Relapse 2“ Later This Year», Universal Music Group
- ↑ «EMINEM», MTV
- ↑ The Nielsen Company & Billboard’s 2011 Music Industry Report
- ↑ «8 Mile (2002) - Awards» (անգլերեն). IMDB. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 22–ին-ին.
- ↑ (հայերեն) Էմինեմ, 2025-07-18, https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D4%B7%D5%B4%D5%AB%D5%B6%D5%A5%D5%B4&oldid=10395603, վերցված է 2026-07-07