Ֆինիքս կղզիներ
| Բնակավայր | |
|---|---|
| Ֆինիքս կղզիներ | |
| անգլերէն՝ Phoenix Islands | |
|
3D քարտէս Ֆինիքս կղզիներուն եւ համանուն պահպանման շրջանին | |
| Երկիր |
|
| Տարածութիւն | 27,92 քմ² |
| Բնակչութիւն | 41 մարդ (2020)[1] |
| Կը գտնուի ափին | Խաղաղական Ովկիանոս |
| Ժամային գօտի | UTC+13:00 |
| Պարգեւներ | «Ֆինիքս Կղզիներու Պահպանուած Տարածք» |
| Անուանուած է | Ֆինիքս |
Ֆինիքս կղզիներ (բնիկ լեզուով՝ Rawaki, կիլպըրթերէն՝ te aono ni Pinikiti, անգլ․՝ Phoenix Islands)․ Խաղաղական ովկիանոսի կեդրոնական մասի կղզեխումբ, Կիլպըրթ կղզիներուն արեւելքը, Գիծի կղզիներուն արեւմուտքը եւ Սամոային հիւսիսը։ Կազմուած է 16 օղակղզիներէ եւ բուստային կղզիներէ։ Անոնք Քիրիպասի հանրապետութեան կղզեխումբերէն են։
Տեղեկութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Կղզեխումբին տարածութիւնը 28 քլ²։ Քանթոն կղզին միայն բնակուած է։ Բնակուած է Միքրոնիզիացիներէ։ Կղզեխումբը մնայուն բնակիչ չէր ունեցած մինչեւ եւրոպական գաղթատիրութեան ժամանակաշրջանին։ Կղզեխումբը յայտնաբերուեցաւ 1840-ին։
1930-ական թուականներուն կղզին թատերաբեմ դարձաւ Բրիտանական կայսրութեան ընդարձակման փորձերուն։
Պատմականօրէն, Ֆինիքս կղզիները Կիլպըրթ կղզեխումբին մաս կը նկատուէին։
Ֆինիքս կղզեխումբին հիւսիսը գտնուող Պէյքըր եւ Հաուլանտ կղզիները՝ թէպէտեւ Ա․Մ․Ն․ պատկանող հողամասեր, կը համարուին կղզեխումբին արտաքին կղզիները։ Ժամանակին, Ա․Մ․Ն․ պահանջած էին կղզեխումբին տիրութիւնը։
Պահմանման շրջան
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]2008-ին Ֆինիքս կղզեխումբը կը յայտարարուի «Ֆինիքս Կղզիներու Պահպանուած Տարածք»։ Աշխարհի ամենէն ընդարձակ պահպանուած տարածքն է, բուստի 120 տեսակով եւ 500-է աւելի ձուկի տեսակով։ Կղզեխումբը անբնակ է, ի բացառեալ քանի մը ընտանիքներ որ կը բնակին Քանթոն կղզին։
Կղզիները
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]| Օղակղզի, բուստային կղզի (Atoll) / խութ (reef) / կղզի | Ցամաքի տարածութիւն | Ծովալիճ քլ² |
|---|---|---|
| Ֆինիքս կղզիներ (Քիրիպասի) | ||
| Քանթոն կղզի/օղակղզի (բնակուած) | 9․0 | 50 |
| Էնդըրպուրի կղզի, օղակղզի | 5․1 | 0․6 |
| Պիրնի բուստային կղզի | 0․2 | 0․02 |
| ՄաքԳին կղզի | 0․4 | 0․2 |
| Ռաուաքի (Ֆինիքս կղզի) | 0․5 | 0․5 |
| Մանրա կղզի | 4․4 | 2․2 |
| Օրոնա օղակղզի (Հալ կղզի) | 3․9 | 30 |
| Նիքումարորօ բուստային օղակղզի (Կարտնըր կղզի) | 4․1 | 4 |
| Ֆինիքս կղզիներ (Քիրիպասի) | 27․6 | 84․5 |
| Ջրասոյզ բուստային խութեր | ||
| Ուինսլօու խութ | - | 1 |
| Գարոնտըլիթ խութ | - | ? |
| Ա․Մ․Ն․ հողատարածքներ (դէպի հիւսիս) | ||
| Պէյքըր կղզի | 1․6 | - |
| Հաուլանտ կղզի | 1․8 | - |
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 2020 Population and Housing General Report and Results
- ↑ Քիրիպասի․ Գիծին եւ Ֆենիքս կղզիներ(անգլերէն)
- ↑ Միքրոնիզիա, Ֆենիքս կղզիներ(անգլերէն)
- ↑ Միքրոնիզիա, Ֆենիքս կղզի, Ֆենիքս կղզեխումբ(անգլերէն)
- ↑ Եունեսքօ․ Ֆինիքս կղզիներու պահպանման շրջան, յայտարարութիւն եւ նկարագրութիւն(անգլերէն)
- ↑ Ֆինիքս կղզիներուն պատմութիւն(անգլերէն)