Jump to content

Ֆրանց Պեքընպաուըր

Ֆրանց Պեքընպաուըր
գերմաներէն՝ Franz Beckenbauer
Ծննդեան անուն գերմաներէն՝ Franz Anton Beckenbauer[1]
Նաեւ յայտնի է իբրեւ Der Kaiser
Ծնած է 11 Սեպտեմբեր 1945(1945-09-11)[2][3][4][…]
Ծննդավայր Միւնիխ, Գերմանիան 1945-1949 թվականներին[5]
Մահացած է 7 Յունուար 2024(2024-01-07)[6][7][8] (78 տարեկանին)
Մահուան վայր Սալզպուրկ, Աւստրիա[9][10]
Քաղաքացիութիւն  Գերմանիոյ արեւմտեան շրջան և  Գերմանիա[10]
Մայրենի լեզու գերմաներէն
Մասնագիտութիւն ֆութպոլիստ, ֆուտբոլային մարզիչ, professional athlete, ֆունկցիոներ, մարզիչ, սպորտային գործադիր, Մարզական լրագրող և երաժիշտ
Վարած պաշտօններ honorary presidency?
Երեխաներ Շտեֆան Բեկենբաուեր?
Կայքէջ www.franzbeckenbauer.de​(գերմ.)
Ստորագրութիւն

Ֆրանց Պեքընպաուըր (գերմաներէն՝ Franz Anton Beckenbauer, 11 Սեպտեմբեր 1945(1945-09-11)[2][3][4][…], Միւնիխ, Գերմանիան 1945-1949 թվականներին[5] - 7 Յունուար 2024(2024-01-07)[6][7][8], Սալզպուրկ, Աւստրիա[9][10]), գերմանացի ոտնագնդակ խաղացող, մարզիչ։ Գերմանիոյ ոտնագնդակի պատմութեան լաւագոյն մարզիկներէն եւ պատմութեան լաւագոյն պաշտպաններէն մին։

Պեքընպաուըր ղեկավարած է Արեւմտեան Գերմանիոյ ազգային խումբը 1974-ի մոնտիալին իբրեւ խմբապետ, իսկ իբրեւ մարզիչ` 1990-ին:

Իբրեւ մարզիկ ան փայլած է «Պունտըսլիկա»-ի մէջ Պայերն Միւնիխի հետ 1965-էն 1977 շահելով 5 ախոյեանութեան տիտղոսներ, ինչպէս նաեւ 3 յաջորդական Եւրոպայի ախոյեանութիւններ «Չեմփիընզ լիկ»:

Ան խաղացած է Միացեալ Նահանգներու Նիւ Եորք Քոզմոս խումբին հետ 4 եղանակ` դառնալով ախոյեան 3 անգամ, ըլլալով Փելէի ալ խմբակից (1977-ին):

Ան Արեւմտեան Գերմանիոյ հետ շահած է 1972-ի Եւրոպայի ախոյեանութիւնն ալ իբրեւ խմբապետ: Մարիօ Զակալլոյի եւ Տիտիէ Տեշանի հետ միասին միակ մարզիկը եղած է, որ իբրեւ մարզիչ ալ մոնտիալ շահած է:

2 անգամ Եւրոպայի տարուան լաւագոյն ֆութպոլիստ, ոսկի գնդակ 2 անգամ (1972 եւ 1976) ՖԻՖԱ-ի օրտըր օֆ մերիթ (1984), Պալոն տ՛օրի լաւագոյն 11-ի անդամ: Ֆրանց Պեքընպաուըր բոլոր ժամանակներու լաւագոյն կազմերուն մէջ միշտ ներկայութիւն եղած է, եւ առաջին մարզիկը, որ «հնարած» է Լիպերօ դիրքը, որ կեդրոնի պաշտպանողական դիրքէն կը յառաջանայ գնդակով` բաժնելով իր խաղընկերներուն, ղեկավարելով խաղը` ետեւէն առջեւ[11]:

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. ↑ https://www.br.de/nachrichten/sport/franz-beckenbauer-der-libero-als-der-kaiser-das-spiel-neu-erfand,ToadWmY
  2. 1 2 Transfermarkt.com — 2000.
  3. 1 2 filmportal.de — 2005.
  4. 1 2 Brockhaus Enzyklopädie — F.A. Brockhaus, 1796.
  5. 1 2 Die Frau seines Lebens — 2006.
  6. 1 2 Franz Beckenbauer ist tot
  7. 1 2 Franz Beckenbauer: German football legend dies aged 78
  8. 1 2 Find A Grave — 1996.
  9. 1 2 Der FC Bayern trauert um Franz Beckenbauer
  10. 1 2 3 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ
  11. ↑ «Գերմանիոյ Պատմութեան Լաւագոյն Ֆութպոլիստներէն Ֆրանց Պեքընպաուըր Ոչ �»։ Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon) (en-US)։ 2024-01-09։ արտագրուած է՝ 2026-09-03