Bratsch

Bratsch

Bratsch, 1972-ին ձեւաւորուած ֆրանսական երաժշտական խումբ, որ կազմալուծուած է 2015-ին: Կատարած է գնչուական, ճազ, ռուսական, հայկական ժողովրդական երաժշտութիւն:

Խումբը ձեւաւորած է Տէն Ղարիպեանը եւ Պրունօ Ժիրարը: Թողարկած է աւելի քան 10 ալպոմ: Խումբը յայտնի եղած է իր երաժշտական ազդեցութիւններու բազմազանութեամբ եւ անդամներու ու այցելու երգիչներու վարպետութեամբ[1]:

Խումբին ալպոմները կ՛ընդգրկեն «Նուպար», «Ո՜վ, սիրուն սիրուն», «Նա մի նազ ունի», «Արեւիդ մեռնեմ, սիրուն ջան.Հայկական վալս» եւ այլ երգեր: Շարլ Ազնաւուրի հրաժեշտի արարողութեան ժամանակ Էլիզէեան պալատի Հաշմանդամներու Տան երգչախումբի երգիչներէն մէկը կատարած է «Արեւիդ մեռնեմ, սիրուն ջան. Հայկական վալս»[2]:

Խումբին բաժանումէն ետք Տէն Ղարիպեանը հիմնադրեց «Ղարիպեան եռեակ»-ը:

Անդմաներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Տէն Ղարիպեան՝ կիթառ, բուզուկի, վոքալ
  • Պրունօ Ժիրար՝ ջութակ, վոքալ
  • Տէօ Ժիրար՝ կոնտրապաս
  • Նանօ Բեյլէթ՝ քլարնէտ
  • Ֆրանսուա Քասթիէլօ՝ աքորտէոն, վոքալ

Սկավառակագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ալպոմներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • 1976: Musiques de partout
  • 1978: J'aime un voyou, maman
  • 1981: Live à la Potinière
  • 1989: Notes de voyage
  • 1990: Sans domicile fixe
  • 1992: Transports en commun
  • 1993: Gipsy Music From the Heart of Europe
  • 1994: Correspondances
  • 1994: Le Mangeur de lune
  • 1996: Ecoute ça chérie
  • 1997: Terre Promise
  • 1998: Rien dans les poches
  • 1999: On a rendez-vous (Live)
  • 2001: La vie, la mort, tout ça...
  • 2003: Nomades en vol (Best of)
  • 2005: Ca s'fête (Best of Live for 25th anniversary)
  • 2007: Plein du monde
  • 2011: Urban Bratsch
  • 2013: Brut de Bratsch 1973→2013 (3xCD+DVD)

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. "La Potinière : "Bratsch" à quatre et en musique", Jean-Pierre Thiollet, Le Quotidien de Paris, 2 July 1981.
  2. Որո՞ւ երգը հնչեց Շարլ Ազնաւուրի հրաժեշտի արարողութեան ժամանակ ու գերեց բոլորին