Ֆրիտիոֆ Նանսէն

Ֆրիտիոֆ Նանսէն (10 Հոկտեմբեր 1861[1][2][3][…], Վեստրե Աքեր, Օսլո, Նորվեկիա[4] - 13 Մայիս 1930[5][2][3][…], Պուլհյոգդա, Բերում[6]), նորվեկացի բեւեռախոյզ, գիտնական, դիւանագէտ եւ ականաւոր մարդասէր։ Ազգերու լիկայէն ներս իր աշխատանքին համար պարգեւատրուած է Խաղաղութեան Նոպէլեան մրցանակով։ Պաշտպանած է հայ ժողովուրդի ոտնահարուած իրաւունքները, հայ գաղթականներուն յատկացուցած է Նանսենեան անձնաթուղթեր։
Նանսէն եղած է կենդանաբանութեան փրոֆէսոր եւ աւելի ուշ աշխատած է Ռոյալ Ֆրետերիքի համալսարանէն ներս՝ Օսլոյի մէջ։ Առաջին Համաշխարհային պատերազմէն ետք, Նանսէն ընդգրկուած է Ազգերու Լիկայի մէջ, որպէս բարձրագոյն Լիազօր՝ ռուս եւ գերմանացի գերիներու փոխանակութեան։ Այնուհետեւ, 1921-ին օգնութեան կը հասնի պոլշեւիկ Ռուսիոյ սովահար ժողովուրդին՝ մասնաւորաբար ապահովելով Մ. Նահանգներու օգնութիւնը եւ միաժամանակ կ՛օգնէ արտասահման փախած ռուս գաղթականներուն եւ կը ստեղծէ Նանսենի գաղթականներու անձնաթուղթ[14]։
1938-ին ստեղծուած է Նանսէնի ակադեմիան Լիլլեհամըրի մէջ, Նորվեկիա, որ կը գործէ մինչեւ օրս։
Մահացած է 13 Մայիս, 1930-ին (68 տարեկան) Նորվեկիա։
Անձնական կեանք
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Նանսէն 1890-ին ամուսնացած էր Եւա Սարսի՝ յայտնի կենդանաբան Միքայէլ Սարսի աղջկան հետ։
1893-ին կը ծնի անոնց աղջիկը՝ Լիւը, ով առաջին անգամ տեսած է հայրը երեք տարեկանին։
Նանսէնի բացակայութեան, Եւա կը զբաղի երաժշտութեամբ։
Եւայի եւ Լիւի ի պատիւ Նանսէն կ'անուանէ կղզի մը, Ֆրանց Իոսիֆի հողին վրայ։ Հետագային Նանսեն կ'ունենայ չորս զաւակ եւս։
Եւա Նանսէն կը մահանայ 1907-ին, երբ Նանսէն դեսպան էր Լոնտոնի մէջ։
Քաղուածքներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]| Չարիքն ու բռնութիւնները չեն կարողացած ընկճել հայ ժողովուրդը. ամէն անգամ որեւէ տեղէ ծագած լոյսի նշոյլն անգամ սներ է անոր ազատութեան երազանքը։ |
| Մարդ կը ձգտի դէպի գիտելիքները, եւ այն ժամանակ որ անոր մէջ կը մարի գիտելիքներու ծարաւը, ան մարդ ըլլալէ կը դադարի։ |
| Ինծի համար դժուար է հաւատալ, որ որեւէ մէկը կարող է ծանօթանալ հայ ժողովուրդի պատմութեան, առանց խորապէս ցնցուելու անոր մեծ ողբերգութենէն։ |
| Հայ ժողովուրդը հոգատարութեամբ պահպանելով իր հին ու ինքնատիպ մշակոյթը՝ յաջողութեամբ կը զարգացնէ այն՝ անոր տալով չտեսնուած փայլ։ |
| Անհրաժեշտ է, որ դիմացինին նկատմամբ սիրոյ եւ ազնուութեան զգացումը համակէ մեր միտքերն ու արարքները, եւ մենք միշտ պէտք է յիշենք, որ սէրն ու համբերութիւնը անտառի ամենագեղեցիկ ծառերն են։ |
| Մարդկութեան պատմութեան մէջ չկայ բան մը, որ իր հաւասարն ունենայ 1915 թուականին սկսած ջարդերուն հետ։ Ապտուլ Համիտի ջարդերը չնչին են այսօրուան թուրքերուն կատարածին համեմատութեամբ։ |
Արտաքին Յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Ի Հիշատակ Ֆրիտյոֆ Նանսէնի - ԱԶԳ.am։
- Ֆրիտյոֆ Նանսէն - Ա. Տալանով Ներբեռնել էլեկտրոնային գիրքը ՀամաՀայկական Էլ. Գրադարանից։
- Ֆրիտյոֆ Նանսէնը «Նոյեան տապանի» յիշարժան տարեթվերում։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 П. Ганзен Нансен, Фритьоф // Энциклопедический словарь — СПб.: Брокгауз — Ефрон, 1897. — Т. XXа. — С. 524–526.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Sverdrup H. U. Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 POTEMRA T. A. THE ARCTIC EXPLORATIONS OF FRIDTJOF NANSEN // Johns Hopkins Apl Technical Digest — JHU Press, 1991. — Vol. 12, Iss. 3. — P. 276. — ISSN 0270-5214; 1930-0530
- ↑ 5,0 5,1 5,2 Нансен Фритьоф // Большая советская энциклопедия: [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 Ross J. A. Fridtjof Nansen — 2023. — ISSN 1097-0886
- ↑ Nickelsen T. Nansen – Norway’s first brain scientist // (untranslated) — (untranslated), 2008.
- ↑ Fridtjof Nansen / Hrsg.: Berlin-Brandenburgische Akademie der Wissenschaften
- ↑ https://books.google.fr/books?id=s824RZyERtAC&pg=PA43&lpg=PA43&dq=Ligue+Internationale+Philarm%C3%A9nienne&source=bl&ots=p1gKZjSBic&sig=ACfU3U0lWsyqDNVibUr0DN56G5ETM3_q4A&hl=fr&sa=X&ved=2ahUKEwiijePrhOToAhWaBGMBHXGvCYsQ6AEwCHoECAkQNA#v=onepage&q=Ligue%20Internationale%20Philarm%C3%A9nienne&f=false
- ↑ 10,0 10,1 Norsk biografisk leksikon — Kunnskapsforlaget. — ISSN 2464-1502
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 11,4 Pas L. v. Genealogics — 2003.
- ↑ 12,0 12,1 12,2 Fridtjof Nansen Zur hundertsten Wiederkehr seines Geburtstages / Hrsg.: Bundeszentrale für politische Bildung
- ↑ Dammmüller E. 27.06.1973 - Todestag von Odd Nansen / Hrsg.: Westdeutscher Rundfunk
- ↑ Հայոց Ցեղասպանութեան 100-Ամեակի Առիթով Ֆրիտեոֆ Նանսէն (1861-1930)
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Հայկական Հանրագիտարան։